Սեքսթուփլ (անգլ.՝ Sextuple), ֆուտբոլային տերմին, որը նշանակում է ակումբի հաղթանակը վեց մրցումներում՝ մեկ մարզական մրցաշրջանի կամ օրացուցային տարվա ընթացքում։ Ֆուտբոլային մրցաշրջանի ընթացքում ակումբները մասնակցում են երկրի ներսում ազգային մրցումներին (Բունդեսլիգա, Լա Լիգա, Անգլիական Պրեմիեր Լիգա), միջազգային մրցաշարերին իրենց ասոցիացիայի շրջանակներում (ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ), ինչպես նաև միջմայրցամաքային մրցումներին (Աշխարհի ակումբային առաջնություն)։

Մի քանի մրցույթներում հաղթելը համարվում է նշանակալի և պատվավոր ձեռքբերում։ Ոսկե «դուբլներն» ու «թրեբլները» նույնպես գնահատվում են ֆուտբոլային հանրության մեջ, բայց դրանք տեղի են ունենում շատ ավելի հաճախ, քան սեքսթուփլը։ 2010-ական թվականներին «քվադրուփլ», «քվիթուփլ» և «սեքսթուփլ» տերմիններն օգտագործվում էին նշելու այն թիմերին, որոնք մեկ մրցաշրջանում կամ տարվա ընթացքում նվաճել են չորս, հինգ կամ վեց գավաթներ[1][2]։

Այս ցուցակը սահմանափակվում է այն ակումբներով, որոնք հանդես են գալիս իրենց լիգայի համակարգի բարձրագույն դիվիզիոնում։ Միայն երկու ակումբներին է հաջողվել նման նվաճման հասնել․ 2009 թվականին իսպանական «Բարսելոնային» և 2020 թվականին գերմանական «Բավարիային»։

2009 թվականին «Բարսելոնայի» նվաճած վեց գավաթները պահվում են ակումբի թանգարանում՝ «Կամպ Նոու» մարզադաշտում:

Սեքսթուփլ եվրոպական ֆուտբոլում խմբագրել

Սեքսթուփլը նշանակում է, որ թիմը պետք է նվաճի ուղիղ վեց գավաթ օրացուցային տարվա կամ մրցաշրջանի ընթացքում։ Գլխավոր պայմանը դրանց հարաբերակցությունն է ժամանակի մեջ[3]։

Ազգային տիտղոսներ խմբագրել

  • Հաղթանակ ազգային առաջնությունում
  • Հաղթանակ ազգային գավաթում
  • Հաղթանակ ազգային սուպերգավաթում կամ լիգայի գավաթում

Միջազգային տիտղոսներ խմբագրել

Սեքսթուփլի հաղթողներ խմբագրել

Խոսեպ Գվարդիոլա, «Բարսելոնա» ակումբի նախկին մարզիչը, ով 2009 թվականին առաջինն է հասել սեքսթուփլին։
Հանս-Դիտեր Ֆլիկ, կրկնել է Գվարդիոլայի ձեռքբերումը 2020 թվականին Մյունխենի «Բավարիայի» կազմում։

2009․ Բարսելոնա խմբագրել

ՏարեթիվՄրցաշար
2009Լա Լիգա
Իսպանիայի գավաթ
Իսպանիայի սուպերգավաթ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈՒԵՖԱ սուպերգավաթ
Աշխարհի ակումբային առաջնություն

2020․ Բավարիա խմբագրել

ՏարեթիվՄրցաշար
2020Բունդեսլիգա
Գերմանիայի գավաթ
Գերմանիայի սուպերգավաթ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈՒԵՖԱ սուպերգավաթ
Աշխարհի ակումբային առաջնություն

Գավաթների համեմատում խմբագրել

Երկու թիմերի միջմայրցամաքային «թրեբլը» բաղկացած է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայից, ՈՒԵՖԱ Սուպերգավաթից և Աշխարհի ակումբային առաջնությունից։ Դա պայմանավորված է նրանով, որ օրացույցային տարվա վերջին մրցաշարին՝ Աշխարհի ակումբային առաջնությանը, ՈՒԵՖԱ-ից կարող է մասնակցել միայն այդ կոնֆեդերացիայի Չեմպիոնների Լիգայի հաղթողը։ Այսպես, օրինակ, սկսած 2009 թվականից, մադրիդյան «Ատլետիկոն» երեք անգամ (2010, 2012 և 2018) հաղթել է Եվրոպայի լիգայում և ՈՒԵՖԱ Սուպերգավաթում, բայց այդ պատճառով ի սկզբանե հնարավորություն չի ունեցել ձևակերպել «սեքսթուփլը», անկախ երկրի ներսում մրցաշարերում ունեցած հաջողություններից։

