Վաց
Վաց (Հունգարերեն արտասանություն` [ˈvaːt͡s]; գերմ.՝ Waitzen, սլովակ.՝ Vacov, իդիշ՝ ווייצען), քաղաք Հունգարիայի Պեշտ մարզում։ Ունի մոտ 35000 բնակչություն։ Հին անունը եղել է Վացզ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վաց | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Մակերես | 61,63 կմ² | ||||
ԲԾՄ | 146±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | հունգարերեն | ||||
Բնակչություն | ▼34 040 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0627 | ||||
Փոստային դասիչ | 2600 | ||||
Պաշտոնական կայք | vac.hu | ||||
Տեղադրություն խմբագրել
Վացը գտնվում է Բուդապեշտից 355 կմ դեպի հյուսիս՝ Դանուբ գետի արևելյան ափին, որտեղ գետը փոխում է ուղղությունը և հոսում դեպի հարավ։ Քաղաքը տեղակայված է Նասզալի լեռան ստորոտում` Կարպատների հովտում։
Ժամանակակից Վաց խմբագրել
Վացն առևտրային կենտրոն է, ինչպես նաև Բուդապեշտի բնակիչների համար հայտնի ամառային հանգստավայր։ Եկեղեցին կառուցվել է 1761-1777 թվականներին և նախագծվել է Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի օրինակով։ Եպիսկոպոսական պալատը թանգարան է կառուցում հռոմեական եւ միջնադարյան գտածոների համար։ Քաղաքը նաև հայտնի է 18-րդ դարի հաղթական կամարով և բարոկկո ոճով կառուցված իր գեղեցիկ կենտրոնով։
Պատմություն խմբագրել
Բնակեցումը Վացում սկսվել է դեռեւս Հռոմեական կայսրության հիմնադրումից առաջ։ Վացի Հռոմի կաթոլիկ թեմի եպիսկոպոսները ազդեցիկ էին Հունգարիայի թագավորությունում, նրանցից շատերը ծառայում էին որպես կանցլերներ կամ ավելին, դառնում էին արքեպիսկոպոսներ։
1241 թվականի մարտի 17-ին մոնղոլների հարձակման հետևանքով ամբողջ բնակչությունը կոտորվեց, Վացը դադարեց գոյություն ունենալ և մոնղոլներն այնտեղ ճամբար դրեցին[2][3][4]։ Մոնղոլների հեռանալուց հետո Վացը վերակառուցվել և բնակեցվել է գերմանացի գաղութատերերի կողմից[5]։
1541 թվականին տարածքը նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից։ Հաբսբուրգյան միապետության Օսմանյան կայսրության դեմ պատերազմների ժամանակ ավստրիացիները 1597 և 1684 թվականներին հաղթանակներ են տարել օսմանների դեմ։ 1848-1849 թթ. հունգարական հեղափոխության և անկախության համար պատերազմի ընթացքում հոնվեդսեգները մեծ ճակատամարտից հետո ոչնչացրին քաղաքում տեղակայված ավստրիական ուժերը (ապրիլի 10, 1849թ․), իսկ երկրորդ ճակատամարտն ավարտվեց ռուսների հաղթանակով (հուլիսի 17)։Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1944 թվականի դեկտեմբերի 8-ին, Վացը գրավվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կողմից։
Ժողովրդագրություն խմբագրել
Ազգություն խմբագրել
- Հունգարներ - 94.9%
- Գնչուներ - 1.3%
- Գերմանացիներ - 0.5%
- Ռումինացիներ - 0.1%
- Սլովակներ - 0.5%
- Ուկրաինացիներ - 0.1%
- Այլ/չհաշվառված - 4.5%
Կրոնական դավանանք խմբագրել
- Հռոմի Կաթոլիկ եկեղեցի - 59.4%
- Արևելյան կաթոլիկ եկեղեցիներ
- Կալվինականություն - 9.3%
- Լյութերականություն - 3.1%
- Այլ - 1.4%
- Ոչկրոնական - 14.4%
- Չհաշվառված - 11.5%
Ըստ 1910 թվականի մարդահամարի՝ քաղաքի կրոնական կազմն ունի հետևյալ տեսքը՝
- Հռոմի Կաթոլիկ եկեղեցի - 76.3%
- Հրեաներ - 11.2%
- Կալվինականություն - 8.3%
- Լյութերականություն - 2.8%
- Այլ - 1.4%
- Սրված աշտարակը
- Վացի տաճարը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Magyarország helységnévtára, Detailed Gazetteer of Hungary (հունգ.) — KSH, 2023.
- ↑ A Glorious Disaster: A.D. 1100 to 1300: The Crusades: Blood, Valor, Iniquity ... - Ted Byfield - Google Boeken
- ↑ The Two Cities: Medieval Europe, 1050-1320 - Malcolm Barber - Google Boeken
- ↑ Realm of St. Stephen: A History of Medieval Hungary - Pál Engel - Google Boeken
- ↑ «Vác.hu új». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Official website of town
- The newsportal
- Live webcam from the square (The yellow building in the background is the town hall)
- Map of Vác Արխիվացված 2006-07-19 Wayback Machine
- Map of the surrounding area Արխիվացված 2007-10-01 Wayback Machine
- Tragor Ignác Museum of Vác
- Katona Lajos Town Library
- Aerial photographs: Vác
- Vác at funiq.hu
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաց» հոդվածին։ |