Ջեմմա Արթերթոն

Ջեմմա Քրիստինա Արթերթոն (անգլ.՝ Gemma Christina Arterton , փետրվարի 2, 1986(1986-02-02)[1], Gravesend, Անգլիա), անգլիացի դերասանուհի։ Հանդիսատեսին հայտնի է «Պարսկաստանի արքայազնը. Ժամանակի դաշույնը», «Տիտանների պայքարը», «Գթասրտության քվանտ» ֆիլմերից։

Ջեմմա Արթերթոն
անգլ.՝ Gemma Arterton
Ծնվել էփետրվարի 2, 1986(1986-02-02)[1] (38 տարեկան)
ԾննդավայրGravesend, Անգլիա
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2007)[2] և Mayfield Grammar School, Gravesend?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ակտիվ շրջան2007 – այժմ
Ընտրանի"Պարսկաստանի արքայազնը. Ժամանակի դաշույնը",
"Տիտանների պայքարը",
"Գթասրտության քվանտ"
Ամուսին(ներ)Stefano Catelli?
ԱնդամությունCollectif 50/50?[3]
gemma-arterton.net

Կենսագրություն խմբագրել

Ջեմմա Արթերթոնը ծնվել է Գրեյվսենդում (Քենթ կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիա), զոդողի և հավաքարարուհու ընտանիքում։ Նա ունի կրտսեր քույր՝ Հաննա Ջեյն Արթերթոն։

Սովորել է Գրեյվսենդի աղջիկների միջնակարգ դպրոցում Պիլամ Ռոուդում և հաճախել է բեմական վարպետության դասընթացների։ 16 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը և ընդունվում քոլեջ, սակայն այնտեղ ևս երկար չի մնում և ստանալով ուսումը շարունակելու դրամաշնորհ, տեղափոխվում է դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիա, ավարտելով դասընթացն 2007 թվականին։

Կարիերա խմբագրել

Ջեմմա Արթերթոնը Տորոնտոյում, 2014 թվական

2007 թվականին Արթերթոնը ստանում է առաջին դերը Սթիվեն Պոլիակոֆի «Մերիի գերեվարումը» («Capturing Mary») հեռուստադրամայում, երբ սովորում էր դրամատիկական ակադեմիայում։ Ավելի ուշ, հուլիսին, կայանում է նրա նորամուտը բեմում, նա խաղում է Ռոզալինդային շեքսպիրյան «Սիրո անպտուղ ջանքերը» պիեսում, Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում։ Նույն թվականին մեկնարկում է նրա կինոկարիերան՝ Օլիվեր Պարկերի և Բարնաբի Թոմփսոնի «Համադասարանցիները» («St. Trinian's») կինոկատակերգությունում դերասանուհին ստանում է Կելիի դերը։ Այնուհետև հետևում է դեր «Երեքը դուրս թռչելիս» («Three and Out») կինոկատակերգությունում։

Արթերթոնը նկարահանվել է Ջայմս Բոնդի մասին պատմող «Գթասրտության քվանտ» («Quantum of Solace») ֆիլմում, որտեղ խաղացել է Սթրոբերի Ֆիլդս անվանումոն կերպարի դերը։ Ֆիլմի թողարկումից հետո, 2008 թվականի հոկտեմբերին, Արթերթոնը դառնում է Bond Girl 007 от Avon նոր օծանելիքի դեմքը։

Նաև դերասանուհին հայտնվում է հանրահայտ ռեժիսոր Գայ Ռիչիի «Ռոք-ն-ռոլի երաժիշտը» («RocknRolla») դետեկտիվ ֆիլմում և Ռիչարդ Կյորտիսի 1960-ական թվականների բրիտանական ծովահենային «Ռոք ալիք» ռադիոշոուի դիջեյների մասին պատմող կատակերգական կինոպատմությունում։ 2010 թվականին նա նորամուտն է նշում Վեստ Էնդի թատրոնի բեմում՝ The Little Dog Laughed ներկայացման մեջ, բեմադրված Դուգլաս Խարտեր Բինի համանուն պիեսի[4]։ Նույն թվականին հայտնի է դառնում, որ Արթերթոնը հանդես կգա Քեթրին Էռնշոի դերում Էմիլի Բրոնտեի «Ամպրոպային լեռնանցք»[5] վեպի նոր էկրանավորումում, սակայն հետագայում դերասանուհին լքում է նախագիծը[6]։