Բացի այդ, Ֆրանսիայի, Անգլիայի և այլ երկրների ակումբների համար, որտեղ կան լիգայի գավաթներ, այս մրցաշարերը համարժեք են ազգային գավաթներին։ Դրանից ելնելով՝ նշված երկրների ակումբներին հնարավորություն է տրվում մեկ մրցաշրջանում յոթ գավաթ նվաճել։ Շոտլանդիան չունի ազգային սուպերգավաթ, ուստի Լիգայի գավաթը Առաջնության և Ազգային գավաթի հետ միասին կարելի է համարել նաև ազգային «թրեբլ»՝ ճանապարհ հարթելով դեպի «սեքսթուփլ»[4]։

ԱկումբՏարեթիվՄրցաշար
Ազգային առաջնությունԱզգային գավաթազգային սուպերգավաթՈՒԵՖԱ Չեմպիոնների ԼիգաՈՒԵՖԱ սուպերգավաթԱշխարհի ակումբային առաջնություն
Բարսելոնա2009
Լա Լիգա
Իսպանիայի գավաթ
Իսպանիայի սուպերգավաթ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈՒԵՖԱ սուպերգավաթ
Աշխարհի ակումբային առաջնություն
Բավարիա2020
Բունդեսլիգա
Գերմանիայի գավաթ
Գերմանիայյի Սուպերգավաթ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈՒԵՖԱ սուպերգավաթ
Աշխարհի ակումբային առաջնություն

Բաց թողնված սեքսթուփլներ խմբագրել

Ստորև բերված թիմերը մեկ մրցաշրջանում նվաճեցին հինգ տիտղոս և հնարավորություն ունեցան նվաճելու վեցերորդ տիտղոսը (Մանչեսթեր Սիթին հնարավորություն ուներ մեկ օրացուցային տարում 7 տիտղոս վերցնելու), բայց բաց թողեցին.

ԱկումբՏարեթիվՄրցաշար
ԱռաջնությունԳավաթՍուպերգավաթՈՒԵՖԱ ՉԼՈՒԵՖԱ ՍԳԱկումբային ԱԱԼիգայի Գավաթ
Այաքս1995xԱյս մրցաշարը չի կայացել
Ալ Ահլի2006xԱյս մրցաշարը չի կայացել
Ինտեր2010xԱյս մրցաշարը չի կայացել
Բարսելոնա2011xԱյս մրցաշարը չի կայացել
Բավարիա2013xԱյս մրցաշարը չի կայացել
Բարսելոնա2015xԱյս մրցաշարը չի կայացել
Ռեալ ՄադրիդxԱյս մրցաշարը չի կայացել
Մանչեսթեր Սիթի2023xx

Այսպիսով, այս բոլոր թիմերը ձևավորեցին «քվինթուփլը»։ Ութ դեպքերից երեքը գրանցվել են իսպանական ակումբներում։ Շատ անգամ ակումբներին պակասում էին ազգային գավաթները՝ մեկ մրցաշրջանում վեց գավաթ նվաճելու համար։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «On this day in 2009 - Barcelona completed the only 'sextuple' in history». 2019 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  2. «Comparing Sextuples: 2009 Barça vs. 2020 Bayern». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  3. UEFA.com. «Most titles | History | UEFA Champions League». UEFA.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Celtic's 1966/67 team voted the greatest club side of the last century». 2020 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  5. «Atletico stun Inter in Super Cup». 2010 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  6. «Real Madrid beat Barcelona 1-0 to win Copa del Rey». 2011 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  7. «Watch: Borussia Dortmund win the Supercup – handing Pep Guardiola his first defeat as Bayern Munich coach». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  8. «Barcelona 1-1 Athletic Bilbao (Agg 1-5) | Spanish Super Cup report». TheGuardian.com. 2015 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  9. «Real Madrid shocked at home by Celta Vigo in Copa del Rey quarter-final». TheGuardian.com. 2017 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.