Սրտի փոխպատվաստում

Սրտի փոխպատվաստում, վիրաբուժական վիրահատություն` հիվանդի սրտի փոխարինում դոնորի սրտի հետ։ Նշանակված է սրտի ծանր հիվանդությունների ժամանակ, երբ այլ վիրահատական միջամտությունները կլինեն ոչ արդյունավետ, և մարդու կյանքը կենթարկվի ռիսկի, առանց փոխպատվաստման հնարավոր է հիվանդի սրտի կանգ։ Գոյություն ունի փոխպատվաստման երկու եղանակ` օրթոպեդիկ փոխպատվաստում և հետերոտոպիկ փոխպատվաստում։ Առաջինի ժամանակ սիրտն ամբողջությամբ հեռացվում է, իսկ երկրորդի ժամանակ` ոչ։

Սրտի թոխպատվաստում

Պատմություն խմբագրել

Սրտի փոխպատվաստումը հիվանդի կրծքավանդակում

Առաջին փոխպատվաստումը կատարվել է 1964 թվականին Դժեմ Խարդի կողմից՝ մարդու սիրտը փոխարինելով շիմպանզեի սրտով, այդ ժամանակ հիվանդը ապրել է ընդամենը մեկուկես ժամ։ Առաջին հաջողված սրտի փոխպատվաստումը տեղի է ունեցել 1967 թվականի դեկտեմբերի 3-ին Բարնարդ Կրիստիանի կողմից Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում[1]։ Վիրահատությունը տեղի է ունեցել Քեյփթաունի հոսպիտալում։ 25-ամյա Դենիս Դարալի սիրտը, ով մահացել էր ավտովթարից, փոխպատվաստվել է 55-ամյա Լուիս Վասկանսկին, ով տառապում էր սրտի անբուժելի հիվանդությամբ։ Չնայած նրան, որ վիրահատությունը կատարվել է անթերի, Վասկանսկին ապրել է ընդամենը 18 տարի և մահացավ երկկողմանի թոքաբորբից[2]։Տոն Խյուիզմը համարվում է միջազգային ռեկորդակիր, ով փոխպատվաստված սրտով ապրեց 31 տարի և մահացավ մաշկի քաղցկեղից[3]։ Արհեստական կամ կենդանու սրտով կատարված փոխպատվաստումներն այդքան էլ հաջողված չեն, քան մարդու սրտով կատարված վիրահատությունները։

Վիրաբուժական տեխնիկա խմբագրել

Ներկայումս մշակվել է բազմաթիվ փոխպատվաստման մեթոդներ, բայց լայն տարածում են ստացել ընդամենը երկուսը՝ բիատրալ (երկնախափորոքային), որ մշակվել է Ռիչարդ Լոուերի և Շամվեե Նորմանի կողմից և կիրառվել 1967 թվականին Կ. Բառներդոյի կողմից, ենթադրաբար դոնորի սրտի միացումը հիվանդի աջ և ձախ նախասրտերին։ Ենթադրվում է, որ փոխպատվասման բիատրալ մեթոդն ավելի արդյունավետ է, քանի որ քչացնում է սրտի կյանքի ռիսկերը փոխպատվաստումից հետո[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Барнард К.Н. Пересадка сердца человеку: предварительное сообщение об успешной операции, проведенной в Госпитале Гроот Шур, Кейптаун. S. Afr. Med. J. 1967;41(48):1271-4». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. В.И. Кристиан Барнард (1922–2001) и его путь к пересадке сердца. Патология кровообращения и кардиохирургия. 2017;21(3S):92-100.(չաշխատող հղում)
  3. Елена Ионова. Американец прожил с донорским сердцем 31 год и умер… от рака кожи
  4. SA Taking heart--cardiac transplantation past, present, and future(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել