Սերխի Բարխուան

իսպանացի ֆուտբոլիստ

Սերխի Բարխուան (կատ.՝ Sergi Barjuan, կատալոներեն արտասանություն՝ [ˈsɛrʒi βərʒuˈan], դեկտեմբերի 28, 1971(1971-12-28)[1][2][3], Լաս Ֆրանկեսաս դել Վալյես, Վալլես Օրիենտալ, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, որ հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում 

Սերխի Բարխուան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 28, 1971(1971-12-28)[1][2][3] (52 տարեկան)
ԾննդավայրԼաս Ֆրանկեսաս դել Վալյես, Վալլես Օրիենտալ, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ172 սմ
Քաշ68 կիլոգրամ
Դիրքպաշտպան
Պատանեկան կարիերա
1988-1992Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1992-1994Իսպանիա Բարսելոնա բ42 (4)
1993-2002Իսպանիա Բարսելոնա267 (6)
2002-2005Իսպանիա Ատլետիկո Մադրիդ85 (0)
1992-2005Ընդհանուր394 (10)
Ազգային հավաքական
1990Իսպանիա Իսպանիա(մինչև 18)1 (0)
1993-1994Իսպանիա Իսպանիա (մինչև 21)5 (0)
1993-2000Իսպանիա Իսպանիա56 (1)
1995-2004Կատալոնիա Կատալոնիա7 (0)
Մարզչական կարիերա
2009—2011Իսպանիա Բարսելոնա (երիտ.)
2012—2014Իսպանիա Պակրեատովիչ
2015Իսպանիա Ալմերիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խաղացողի կարիերա խմբագրել

Ակումբային կարիրեա խմբագրել

Սերխին «Բարսելոնայի» սան է։ Նա իր նորամուտը նշել է «Բարսելոնայի» հիմնական կազմում Գալաթասարայի դեմ խաղում, որ անցկացվել է Չեմպիոնների Լիգայի շրջանակում։ Հանդիպումը տեղի է ունեցել 1993 թվականից նոյեմբերի 24-ին և ավարտվել է 0:0 հաշվով։ Գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆն այդ պատասխանատու խաղում դաշտ է դուրս բերել Բարխուանին, չնայած վերջինս Լա Լիգայում խաղալու փորձ չուներ։ Այդ ժամանակից ի վեր նա դարձել է հիմնական կազմի խաղացող։ «Բարսելոնայի» կազմում Սերխին հաղթել է 3 առաջնությունում, նվաճել Իսպանիայի 2 գավաթ և 2 սուպերգավաթի, ինչպես նաև Գավաթակիրների գավաթը ու Եվրոպայի Սուպերգավաթը։ Բոլոր տիտղոսների նա նվաճել է երիտասարդական «Բարսելոնայի» ակադեմիայի մեկ այլ շրջանավարտ Ալբերտ Ֆերերի հետ, որը հանդես է եկել աջ պաշտպանի դիրքում։

Համարվում է, որ 2002 թվականին Սերխին «Ատլետիկո» (Մադրիդ) է տեղափոխվել մարզիչ Լուի վան Գալի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Ըստ Բարխուանի՝ նա չափազանց շատ պահանջներ էր ներկայացնում ֆուտբոլիստներին։ «Ատլետիկոյի» կազմում խաղացողն անցկացրել է 3 հաջող մրցաշրջան, չնայած այն հանգամանքին, որ 85 հանդիպումներում ստացել է 33 դեղին քարտ։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրագավաթԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Բարսելոնա1993/942304180351
1994/953413080451
1995/964006072532
1996/973418070491
1997/983128180473
1998/993505150451
1999/001916060311
2000/0133160130521
2001/0218070250
Ընդհանուր Բարսելոնայում267646369238211
Ատլետիկո Մադրիդ2002/0326040300
2003/0432050370
2004/052701030310
Ընդհանուր Ատլետիկո Մադրիդում85010030980
Ընդհանուր կարիերայում352656372248011

Կարիերան հավաքականում խմբագրել

1994 թվականի փետրվարի 9-ին Սերխին նշել է իր նորամուտը Իսպանիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով Լեհաստանի հավաքականի հետ ընկերական խաղին։

Բարխուանը մասնակցել է Եվրոպայի երկու և աշխարհի երկու առաջնությունների։ Ընդհանուր առմամբ Իսպանիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 56 հանդիպում, որոնցում խփել է 1 գնդակ։

Գոլերն ու խաղերն Իսպանիայի հավաքականում խմբագրել

Ընդհանուր՝ 50 խաղ, 1 գոլ, 30 հաղթանակ, 20 ոչ-ոքի, 6 պարտություն

ըստ 2013 փետրվարի 13-ի տվյալների

Մարզչական կարիերա խմբագրել

Մարզական կարիերայի ավարտից հետո Սերխին սկսել է աշխատել «Բարսելոնայի» երիտասարդական թիմի հետ, իսկ 2012-2014 թվականներին ղեկավարել է «Ռեկեատիվոն»։ 2015 թվականի Ապրիլի 6-ից գլխավորել է «Ալմերիան»[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Բարսելոնա
    • Իսպանիայի առաջնություն 1993/94, 1997/98, 1998/99
    • Իսպանիայի գավաթակիր 1996/97, 1997/98
    • Իսպանիայի սուպերգավաթակիր 1994, 1996
    • ՈՒԵՖԱ գավաթների գավաթ դարփնեկիր 1996/97
    • Եվրոպայի սուպեր գավաթակիր 1997

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխի Բարխուան» հոդվածին։