Վիերինյա

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ադելինո Անդրե Վիեիրա Ֆրեյտաշ (պորտ.՝ Adelino André Vieira Freitas, հունվարի 24, 1986(1986-01-24)[1], Գիմարայնս), պորտուգալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Վոլֆսբուրգի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։

Վիերինյա
պորտ.՝ Adelino André Vieira Freitas
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԱդելինո Անդրե Վիեիրա Ֆրեյտաշ
Քաղաքացիությունը Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 24, 1986(1986-01-24)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԳիմարայնս
Հասակ173 սանտիմետր
Քաշ73 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիա Վոլֆսբուրգ
Համար8
Պատանեկան կարիերա
2003-2004Պորտուգալիա Պորտու
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2005-2009Պորտուգալիա Պորտու8 (2)
2005  Պորտուգալիա Մարկու13 (4)
2007-2008  Պորտուգալիա Լեյնոինշ22 (1)
2009-2012Հունաստան ՊԱՕԿ99 (19)
2012-ներկաԳերմանիա Վոլֆսբուրգ108 (4)
Ազգային հավաքական
2013-ներկաՊորտուգալիա Պորտուգալիա25 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 16, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 22, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբը խմբագրել

Վիերինյան ծնվել է Գիմարայնշ քաղաքում։ 14 տարեկան հասակում ընդունվել է «Վիտորիա Գիմարայնշ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա։ Թիմի կազմում 2 տարի հանդես գալուց հետո հրավիրվել է Պորտուգալիայի մանկապատանեկան հավաքական։ 2003 թվականին հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Պորտուգալիայի հավաքականը դարձել է չեմպիոն[3], իսկ Վիերինյան՝ առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

Այս ամենից հետո Վիերինյան տեղափոխվել է «Պորտու»։

«Պորտու», «Մարկու», «Լեյնոինշ» խմբագրել

2005 թվականին Վիերինյան տեղափոխվել է «Պորտու»-ի հիմնական կազմ։ 2005 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվել է «Մարկու»։ Թիմի կազմում անցկացրել է կես տարի՝ մասնակցելով 13 հանդիպման, և դառնալով 4 գոլի հեղինակ[4]։

Վարձավճարից վերադառնալուց հետո Վիերինյան երկարաձգել է «Պորտու»-ի հետ իր պայմանագիրը մինչև 2010 թվականը[5]։ Թիմի կազմում իր դեբյուտը Վիերինյան նշել է 2006 թվականի օգոստոսի 19-ին՝ Պորտուգալիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վիտորիա Սետուբալի» դեմ խաղում[6]։ Նա այդ խաղում նաև խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։

Այդ մրցաշրջանում նա իր դեբյուտն է նշել նաև Չեմպիոնների լիգայում՝ «Համբուրգի» դեմ խաղում[7]։ 2006/07 մրցաշրջանում Վիերինյան «Պորտու»-ի կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ օգնելով թիմին դառնալ Պորտուգալիայի չեմպիոն։

2007/08 մրցաշրջանը Վիերինյան անցկացրել է պորտուգալական «Լեյնոինշ»-ի կազմում։ նա թիմի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ[8]։

«ՊԱՕԿ» խմբագրել

2008/09 խմբագրել

2008/09 մրցաշրջանը Վիերինյան վարձակալական հիմունքներով անցկացրել է հունական «ՊԱՕԿ»-ի կազմում։ Մրցաշրջանի ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Իր անդրանիկ գոլը նա հեղինակել է Հունաստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կայացած՝ «Պանտրակիկոսի» դեմ խաղում[9]։

Մրցաշրջանի վերջում հունական ակումբը 300000 եվրոյի դիմաց գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը[10]։

2009/10 խմբագրել

2009/10 մրցաշրջանում հունական թիմը Հունաստանի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը, և ստացավ Չեմպիոնների լիգայում հաջորդ մրցաշրջանում հանդես գալու իրավունք։ Իսկ Վիերինյան դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստ։ Նա ընդհանուր առմամբ թիմի կազմում մասնակցեց 34 հանդիպման՝ և դարձավ 7 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։

Թիմի կազմում իր առաջին դուբլը նա հեղինակել է 2010 թվականի փետրվարի 27-ին՝ «Կսանտիի» դեմ խաղում[11]։

2009/10 մրցաշրջանի վերջում քվեարկության արդյունքով Վիերանյան ճանաչվեց թիմի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ[12]։

2011/12 խմբագրել

Նոր մրցաշրջանում Վիերինյան շարունակել է ցուցադրել իր բարձր մակարդակը։ Նա մրցաշրջանի ընթացքում մասնակցել է առաջնության 13 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «ՊԱՕԿ»-ի մրցակիցը նորվեգական «Վոլորենգան» էր։ Երկու խաղերի արդյունքում հունական թիմը հաղթել է 5:0 հաշվով[13], իսկ Վիերինյան գոլի հեղինակ է դարձել է այդ 2 խաղերում։

Որակավորման 4-րդ փուլում հունական թիմի մրցակից եղել է «Կարպատին», որին «ՊԱՕԿ»-ը հաղթել է 3:1 հաշվով[13]։ Այս հաղթանակից հետո «ՊԱՕԿ»-ը անցել է խմբային փուլ, որտեղ թիմի մրցակիցները եղել են՝ «Տոտենհեմը», «Շեմրոկ Ռևերսը» և «Ռուբինը»։ «ՊԱՕԿ»-ը 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, և տարել 3 հաղթանակ։ Այս ամենից հետո հունական թիմը խմբում գրավել է 1-ին տեղը, իսկ Վիերինյան մասնակցել է բոլոր 9 հանդիպումներին՝ դառնալով 4 գոլի հեղինակ[14]։

«Վոլֆսբուրգ» խմբագրել

2012 թվականի հունվարի 3-ին Վիերինյան 4.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»[15]։ Նա թիմի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր[16][17]։

Թիմի կազմում իր դեբյուտը Վիերինյան նշել է 2012 թվականի հունվարի 21-ին՝ Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Քյոլնի» դեմ խաղում[18]։ Վիերինյան թիմի կազմում իր առաջին գոլը խփել է 2013 թվականի մարտի 9-ին՝ «Ֆրայբուրգի» դեմ խաղում[19]։

2013 թվականի սեպտեմբերին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Աալեն»-ի դեմ խաղում Վիերինյան կտրել է ծնկի կապաները[20]։

2015 թվականի մայիսի 30-ին՝ «Բորուսիայի» դեմ խաղում հանդես է եկել որպես աջ պաշտպան, և օգնել թիմին հռչակվել Գերմանիայի գավաթակիր[21]։ Իսկ 2015 թվականի օգոստոսի 1-ին Վիերինյան «Վոլֆսբուրգի» կազմում դարձել է Գերմանիայի սուպերգավաթակիր՝ հաղթելով «Բավարիային»[22]։

Միջազգային կարիերա խմբագրել

Վիերինյան Պորտուգալիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 2013 թվականի մարտի 22-ին՝ Իսրայելի հավաքականի դեմ խաղում[23]։ 2014 թվականի մայիսի 19-ին պարզ դարձավ, որ Վիերինյան Պորտուգալիայի հավաքականի հետ մեկնելու է Բրազիլիա[24]։

Հավաքականի կազմում իր առաջին գոլը Վիերինյան խփել է 2014 թվականի հունիսի 11-ին՝ Իռլանդիայի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում[25]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԱյլԱրդյունք
ԴիվիզիոնԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Պորտու2006/07Պրիմեիրա լիգա802110111
Մարկու2005/06Սեգունդա լիգա13420154
Լեյնոինշ2007/08Պրիմեիրա լիգա22142263
ՊԱՕԿ2008/09Սուպերլիգա211211
ՊԱՕԿ2009/10Սուպերլիգա34720367
2010/11Սուպերլիգա316411244711
2011/12Սուպերլիգա1350094229
Արդյունք99194123812628
Վոլֆսբուրգ2011/12Բունդեսլիգա900090
2012/13Բունդեսլիգա27150321
2013/14Բունդեսլիգա11130141
2014/15Բունդեսլիգա31150101462
2015/16Բունդեսլիգա2613081362
2016/17Բունդեսլիգա40100050
Արդյունք10841701821436
Կարիերայի արդյունք25028294421032142

