Տխլենի ծառանման

բույսերի տեսակ
Տխլենի ծառանման
Տխլենի ծառանման
Տխլենի ծառանման
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՀաճարածաղկավորներ (Fagales)
ԸնտանիքԿեչազգիներ (Betulaceae)
ՑեղՏիզենի (Corylus)
ՏեսակՏխլենի ծառանման (C. colurna)
Միջազգային անվանում
Corylus colurna
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տխլենի ծառանման (լատին․՝ —C. colurna L.), Կեչազգիներիի ընտանիքի, Տխլենու ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Սլացիկ բնով ու գեղեցիկ սաղարթով տերևաթափ խոշոր ծառ է 20 — 25 (երբեմն 28)մ բարձրությամբ և մոտ 1 մ-ի հասնող բնի տրամագծով։ Ուղիղ, հարթ ճյուղերից ազատբունը ծածկված է մոխրագույն, խոր ճաքերով պատված հաստ կեղևով, որը անջատվում էխոշոր շերտերով։ Մեկ տարեկան ընձյուղները դեղնամոխրավուն են, խոզանականմանմազմզուկներով ծածկված։Բողբոջները երկարավուն-նշտարաձև են, 6—8 մմերկարությամբ, կարմրագորշավուն, մազմզուկապատ թեվտւկներով։ Տերևներըկլորավուն են, լայն-ձվաձև կամ օվալաձև, 7 — 12 սմ երկարությամբ և 5—9 սմլայնությամբ, գագաթում սեղմված, կարճ սրածայր, հիմքում սրտանման, երկակի բութ-ատամնաեզր, խոշոր, բլթականման գլխավոր ատամիկներով, մուգ կանաչ, նոր բացվածժամանակ վերևի կողմից մազմզուկապատ, ներքևի կողմից մազմզուկապատ է միայնջղերի ուղղությամբ, ավելի ուշ' մերկ։ Տերևակոթունները ծածկված են գեղձայինմազմզուկներով, 1,5—4,5 սմ երկարությամբ։ Տերևակիցները նշտարաձև են, սրածայր։Առէջային կատվիկների երկարությունը հասնում է 6 — 10 սմ-ի և 0,5 — 0,6 սմ հաստության։ Պտուղները հավաքված են 3-8-ական փնջերում։ Տերևափաթթոցը մահուդանմանէ, լայն բացված, զգալիորեն գերազանցում է ընկույզի չափերին, բազմակի կտրատված է,նեղ ծռմռված, սուր և ատամնաձև բաժիններով։ Ընկույզները համեմատաբար մանր են,կողքերից սեղմված, հաստ և ամուր կճեպով, բայց աչքի են ընկնում բարձր յուղայնությամբ։ Ծաղկում է մարտ-ապրիլին (առանձին դեպքերում Արարատյան դաշտում ծաղկումէ փետրվարի վերջերին)։ Ընկույզները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։Պտղաբերում է անկանոն կերպով, բարձր բերք է տալիս 2—3 տարին մեկ անգամ։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում հանդիպում է Կովկասում, Հյուսիսային Իրանում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է Իջևանի շրջանում (Թալա գյուղի մոտ, Սևքարի շրջակա անտառում) ևՇամշադինի շրջանում, ուր տարածված է միջին լեռնային գոտում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 206։
🔥 Top keywords: