Սասուն Խեչումյան

Սասուն Գեղամի Խեչումյան (հունվարի 31, 1972(1972-01-31), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքապետ[1]։

Սասուն Խեչումյան
Դրոշ
Դրոշ
Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքապետ
Դրոշ
Դրոշ
 
Կուսակցություն՝Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրհունվարի 31, 1972(1972-01-31) (52 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Զավակներ2 զավակ

Կենսագրություն խմբագրել

Սասուն Խեչումյանը ծնվել է 1972 թվականի հունվարի 31-ին Ալավերդի քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Կրթություն խմբագրել

1979-1989 թվականներին սովորել է Ալավերդու Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և իրավագիտության բաժնում։ Ավարտել է 1995 թվականին՝ ստանալով պատմության և իրավագիտության ուսուցչի որակավորում։

2012-2014 թվականներին հեռակա ուսուցմամբ սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժնում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1995 թվականին Լուսավորության նախարարության ուղեգրով 3 տարով գործուղվել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքի միջնակարգ դպրոց՝ որպես պատմության ուսուցիչ։ Այնուհետև մինչև 2005 թվականն աշխատել է Ալավերդու պետական քոլեջում։ Դասավանդել է իրավագիտության հիմունքներ, աշխատանքային իրավունք, պետական իրավունք, ընտանեկան իրավունք, քաղաքացիական իրավունք և այլ առարկաներ։

2002 թվականին աշխատանքի է ընդունվել Ալավերդու քաղաքապետարանում՝ որպես իրավաբանական բաժնի պետ, իսկ ավելի ուշ՝ որպես աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան։ 2016-2017 թվականներին եղել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ[2]։

2002 թվականից Ալավերդի համայնքի ղեկավարին կից գործող «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» նախագահն է, իսկ 2012 թվականից՝ «Համայնքային իրավաբանների միավորում» ՀԿ-ի հիմնադիր նախագահը։ 2013 թվականից ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կոլեգիայի անդամ է, 2016 թվականից՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից գործող հասարակական խորհրդի անդամ[1]։

2017 թվականին առաջադրվել է Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու[3] և նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվել[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Լոռու մարզպետարանի պաշտոնական կայք
  2. Վանաձոր համայնքի ավագանու որոշում
  3. «Հարցազրույց Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սասուն Խեչումյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները