Միավորների միջազգային համակարգ

Միավորների միջազգային համակարգ, ՄԻ համակարգ, ֆիզիկական մեծությունների միավորների համակարգ։ Ընդունել և գործնական կիրառության է հանձնարարել Չափերին և կշիռների XI գլխավոր կոնֆերանսը (հոկտեմբեր, 1960, Փարիզ, տե՛ս Չափագիտական ծառայություն)։ Կրճատ նշանակվում է ՄՀ (միջազգային նշանակումը՝ SI, ըստ "Système international" անվանման սկզբնատառերի)։

ՄՀ յոթ հիմնարար միավորները և իրենց սահմանումների փոխկապվածությունը։ Ժամացույցի սլաքի ուղղությամբ, վերևից․ կելվին (ջերմաստիճան), վայրկյան (ժամանակ), մետր (երկարություն), կիլոգրամ (զանգված), կանդելա (լույսի ինտենսիվություն), մոլ (նյութի քանակ) և ամպեր (էլեկտրական հոսանք). Վայրկյանը, կելվինը և կիլոգրամը, սահմանված են այլ միավորներից անկախ։ Մետրը սահմանված է լույսի արագության միջոցով, այդպիսով կախված է վայրկյանի սահմանումից։ Այլ հիմնական միավորների սահմանումները ավելի բարդ են։

Պատմություն խմբագրել

ԽՍՀՄ-ում գործածության մեջ է դրվել 1963-ի հունվարի 1-ից։ ՄՀ մշակվել է միավորների տարբեր համակարգերի բարդ համախմբությունը և Չափերի մետրական համակարգի հիման վրա կազմված առանձին արտահամակարգային միավորները փոխարինելու, ինչպես նաև միավորներից օգտվելը հեշտացնելու նպատակով։

Նպատակահարմարությունը խմբագրել

ՄՀ-ի առավելություններն են՝ ունիվերսալությունը (ընդգրկում է գիտության և տեխնիկայի բոլոր բնագավառները) և կոհերենտությունը, այսինքն՝ համեմատականության գործակից չպարունակող հավասարումների հիման վրա կազմվող ածանցյալ միավորների համաձայնեցվածությունը։ Վերջինիս շնորհիվ, հաշվարկներ կատարելիս, վերանում է բանաձևերի մեջ միավորների ընտրությունից կախված գործակիցներ մտցնելու անհրաժեշտությունը։

Աղյուսակներում ստորև բերված են ՄՀ-ի հիմնական, լրացուցիչ և որոշ ածանցյալ միավորների անվանումներն ու նշանակումները (միջազգային և հայերեն)։ Առաջին երեք հիմնական միավորները (մետր, կիլոգրամ, վայրկյան) թույլ են տալիս համաձայնեցված ածանցյալ միավորներ կազմել մեխանիկական բնույթ ունեցող բոլոր մեծությունների համար, իսկ մյուսները (ամպեր, կելվին, կանդելա, մոլ) ավելացված են մեխանիկականի չբերվող մեծությունների ածանցյալ միավորներ կազմելու նպատակով։ Ռադիան և ստեռադիան լրացուցիչ միավորները ծառայում են հարթ կամ մարմնային անկյուններից կախված մեծությունների ածանցյալ միավորները կազմելու համար։ Բազմապատիկ միավորների անվանումները կազմելիս օգտվում են համապատասխան նախածանցներից (դեցի, սանտի, հեկտո, մեգա և այլն)։

Միավորները խմբագրել

ՄՀ միավորների անվանումները գրվում են փոքրատառ, իսկ նշանակումը՝ առանց կետի, ի տարբերություն սովորական հապավումների։ Ներկայումս տարբերում են ՄՀ հիմնական և ածանցյալ միավորներ։

Հիմնական միավորներ խմբագրել

ՄեծությունՄիավոր
ԱնվանումՉափայնությունԱնվանումՆշանակում
հայերենանգլերենհայերենմիջազգային
ԵրկարությունLմետրmetreմm
ԶանգվածMկիլոգրամ[1]kilogramկգkg
ԺամանակTվայրկյանsecondվs
Էլեկտրական հոսանքի ուժIամպերampereԱA
Թերմոդինամիկական ջերմաստիճանΘկելվինkelvinԿK
Նյութի քանակNմոլmoleմոլmol
Լույսի ուժJկանդելաcandelaկդcd

Ածանցյալ միավորներ խմբագրել

ՄՀ ածանցյալ միավորները, որոնք ունեն հատուկ անվանում և նշանակում
ՄեծությունՄիավորՆշանակումԱրտահայտությունը հիմնական միավորներով
հայերենանգլերենհայերենմիջազգային
Հարթ անկյունռադիան[2][3]radianռադradմ·մ−1 = 1
Մարմնային անկյունստեռադիանsteradianսռsrմ2·մ−2 = 1
Ցելսիուսի ջերմաստիճան[4]Ցելսիուսի աստիճանdegree Celsius°C°CԿ
ՀաճախությունհերցhertzՀցHzվ−1
ՈւժնյուտոնnewtonՆNկգ·մ·վ−2
ԷներգիաջոուլjouleՋJՆ·մ = կգ·մ2·վ−2
ՀզորությունվատwattՎտWՋ/վ = կգ·մ2·վ−3
ՃնշումպասկալpascalՊաPaՆ/մ2 = կգ·մ−1·վ−2
Լուսային հոսքլյումենlumenլմlmկդ·սռ
Լուսավորվածությունլյուքսluxլքlxլմ/մ2 = կդ·սռ/մ2
Էլեկտրական լիցքկուլոնcoulombԿլCԱ·վ
Պոտենցիալների տարբերությունվոլտvoltՎVՋ/Կլ = կգ·մ2·վ−3·Ա−1
ԴիմադրությունօհմohmՕհմΩՎ/Ա = կգ·մ2·վ−3·Ա−2
ԷլեկտրաունակությունֆարադfaradՖFԿլ/Վ = վ4·Ա2·կգ−1·մ−2
Մագնիսական հոսքվեբերweberՎբWbկգ·մ2·վ−2·Ա−1
Մագնիսական ինդուկցիատեսլաteslaՏլTՎբ/մ2 = կգ·մ−2·Ա−1
ԻնդուկտիվությունհենրիhenryՀնHկգ·մ2·վ−2·Ա−2
Էլեկտրական հաղորդականությունսիմենսsiemensՍմSՕհմ−1 = վ3·Ա2·կգ−1·մ−2
Ռադիոակտիվ աղբյուրի ակտիվությունբեքերելbecquerelԲքBqվ−1
Իոնացնող ճառագայթման կլանված դոզագրեյgrayԳրGyՋ/կգ = մ22
Իոնացնող ճառագայթման էֆեկտիվ դոզազիվերտsievertԶվSvՋ/կգ = մ22
Կատալիզատորի ակտիվությունկատալkatalկատkatմոլ/վ

ՄՀ արտահամակարգային միավորներ խմբագրել

ՄՀ մեջ չմտնող որոշ միավորներ Չափերի և կշիռների միջազգոյին բյուրոյի որոշման համաձայն, գործածվում են ՄՀ միավորների հետ համատեղ։

ՄիավորԱնգլերեն անվանումՆշանակումՄեծությունը ՄՀ միավորներով
հայերենմիջազգային
րոպեminuteրոպmin60 վ
ժամhourժh60 րոպ = 3600 վ
օրdayօրd24 ժ = 86 400 վ
անկյունային աստիճանdegree°°(π/180) ռադ
անկյունային րոպեminute(1/60)° = (π/10 800)
անկյունային վայրկյանsecond(1/60)′ = (π/648 000)
լիտրlitreլl, L1/1000 մ2
տոննաtonneտt1000 կգ
նեպերneperՆպNpչափազուրկ
բելbelԲBչափազուրկ
էլեկտրոնվոլտelectronvoltէՎeV≈1,602 177 33×10−19 Ջ
զանգվածի ատոմական միավոր, դալտոնunified atomic mass unit, daltonզ․ ա․ մ․u, Da≈1,660 540 2×10−27 կգ
աստղագիտական միավորastronomical unitա․ մ․au149 597 870 700 մ (ճշգրիտ)[5]
ծովային մղոնnautical mileմղոնM[6]1852 մ (ճշգրիտ)
հանգույցknotհնkn1 ծովային մղոնը ժամում = (1852/3600) մ/վ
արareարa102 մ2
հեկտարhectareհաha104 մ2
բարbarբարbar105 Па
անգստրեմångströmÅÅ10−10 մ
բառնbarnբb10−28 մ2
ռենտգենröntgenռR1 ռ = 2,57976 • 10−4 կ/կգ

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Бурдун Г․ Д․, Справочник по Международной системе единиц, М, 1971

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պատմականորեն «կիլոգրամն» արդեն իր մեջ ընդգրկում է բազմապատիկ «կիլո»֊ն, այդ պատճառով միավորին բազմապատիկ կամ տասնորդական մասերն արտահայտող միավորները կազմվում են՝ գրամին (որն ինքնին ՄՀ-ում ամբողջ միավորի մաս է՝ 1 գ = 10−3 կգ) համապատասխան նախածանցներ ավելացնելով (միլիգրամ, միկրոգրամ և այլն)։
  2. Սկզբում ռադիանը և ստեռադիանը մտնում էին ՄՀ լրացուցիչ միավորների մեջ։ Սակայն 1995 թ․ Մետրիկական կոնվենցիան սահմանեց ՄՀ լրացուցիչ միավորների դասից հանել ռադիանը և ստեռադիանը և ներառել ՄՀ ածանցյալ չափազուրկ միավորների մեջ, որոնք ունեն հատուկ անվանում և նշանակում։
  3. «Չափերի և կշիռների XX գլխավոր կոնֆերանս (1995)» (անգլերեն). Չափերի և կշիռների միջազգային բյուրո. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28–ին-ին.
  4. Ցելսիուսի ջերմաստիճանը (նշանակվում է t) որոշվում է t = T – T0 արտահայտությամբ, որտեղ T֊ն թերմոդինամիկական ջերմաստիճանն է, արտահայտվում է կելվիններով, T0 = 273,15 Կ։
  5. «Резолюция 28-й Генеральной ассамблеи о переопределении астрономической единицы (2012)» (PDF) (անգլերեն). Международный астрономический союз. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  6. Նշանակումը տրված է ըստ ՄՀ բյուրոյի, ավելի պաշտոնական աղբյուրներն այն չեն ընդունում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 525