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Պորտուգալիայի չեմպիոն - 2006/07
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2006
  • Գերմանիայի գավաթակիր - 2014/15
  • Գերմանիայի սուպերգավաթակիր - 2015

Միջազգային խմբագրել

  • Եվրոպայի չեմպիոն (Մ17) - 2003
  • եվրոպայի չեմպիոն - 2016

Անձնական խմբագրել

  • Եվրոպայի առաջնության (Մ17) լավագույն ֆուտբոլիստ - 2003
  • «ՊԱՕԿ»-ի լավագույն ֆուտբոլիստ - 2009/10, 2010/11

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  3. «Информация о турнире на uefa.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  4. «Состав ФК Марку в 2006 году на сайте foradejogo.net». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  5. Новость о продлении контракта на uefa.com
  6. Матч за Суперкубок Португалии на zerozero.pt
  7. Отчет о матче на uefa.com
  8. «Статистика Виейриньи на Foradejogo.net». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  9. «Отчет о матче ПАОК — Пантракикос на Paok.com.au». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  10. «Стоимость переходов Виейриньи на Transfermarkt». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  11. «Отчет о матче Ксанти — ПАОК на Paok.com.au». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  12. «Новость о награждении на portugoal.net». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  13. 13,0 13,1 Матчи ФК ПАОК в Лиге Европы 2011-12 на uefa.com
  14. Отчет о матче ПАОК — Рубин на uefa.com
  15. «Новость о переходе Вийериньи на сайте fifa.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  16. «Ολοκληρώθηκε του Vieirinha» [Vieirinha complete] (Greek). PAOK FC. 2012 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Vieirinha no Wolfsburgo: "Portugal? Não guardo mágoa"» [Vieirinha in Wolfsburg: "Portugal? No hard feelings"] (Portuguese). Mais Futebol. 2012 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «VfL Wolfsburg 1–0 FC Cologne». ESPN Soccernet. 2012 թ․ հունվարի 21. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  19. «SC Freiburg 2–5 VfL Wolfsburg». MSN Sport. 2013 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  20. «Wolfsburg's Vieirinha ruptures knee ligaments». FIFA.com. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  21. «Dortmund 1–3 Wolfsburg: DFB-Pokal won by De Bruyne and Dost». Goal.com. 2015 թ․ մայիսի 30. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  22. Dunbar, Ross (2015 թ․ օգոստոսի 1). «Bendtner leads Wolfsburg over Bayern Munich on penalties in German Super Cup clash». Fox Sports. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  23. «Coentrão comes to Portugal's rescue in Israel». UEFA.com. 2013 թ․ մարտի 22. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  24. «Paulo Bento announces Portugal's 23-man World Cup squad». PortuGOAL. 2014 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  25. «Ronaldo returns as Portugal end World Cup preparations on a high». PortuGOAL. 2014 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիերինյա» հոդվածին։
🔥 Top keywords: Հանրապետության օրԴեբեդԳլխավոր էջԲագրատ ԳալստանյանՍպասարկող:ՈրոնելՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀայաստանի առաջին հանրապետությունՍարդարապատի հերոսամարտՀայաստանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱղստև (գետ)Հայաստանի գետերի ցանկՌոբերտ ՔոչարյանՍեռական հարաբերությունՄայիսի 28ՋրծաղիկՊապ թագավորՀայաստանի անկախության տոնԿառլես ՊուչդեմոնՎիքինախագիծ:Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024/ՎիքիհավաքՍանահինի կամուրջՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վերաբերական (խոսքի մաս)Բաշ-Ապարանի ճակատամարտՔութեշՄակբայՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՁորագետի ջրաէլեկտրակայանԱլավերդիՍևանա լիճՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԾաղկեվանք (Արա լեռ)Պարույր ՍևակՎիքինախագիծ:Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024Հեշտոցի սնկային վարակԵրևանՀովհաննես Թումանյան