Ցելսիուսի սանդղակ

(Վերահղված է Ցելսիուսից)

Ցելսիուսի սանդղակ, ջերմաստիճանային երեք հիմնական սանդղակներից մեկն է։ Մյուս երկուսն են՝ Կելվինի սանդղակը և Ֆարենհայտի սանդղակը։

Պատմություն խմբագրել

Մշակել է 1742 թ. շվեդ աստղագետ և երկրաբան Անդերս Ցելսիուսը (1701—1744)։ Ցելսիուսի ստեղծած սանդղակով որպես զրո ընդունված է եղել ջրի եռման կետը, իսկ 100°-ը համապատասխանել է սառույցի հալման կամ ջրի սառեցման կետին։ Ավելի ուշ, արդեն Ցելսիուսի մահից հետո նրա համերկրացիներ բուսաբան Կարլ Լինեուսը և աստղագետ Մորտեն Շտրեմերը սկսեցին կիրառել այդ սանդղակը շրջված տեսքով, ինչպես որ արվում է մինչև հիմա։ Ըստ դրա, 0°-ը սառույցի հալման, իսկ 100°-ը՝ ջրի եռման ջերմաստիճաններն են նորմալ մթնոլորտային ճնշման պայմաններում։

Ցելսիուսի աստիճանը (նշանակումը՝ °C) Ցելսիուսի սանդղակի չափման միավորն է, Միավորների միջազգային համակարգում օգտագործվում է քելվինի հետ միասին։

Որոշ կարևոր ջերմաստիճաններ խմբագրել

Աղյուսակում ներկայացված են երեք հիմնական սանդղակներով արտահայտված կարևոր ջերմաստիճանները։
Ըստ ԿելվինիԸստ ՑելսիուսիԸստ Ֆարենհայթի
Բացարձակ զրո0 K−273.15 °C−459.67 °F
Հեղուկ ազոտի եռման կետը77.4 K−195.8 °C[1]−320.4 °F
Չոր սառույցի սուբլիմացիոն (պինդ վիճակից անմիջապես գազայինի անցման) կետը195.1 K−78 °C−108.4 °F
Ցելսիուսի և Ֆարենհայթի սանդղակների հատման կետը233.15 K−40 °C−40 °F
Սառույցի հալման կետը273.1499 K−0.0001 °C31.99982 °F
Ջրի եռակի կետը273.16 K0.01 °C32.018 °F
Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը[2]։310.1 K37.0 °C98.6 °F
Ջրի եռման ջերմաստիճանը 1 մթն (101.325 կՊա) դեպքում373.1339 K99.9839 °C211.971 °F

Մյուս սանդղակների հետ ունեցած կապը խմբագրել

Լվացքի ևրոպական տարբերանշան, որը նշանակում է «Լվանալ 40°C-ում»:

Ֆարենհայթի և Կելվինի սանդղակների հետ ունեցած կապն արտահայտվում է հետևյալ բանաձևերով՝

  • Ֆարենհայթ
  • Ցելսիուսից ստացումը` [°F]=[°C×9/5]+32
  • Ցելսիուսի վերածումը` [°C]=([°F]-32)×5/9
  • Կելվին
  • Ցելսիուսից ստացումը` [K]=[°C]+273.15
  • Ցելսիուսի վերածումը` [°C]=[K]-273.15

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lide, D.R., ed. (1990–1991). Handbook of Chemistry and Physics. 71st ed. CRC Press. p. 4–22.
  2. Elert, Glenn (2005). «Temperature of a Healthy Human (Body Temperature)». The Physics Factbook. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 22-ին.