Սեբաստիայի գավառ

Սեբաստիա, գավառ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում։ Գտնվում էր վիլայեթի արևելյան և հյուսիսարևելյան կողմում։ Կենտրոնը Սեբաստիա քաղաքն էր։

Գավառ
Սեբաստիա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
Այլ անվանումներԿաբիրա, Կապիրա, Սևաստ, Սիվաս, Սիվաս էլի, Սվազ, Սվաս
Մակերես34000 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], այլ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1], այլ
ՏեղաբնականունԱմասիեցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն խմբագրել

Գավառը հյուսիսից սահմանակից էր Թոկատին և Շապին Գարահիսարի, արևելքից Երզնկայի գավառներին, հարավ-արևելքից` Խարբերդի, հարավից` Կեսարիայի վիլայեթներին։

Պատմություն խմբագրել

Տեղի հայերի զգալի մասը ոչնչացվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները ապաստանեցին տարբեր երկրներում։

Բնակչություն խմբագրել

Սեբաստիան հանդիսանում էր վիլայեթի ամենախիտ բնակեցված գավառը։ 1914 թվականին հայերի թիվը կազմում էր 55 000։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակություն, անասնապահություն, արհեստներն ու առևտուրն էր։

Վարչական բաժանում խմբագրել

Սեբաստիայի գավառը բաժանված էր 11 գավառակի՝

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սեբաստիայի գավառն ուներ հայկական 6 վանք և 46 եկեղեցի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 554

Աղբյուրներ խմբագրել