Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Նոր Ջուղա)

հայկական եկեղեցի Սպահանում

Սուրբ Հովհաննես Մկրտիչ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Չարսու թաղում։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[1]
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[2][1]
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ[1][3]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճսեֆյան ճարտարապետություն[1]
Կառուցման ավարտ1621
Գմբեթ1 հատ
Շինանյութաղյուս[1], շինարարական շաղախ[1] և սայլակ[1]
Քարտեզ
Քարտեզ
 Saint John the Baptist Church (Isfahan) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1621 թվականին։ Նախկինում եկեղեցին, ինչպես և ի սկզբանե սուրբ Նիկողայոս և Սուրբ Մինաս եկեղեցիները, կոչվել է «սուրբ Աստվածածին», իսկ երբ Հովհաննես Մկրտչի մասունքը Ամիրասաթենց Եղիազարի կողմից տեղափոխվեց այնտեղ, եկեղեցին անվանափոխվեց։ Ժողովրդի շրջանում, որպես առաջին աջն ունեցող եկեղեցի, կոչվել է «Աջի ժամ»[4]։ Շինությունը կառուցվել է կավով ու աղյուսով։ Հյուսիսային կողմում կա մի փոքր մատուռ, որը կառուցվել է 1774 թվականին[5]։

Զանգակատունը կառուցվել է 1841 թվականին, Պողոս Անդրեասյանի նվիրատվությամբ։ Վերջինս 1859 թվականին նորոգել է ամբողջ եկեղեցին։

2006 թվականին, աջակողմյան դասի արևելյան պատի առջև, ավանդատան դռան կողքին կառուցվեց քարակերտ մի նոր ավազան։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Հովհաննես Մկրտիչը բազիլիկ եկեղեցի է, հատակագիծը 15 x 5մ՝ արևելք-արևմուտք ուղղությամբ։ Երկհարկ զանգակատունն արևմտյան դռան առջև է։ Եկեղեցու ներսը պատված է գիպսով. գմբեթի տակ և եկեղեցու զոհասեղանին Աստվածաշնչի թեմայով նկարներ[6]։ Ներսում գտնվում են չորս սյուներ։

Գմբեթի հիմքը կառուցված է քառանկյուն ձևով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հյուսիսից և արևմուտքից։ Պատերի և ավազանի վերևում կա 13 խաչքար։ Խորանում ներկայացված է Հիսուսի Համբարձումը, եզրերին կան առաքյալների, իսկ ներքևում Աստվածածնի նկարը, հրեշտակները և մի մարդ ու կին։

Զանգակատան ետևում՝ արևմտյան դռան շուրջ, քանդակներ ու երիզազարդեր կան։ Դռան վերևում՝ կամարից վար, քանդակված է Հովհաննես Մկրտչի գլխատումը և նվիրումը Հերովդեսի աղջկան։ Վերևում քանդակված է Գառն Աստծու, իսկ անկյուններում հրեշտակներ են[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել