Սանդրո Մացցոլա

իտալացի ֆուտբոլիստ

Ալեսսանդրո «Սանդրո» Մացցոլա (իտալ.՝ Alessandro "Sandro" Mazzola, նոյեմբերի 8, 1942(1942-11-08)[1], Թուրին, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի և «Միլանի» կիսապաշտպան, Եվրոպայի չեմպիոն (1968), Իտալիայի քառակի չեմպիոն (1963, 1965, 1966, 1971), Չեմպիոնների լիգայի կրկնակի չեմպիոն (1965), (1966), Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ (1964), Իտալիայի լավագույն ռմբարկու (1965, 17 գնդակ)։

Սանդրո Մացցոլա
իտալ.՝ Sandro Mazzola
Քաղաքացիությունը Իտալիա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 8, 1942(1942-11-08)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԹուրին, Իտալիա
Հասակ179 սանտիմետր
Քաշ74 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
1960-1977Իտալիա Ինտեր Միլան417(116)
Ազգային հավաքական
1963-1974Իտալիա Իտալիա70(22)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Մացցոլան 2008 թվականին

Սանդրոն ծնվել է 1942 թվականին։ Հայրը՝ Վալենտինո Մացցոլան եղել է Իտալիայի հավաքականի անդամ և «Տորինոյի» ավագը, եղբայը՝ Ֆերրուչչոն նույնպես եղել է ֆուտբոլիստ։ Սանդրոյի ծնողների ամուսնալուծությունից հետո եղբայրը մնացել է մոր խնամակալության տակ, իսկ Սանդրոն՝ հոր։ Սանդրոն միշտ ներկա է եղել հոր մարզումներին։ 1949 թվականի մայիսի 4-ին հայրը, ինչպես նաև «Տորինոյի» ամբողջ կազմը դառնում են ավիավթարի զոհ։ Հոր մահից հետո Սանդրոյի և Ֆերրուչչոյի խնամակալությամբ զբաղվել է Բենիտո Լորենցին, որը եղել է նրանց հոր ընկերը և երկուսն էլ խաղացել են Իտալիայի հավաքականի կազմում։ Լորենցին եղել է «Ինտերի» անդամ, և եղբայրները հայտնվում են Ինտերի մանկական կազմում, որի ղեկավարը եղել է լեգենդար Ջուզեպպե Մեացցան[3]։ Եղբայրները ապրում էին «Ինտերին» պատկանող տարածքում։ Ֆերրուչչոյին ավելի տաղանդավոր էին համարում, քան Սանդրոյին, սակայն Սանդրոն ավելի մեծ հռչակ ձեռք բերեց։ Առաջին խաղը 1961 թվականի հունիսի 10-ին էր, Յուվենտուսի հետ, որի ժամանակ «Ինտերը» 9։1 հաշվով պարտություն կրեց[4]։

Մացցոլան Պելեի հետ

Հավաքականում առաջին խաղը 1963 թվականի մայիսի 12-ին էր։ Այդ օրը Իտալիայի հավաքականը ընկերական հանդիպում ունեցավ Բրազիլիայի հավաքականի հետ և հաղթեց 3-0 հաշվով։ Իտալացիների երկրորդ գոլի հեղինակը Մացցոլան էր։ 1963 թվականին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, ԽՍՀՄ-ի դեմ խաղի ժամանակ Մացցոլան չի կարողացել գրավել Լև Յաշինի պաշտպանած դարպասը։ Հետագայում Մացցոլան նշել է, որ Յաշինը ավելի լավ է ֆուտբոլ խաղում, քան ինքը[5]։ Մացցոլան ընդհանուր հաշվով անց է կացրել 565 խաղ և խփել 160 գոլ[6], որից 418 խաղ և 116 գոլ՝ Սերիա A-ում[7]։ Միլանյան դերբիի պատմության ընթացքում ամենաարագ գոլը Մացցոլան է խփել (13-րդ վայրկյան,24 փետրվար, 1963 թվական)[8]։

Նվաճումներ խմբագրել

Ինտեր խմբագրել

Իտալիայի հավաքական խմբագրել

Անհատական խմբագրել

  • Սերիա A-ի տարվա լավագույն ռմբարկու. 1964-1965 (17 գոլ)
  • Եվրոպական գավաթի տարվա լավագույն ռմբարկու. 1963-1964 (Վլադիմիր Կովաչևիչի ու Ֆերենց Պուշկաշի հետ, 7 գոլ)
  • ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքական. 1967
  • Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքական. 1968
  • Ոսկե գնդակ (2-րդ տեղ). 1971
  • Իտալիայի ֆուտբոլի պատմության փառքի սրահ. 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. http://www.figc.it/it/106063/2526520/Impianti.shtml
  3. «Первым учителем был Меацца». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  4. Статистика встреч Ювентус (Турин), Италия – Интер (Милан), Италия
  5. Экс-полузащитник сборной Италии Сандро Маццола: Яшин закрывал собой все ворота!
  6. «МАЦЦО́ЛА,Большая российская энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  7. ТОП-10 игроков по сыгранным матчам и забитым голам
  8. АЛЕССАНДРО МАЦЦОЛА

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրո Մացցոլա» հոդվածին։