Անձնական կյանք խմբագրել

Ջեմմա Արթերթոնը 2010 թվականին

2010 թվականի հունիսի 5-ից Ջեմման ամուսնացած է բրիտանական ֆեշն-ընկերության վաճառքի գծով մենեջեր Ստեֆանո Կատելիի հետ[7], որի հետ նա միասին չի ապրում 2012 թվականի վերջից։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ջեմման ծնվել է յուրաքանչյուր ձեռքին վեց մատով, սակայն այդ արատները վիրաբուժական եղանակով ուղղվել են դեռևս մանկությունում[8]։
  • Քելի Ջոնսի դերը «Համադասարանցիները» կատակերգությունում կարող էր ստանալ Սիենա Միլերը[9]։
  • Ջեյմս Բոնդի մասին պատմող «Գթասրտության քվանտ» ֆիլմում գլխավոր կանացի դերի լսումների ընթացքում Ջեմմա Արթերթոնը շրջանցում է ավելի քան 1500 թեկնածուների[10]։
  • Ձախ ականջի ետևում ունի դաջվածք՝ հրեշտակի թևի տեսքով[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
2007Մերիի գերեվարումըCapturing MaryԼիզաԴրամաՍթիվեն ՊոլյակոֆՄեգգի Սմիթ,
Ռութ Ուիլսոն,
Դևիդ Ուոլիամս,
Դենի Լի Ուայնթեր
2007ՀամադասարանցիներըSt. Trinian'sՔելլիԿատակերգությունՕլիվեր Փարկեր
Բարնեբի Թոմպսոն
Ռուպերտ Էվերեթ,
Քոլին Ֆերթ,
Լինա Հիդի,
Ռասել Բրենդ,
Տալուլա Ռայլի
2008Երեքը դուրս թռչելիսThree and OutՖրենկի ՔեսիդիԴրամա,
Կատակերգություն
Ջոնաթան ԳերշֆիլդՄակՔենզի Կրուկ,
Կոլմ Մինի,
Շարոն Դունկան-Բրյուսթեր,
Իմելդա Ստոնթոն,
Էնտոնի Շեր
2008Ջեյն Օսթինի գրքի վերակենդանացումըLost in AustenԷլիզաբեթ Բենեթմինի սերիալ,
Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Դրամա,
Մելոդրամա
Դեն ԶեֆՋեմայմա Ռուպեր,
Էլիոթ Կաուեն,
Հյու Բոնևիլ,
Ֆլորենս Հոտ,
Ալեքս Կինգսթոն
2008Ռոք-ն-ռոլի երաժիշտըRocknRollaՋունՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Գայ ՌիչիՋերարդ Բաթլեր,
Մարկ Ստրոնգ,
Թոմ Հարդի,
Թոմ Ուիլկինսոն,
Տենդի Նյուտոն
2008Գթասրտության քվանտQuantum of SolaceՍթրավբերի ՖիլդսՄարտական,
Թրիլեր,
Քրեական,
Արկածային
Մարկ ՖորսթերԴենիել Կրեյգ,
Օլգա Կուրիլենկո,
Մատե Ամալրիկ,
Ջուդի Դենչ,
Ջանկարլո Ջանինի
2008Տեսսը Դ'Էրբերվիլդների տոհմիցTess of the D'UrbervillesՏեսս Դ'Էրբերվիլդմինի սերիալ,
Դրամա
Դևիդ ԲլերԷդի Ռեդմեյն,
Ռուտ Ջոնս,
Հանս Մեթիսոն,
Իան Պալսթոն-Դևիս
2009Ռոք ԱլիքThe Boat That RockedԴեսայրեԴրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Ռիչարդ ԿերտիսԹոմ Սթորիջ,
Բիլ Նայի,
Ֆիլիպ Սեյմուր Հոֆման,
Ռիս Իվանս,
Նիկ Ֆրոսթ
2009Էլիս Կրիդի անհայտացումըThe Disappearance of Alice CreedԷլիս ԿրիդԹրիլեր,
Քրեական
Ջ. ԲլեյքսոնՄարտին Կոմփսթոն,
Էդի Մարսան,
Ալեքսեյ Ֆիլիմոնով,
Ալեքսեյ Բաղդասարով
2009Համադասարանցիները և ծովահենական ոսկու գաղտնիքըSt Trinian's 2։ The Legend of Fritton's GoldՔելլի ՋոնսԿատակերգություն,
Արկածային
Օլիվեր Փարկեր
Բարնեբի Թոմփսոն
Ռուպերտ Էվերեթ,
Քոլին Ֆերթ,
Դևիդ Թենանտ,
Տալուլա Ռայլի,
Ջոդի Ուիթակեր
2009ԿատարյալըPerfectՓոփիԿարճամետրաժ,
Դրամա
Քրիստոֆեր ՕբիՋերեմի Կոուլմեն,
Չարլի Կոքս,
Ռոսա Քութեյն,
Պոփի Դելևին
2010Տիտանների պայքարըClash of the TitansԻոՖենտեզի,
Մարտական,
Արկածային
Լուի ԼետերեՍեմ Ուորթինգտոն,
Լիամ Նիսոն,
Ռեյֆ Ֆայնս,
Մադս Միքելսեն
2010Պարսկաստանի արքայազնը. Ժամանակի դաշույնըPrince of Persia։ The Sands of TimeԹամինաՖենտեզի,
Մարտական,
Մելոդրամա,
Արկածային
Մայկ ՆյուելՋեյք Ջիլլենհոլ,
Բեն Քինգսլի,
Ալֆրեդ Մոլինա,
Սթիվ Տուսեն
2010Դյութիչ ԹամարանTamara DreweԹամարա ԴրեյվԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Սթիվեն ՖրիրզՌոջեր Ալամ,
Բիլ Կեմփ,
Դոմինիկ Կուպեր,
Լյուկ Էվանս
2010Շարժիր լաստերդSammy's avonturen։ De geheime doorgangՇելլի (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Արկածային
Բեն ՍտասենՄելանի Գրիֆիտ,
Իզաբել Ֆուրման,
Յուրիյ Լովենտալ,
Էնթոնի Անդերսոն
2011Զարմացրու ինձAstonish MeգիդԿարճամետրաժՉարլզ ՍտարիջԷնտոնի Գոպոլ,
Ուիլ Ջեքլայն,
Քրիստիան ՄակԿեյ,
Բիլ Նայի
2012Երգ Մարիոնի համարSong for MarionԷլիզաբեթԴրամա,
Կատակերգություն
Պոլ Էնդրյու ՈւիլյամսՔրիստոֆեր Էքլսթոն,
Վանեսա Ռեդգրեյվ,
Թերենս Ստեմփ,
Էն Ռեյդ
2012ԲյուզանդիաByzantiumԿլարա ՎեբՖենտեզի,
Թրիլեր,
Դրամա
Նիլ ՋորդանՍիրշա Ռոնան,
Ջոնի Լի Միլեր,
Սեմ Ռայլի,
Կալեբ Լենդրի Ջոնս
2013Վհուկների որսորդներ Հենզելը և ԳրետելըHansel and Gretel Witch HuntersԳրետելՍարսափ,
Ֆենտեզի,
Մարտական
Թոմմի ՎիրկոլաՋերեմի Ռեներ,
Ֆամկե Յանսեն,
Զոի Բել,
Փեթեր Ստորմարե
2013Վա-բանկRunner, RunnerՌեբեկա ՇաֆրանԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Բրեդ ՖուրմանԲեն Աֆլեք,
Ջասթին Թիմբեռլեյք,
Էնթոնի Մակի,
Սեմ Պալադիո
2013The Pre-NupThe Pre-NupՄելոդրամա,
Կատակերգություն
Ջոնաթան ԼիննՀյու Բոնևիլ
2013Զբոսանք արևի լույսովWalking on SunshineԵրաժշտական,
Մելոդրամա
Մաքս Ջիվա
Դանիա Պասկվինի
Քայլի Մինոուգ
Այն ամենն ինչ պետք էAbsolutely AnythingՖանտաստիկ,
Կատակերգություն
Տերի ՋոնսԲենեդիկտ Կամբերբետչ,
Ռոբին Ուիլյամս,
Տերի Գիլիամ,
Ջոն Քլիզ
Խորհրդավոր սպիտակ տղանMystery White BoyԴրամա,
Կենսագրական,
Երաժշտական
Էմի ԲերգՊատրիսիա Արկեթ,
Օլիվիա Տիրլբի,
Ջոն Փաթրիկ Ամեդորի,
Գարի Տրեդևեյ
Լոնդոնյան հովիտLondon FieldsՆիկոլա ՍիքսԹրիլեր,
Քրեական,
Դետեկտիվ
Մայքլ Ուինթերբոթոմ
ՎերպետուհիներըThe Wright GirlsԹրիլեր,
Կատակերգություն
Էնդի Ֆիքմեն
Հյուսված տնակCrooked HouseԴետեկտիվՆիլ ԼաԲուտՄայքլ Շին,
Ջոելի Ռիչարդսոն,
Կամիլա Ռազերֆորդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babesdirectory — 2020.
  2. Royal Academy of Dramatic Art | Gemma Arterton
  3. http://collectif5050.com/les-signataires
  4. «Gemma Arterton takes her bow in West End debut» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  5. «Bond girl Gemma Arterton to star in Wuthering Heights 'teen drama'» (անգլերեն). telegraph.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  6. «Gemma won't be in Wuthering Heights» (անգլերեն). movies.uk.msn.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  7. «Arterton weds Catelli» (անգլերեն). sify.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  8. «OMG! Gemma Arterton: I had 6 fingers on each hand» (անգլերեն). nowmagazine.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  9. «St Trinian's girl Gemma Arterton on the new skool rules» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  10. «Bond 22 Pre-Production Diary (22)» (անգլերեն). mi6.co.uk. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  11. «Gemma Arterton Says Getting Her Bikini Line Waxed Is Worser Than Getting A Tattoo». Musicrooms.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմմա Արթերթոն» հոդվածին։