Սուրբ Կատարինյան մենաստան

Սուրբ Կատարինե կամ Կուսանաց վանք, հայ առաքելական եկեղեցու կանանց մենաստան Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Չարսու թաղում, սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարավային պատին կից։ Անցյալում ունեցել է մինչև 32 կույս, որոնց փոքր ու նեղ խուցերը եկեղեցու տարբեր կողմերում էին գտնվում։

Սուրբ Կատարինյան մենաստան
File:Saint Catherine Convent (Isfahan).jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակՄենաստան, եկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[1][2]
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[3][1]
ԱնվանվածԵկատերինա Ալեքսանդրացի[1][2]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճսեֆյան ճարտարապետություն[1]
Կառուցման ավարտ1623
Գմբեթ1 հատ
Շինանյութաղյուս[1], շինարարական շաղախ[1] և սայլակ[1]
Քարտեզ
Քարտեզ
 Saint Catherine Convent (Isfahan) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուսանաց վանք (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Կառուցվել է 1623 թվականին, Լազարյան հայտնի տոհմի Նահապետ Խոջա Եղիազարի միջոցներով (Աղազար Լազարյանի պապը)՝ իր քույրեր Կատարինեի և Թաջլումի համար[4]։

Նոր Ջուղայի առաջին իգական՝ Կատարինյան դպրոցը, բացվել է 1858 թվականին։ 1900 թվականին, կառուցվել է դպրոցի համար առանձին մի շէնք «սուրբ Կատարինյան դպրոց» անունով, որ գործում է մինչ օրս։ Երկհարկանի մեկ այլ շենք՝ Բագրատ Վարդազարյանի նախաձեռնությամբ կառուցվել է որպես որբանոց-արհեստանոց, և ևս մի քանի սենյակներ զբաղեցված էին որպես գորգագործարան։ 1964 թվականին դրա սենյակները քանդվեցին և Ջանի Թունյանի միջոցներով կառուցվեց մանկատուն, որը հետագայում ծառայեց որպես ծերանոց[5]։

Վանքը նախկինում հայտնի էր իր պաղ ջրհորով, որից օգտվում էին նաև բնակիչները։ 1970-ական թվականներից, փողոցի լայնացման պատճառով ջրհորը դարձավ անօգտագործելի։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Կատարինեն ունի երկու ուղղանկյուն դահլիճ։ Շինությունը կառուցված է աղյուսով և կավով, իսկ պատերն արտաքինից ծածկված են կավով[6]։ Ներսում՝ սեղանի առջևի քարերի վրա, գրված է. «Յիշատակ է կուս Կատարինէին և Թաջլումն»։

Խորանի երկու կողմերում կան երկու խաչքար։ Վերևում են Հիսուսի, առաքյալների ու Աստվածածնի որմանկարները, իսկ դրանց երկու կողմերում երկու եպիսկոպոսներ՝ ավետարանը ձեռքերին։ Դրանցից ներքև ներկայացվում է Հիսուսի ծնունդը, և քառասնօրյա Հիսուսի՝ Տաճարում Սիմեոն ծերունուն հանդիպելը։ Եկեղեցում կարելի է տեսնել 12 առաքյալների, սուրբ կույս Կատարինեի և Մեսրոպ Մաշտոցի նկարները։ Մկրտության ավազանի վրա նկարված է Քրիստոսսի մկրտության պատկերը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել