Պետր Կորդա (չեխ․՝ Petr Korda, ծնվել է 1968 թվականի հունվարի 23-ի, Պրահա, Չեխոսլովակիա), չեխ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։ Ավստրալիայի թենիսի բաց առաջնության մենախաղի (1998 թվական) և տղամարդկանց զուգախաղի (1996 թվական) մրցաշարերի հաղթող, Մեծ Սաղավարտի գավաթի հաղթող 1993 թվականին։ 1998 թվականին որակազրկվել է դոպինգի օգտագործման համար։

Պետր Կորդա
Սեռարական
ՔաղաքացիությունՉեխիա Չեխիա
Բնակվելու վայրՄոնտե Կառլո
Ծննդյան ամսաթիվ1968 թվական հունվարի 23
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա
Հասակ190 սմ
Քաշ73 կգ
Կարիերայի սկիզբ1987 թվական
Կարիերայի ավարտ1999 թվական
Աշխատող ձեռքձախ
Հարված ձախիցմեկձեռքանի
Պարգևավճար, USD10 448 900
Մենախաղ
Խաղեր Հ/Պ410–248[1]
Ամենաբարձր վարկանիշ2 (1998 թվականի փետրվարի 2)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (1998)
ՖրանսիաԵզրափակիչ (1992)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (1998)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1995, 1997)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ234–160[1]
Ամենաբարձր վարկանիշ10 (1990 թվականի հունիսի 11)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (1996)
ՖրանսիաԵզրափակիչ (1990)
Ուիմբլդոն2-րդ շրջան (1990, 1991)
ԱՄՆ3-րդ շրջան (1989, 1991, 1995)
Ավարտել է կարիերան

Մարզական կարիերա խմբագրել

1984-1989 թվականներ խմբագրել

1984 թվականին, 16 տարեկան հասակում, Պետր Կորդան դառնում է Չեխոսլովակիայի չեմպիոն պատանիների շրջանում (մինչև 18 տարեկանների կարգում)։ 1985 թվականին նա հաղթանակ է տանում Ֆրանսիայի բաց առաջնության մրցաշարի պատանեկան զուգախաղում, իր հայրենակից Ցիրիլ Սուկի հետ զույգով։ 1986 թվականին նա հաղթում է Ուիմբլդոնի մրցաշարի պատանիների զուգախաղի մրցաշարում՝ նույնպես Սուկի հետ։ 1987 թվականին, պրոֆեսիոնալ թենիսում իր առաջին տարում, նա հասնում է մինչև Կիցբյուելի «Գրան-Պրի» մրցաշարի զուգախաղի կիսաեզրափակիչ, Սուկի հետ զույգով, իսկ այնուհետև մինչև Պալերմոյի «Գրան-Պրի» մրցաշարի եզրափակիչ, մեկ այլ հայրենակից Տոմաշ Շմիդի հետ միասին։ Նա նաև հաղթում է «Չելենջեր» դասի իր առաջին պրոֆեսիոնալ մրցաշարում, Բուդապեշտի մրցաշարի մենախաղում։ 1988 թվականին, Մյունխենի «Գրան-Պրի» մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո, Կորդան մտնում է ATP դասակարգման վարկանիշային աղյուսակի մենախաղի 100 լավագույն թենիսիստների մեջ։ Զուգախաղում նա շահում է իր առաջին երկու «Գրան-Պրի» մրցաշարերը՝ Գշտադում (Միլան Շրայբերի հետ) և Պրահայում և մրցաշրջանն ավարտում է զուգախաղի լավագույն 50 թենիսիստների շարքում։ Այդ թվականից նա նաև մասնակցում է Դևիսի Գավաթի խաղարկությունում՝ Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում։ Հաջորդ տարի նա առաջին անգամ հասնում է մինչև «Գրան-Պրի» մենախաղի մրցաշարի եզրափակիչ, իսկ զույգով հաղթում է ևս մեկ «Գրան-Պրի» մրցաշարում և ևս երեք անգամ խաղում է եզրափակիչում, մրցաշրջանն ավարտելով զուգախաղի 30 ուժեղագույն թենիսիստների շարքում։

1990-1993 թվականներ խմբագրել

1990 թվականին Կորդան իր առաջին հաղթանակն է տանում համաշխարհային թենիսի առաջին տասնյակի թենիսիստի նկատմամբ։ Դա տեղի է ունենում Ֆիլադելֆիայի մրցաշարում, որտեղ քառորդ եզրափակիչում նա հաղթում է աշխարհի 10-րդ ռակետ Ջեյ Բերգերին։ Սակայի գքխավոր հաջողությունների նա հասնում է կրկին զուգախաղում։ Սկզբում Շմիդի հետ հաղթում է ATP «Մասթերս» շարքի Մոնտե Կարլոյի մրցաշարում, ամենահեղինակավորը նոր կազմավորված ATP տուրում, իսկ այնուհետև, Գորան Իվանիշևիչի հետ միասին, հեսնում է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ, ճանապարհին առավելության հասնելով երեք «դասակարգված» զուչգերի նկատմամբ, այդ թվում աշխարհի առաջին զույգ Ռիկ Լիչին և Ջիմ Պյուին։ Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո նա բարձրանում է զուգախաղի դասակարգման աղյուսակի 10-րդ հորիզոնական։

1991 թվականը Կորդայի համար դառնում է առավել հաջողակ մենախաղում։ Նա հինգ անգամ խաղում է ATP մրցաշարերի եզրափակիչներում և նրանցից երկուսում հաղթանակ է տանում՝ Նյու Հեյվենում և Բեռլինում։ Այդ նույն մրցաշարերում նա հաղթում է նաև զուգախաղում։ Մրցաշրջանի ընթացքում նա չորս անգամ առավելության է հասնում առաջին տասնյակի թենիսիստների նկատմամբ, այդպիսի երկու հաղթանակ տանելով Մոնրեալի ATP «Մասթերս» շարքի եզրափակիչի ճանապարհին։ Արդյունքում, նա մրցաշրջանի վերջում առաջին անգամ մտնում է մենախաղի ուժեղագույն տասնյակի մեջ։ 1992 թվականին նա հաղթում է մենախաղի երկու մրցաշարերում և, չհանդիպելով ոչ մի «դասակարգված» մրցակցի, հասնում է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ, որտեղ զիջում է աշխարհի առաջին ռակետ Ջիմ Կուրիեին։ Մրցաշրջանի վերջում նա խաղում է միանգամից երկու ամփոփիչ մրցաշարերում՝ ATP Աշխարհի առաջնությունում և Մեծ Սաղավարտի գավաթում։ Երկու դեպքում էլ նրան չի հաջողվում դուրս գալ քառորդ եզրափակիչ, սակայն նա մրցաշրջանն ավարտում է դասակարգման աղյուսակի 6-րդ հորիզոնականում։ Բացի դրանից, նա Չեխոսլովակիայի հավախականի հետ միասին հասնում է մինչև Աշխարհի թիմային գավաթի եզրափակիչ, մենախաղային և զուգախաղային յոթ հանդիպումներում տանելով հինգ հաղթանակ։

1993 թվականին Կորդան հաղթում է զուգախաղի երեք մրցաշարերում, նրանցից երկուսը շարքում և Ստեֆան Էդբերգի հետ հասնում է մինչ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Մենխաղում նա դուրս է գալիս Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ և ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջան, երկրորդ տարին անընդմեջ իրավունք նվաճելով մասնակցելու Մեծ Սաղավարտի գավաթում, որը նա անսպասելիորեն հաղթում է, հերթականությամբ առավելության հասնելով Ալեքսանդր Վոլկովի, Սերխի Բրուգերայի, Փիթ Սամփրասի և Միխաել Շտիխի նկատմամբ։ Այդ մրցաշարը Կորդայի համար դառնում է այդ մրցաշրջանում շահած միակ մենախաղային մրցաշարը։

1994-1998 թվականներ խմբագրել

1994 և 1995 թվականներին Կորդային չի հաջողվում հաղթել ոչ մենախաղային, ոչ զուգախաղային մրցաշարերում։ Նա երկու անգամ հասնում է մենախաղի եզրափակչի և երեք անգամ՝ զուգախաղի։ 1995 թվականի կեսերին նա, չնայած որ շարունակում է առանձին խաղերում կանոնավորապես հաղթել համաշխարհային թենիսի էլիտայի ուժեղագույն ներկայացուցիչներին, ինքն անձամբ իջնում է հարյուրյակի երկրորդ կեսը՝ մայիսի վերջին նա զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 60-րդ հորիզոնականը։ Զույգերում նա 1994 թվականի երկրորդ կեսն անց է կացնում առաջին հարյուրյակի սահմաններից դուրս։

Կորդայի նոր առաջընթացը սկսվում է ճողվածքի հեռացման վիրահատությունից հետո, որից նա տառապում էր նախորդ տարիներին[2], 1996 թվականի հունվարին, երբ նա կրկին հաղթում է Դոհայի մրցաշարի մենախաղում, իսկ այնուհետև Ստեֆան Էդբերգի հետ զույգով հաղթում է Ավստրալիայի բաց առաջնությունում, ճանապարհին պայքարից դուրս թողնելով երկու «դասակարգված» զույգի։ Դրանից հետո, նա կարիերայում երկրորդ անգամ դուրս է գալիս Աշխարհի թիմային գավաթի եզրափակիչ, մենախաղում հաղթանակի հասնելով չորս խաղից չորսում և զուգախաղում երկու հաղթանակ տանելով երեք խաղերում։ Այնուամենայնիվ, եզրափակիչում չեխերը զիջում են շվեյցարացիներին։ Կորդան մրցաշրջանն ավարտում է 30 ուժեղագույն թենիսիտների շարքում ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում։

