Ապրիլ

հուլյան և գրիգորյան օրացույցներում չորրորդ ամիսը


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապրիլ (այլ կիրառումներ)

Ապրիլը տարվա չորրորդ ամիսն է։ Ունի երեսուն օր։

Անվան պարզաբանում խմբագրել

Ապրիլ ամսվա լատիներեն Aprilis անունը նշանակում է «բացվել»։ Նաև ապրիլը համարվում է Ափրոդիտեի ամիս։
Ապրիլի առաջին օրը նշվում է խաբելու օրը։
Ապրիլը համապատասխանում է հին հայկական տոմարի ահեկան ամսին։

Հայաստանում նշվող օրեր խմբագրել

Ապրիլի 24-ին Հայաստանում և ամբողջ սփյուռքում նշվում է 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Նշանավոր օրեր խմբագրել

Ապրիլ ըստ Les Très Riches Heures du duc de Berry