1997 թվականին Կորդան չորս անգամ հասնում է մինչև մրցաշարերի մենախաղի եզրափակիչ և հաղթում է նրանցից մեկում՝ Շտուտգարտում։ Այդ հաղթանակից հետո նա վերադառնում է ATP դասակարգման առաջին տասնյակ։ 1998 թվականը նա սկսում է երկու անընդմեջ հաղթանակով՝ Դոհայում և Ավստրալիայի բաց առաջնությունում, որից հետո բարձրանում է վարկանիշային աղյուսակի երկրորդ հորզոնական։ Նա երրորդ անգամ հասնում է Աշխարհի թիմային գավաթի եզրափակիչ, հաղթելով մենախաղի իր չորս խաղերից երեքում։ Մրցաշրջանի ընթացքում նա չորս անգամ հնարավորություն ուներ զբաղեցնել վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, սակայն ոչ մի անգամ չկարողացավ իրացնել այդ հնարավորությունը։

1998 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի ընթացքում Կորդայի մեզի անալիզում հայտնաբերվում է նանդրոլան արգելված դեղամիջոցը։ Տարվա վերջին Կորդան, ով պնդում էր, որ չի օգտագործել նանդրոլոնը, Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) կողմից որակազրկման է ենթակվում մեկ տարով, սակայն նրանից հետո, երբ որակազրկման ժամկետն ավարտվում է, չի կարողանում վերականգնել մրցաշարերում լիակատար մասնակցությունը և ավարտում է մարզական կարիերան[3]։

Անձնական կյանք խմբագրել

Պետր Կորդան ամուսնացած է չեխ նախկին թենիսիստհուհի Ռեգինա Ռայխրտովայի հետ (ամուսնությունում Կորդովա)։ Կորդա զույգն ունի երեք երեխա՝ դուստրեր Ջեսիկան և Նելին զբաղվում են գոլֆով (Ջեսիկան Պրոֆեսիոնալ գոլֆի կանանց ասոցիացիայի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողներից մեկն է[4]), իսկ որդին՝ Սեբաստիանը, գնացել է ծնողների հետքերով, հրապուրվելով թենիսով[5]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Եզրափակիչների մասնակցությունների վիճակագրություն խմբագրել

Մեծ Սաղավարտի եզրափակիչներ (4) խմբագրել

Մենախաղ 2 (1 տիտղոս, 1 պարտություն) խմբագրել

ԱրդյունքԹվականՄրցաշարԾածկույթՄրցակիցՀաշիվ
Պարտություն1992Ֆրանսիայի բաց առաջնությունԳրունտ Ջիմ Կուրիե5–7, 2–6, 1–6
Հաղթանակ1998Ավստրալիայի բաց առաջնությունՀարդ Մարսելո Ռիոս6–2, 6–2, 6–2

Տղամարդկանց զուգախաղ 2 (1 տիտղոս, 1 պարտություն) խմբագրել

ԱրդյունքԹվականՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
Պարտությոին1990Ֆրանսիայի բաց առաջնությունԳրունտ Գորան Իվանիշևիչ Սերխիո Կասալ
Էմիլիո Սանչես
5–7, 3–6
Հաղթանակ1996Ավստրալիայի բաց առաջնությունՀարդ Ստեֆան Էդբերգ Սեբաստիան Լարո
Ալեքս Օ'Բրայան
7–5, 7–5, 4–6, 6–1

Մրցաշարերի եզրափակիչների մասնակցության վիճակագրություն (51) խմբագրել

Մրցաշար
Մեծ Սաղավարտ (4)
Մասթերս գավաթ (0)
Մեծ Սաղավարտի գավաթ (1)
АТР Մասթերս (7)
ATP մրցաշարեր (12)
ATP 250 (19)
Գրան-Պրի (8)

Մենախաղ (27) խմբագրել

Հաղթանակներ (10) խմբագրել

ԱմսաթիվՄրցաշարԾածկույթՄրցակիցՀաշիվ
1.1991 օգոստոսի 19Volvo International,
Նյու Հեյվեն, ԱՄՆ
Հարդ Գորան Իվանիշևիչ6-4, 6-2
2.1991 հոկտեմբերի 14Բեռլին, ԳերմանիաԳորգ Առնո Բյոչ6-3, 6-4
3.1992 հուլիսի 20Sovran Bank Classic,
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ Հենրիկ Հոլմ6-4, 6-4
4.1992 օգոստոսի 31Waldbaum's Hamlet Cup,
Լոնգ Այլենդ, ԱՄՆ
Հարդ Իվան Լենդլ6-2, 6-2
5.1992 հոկտեմբերի 26CA-Tennis Trophy,
Վիեննա, Ավստրիա
Գորգ Ջանլուկա Պոցցի6-3, 6-2, 5-7, 6-1
6.1993 դեկտեմբերի 13Մեծ Սաղավարտի գավաթ,
Մյունխեն, Գերմանիա
Գորգ Միխաել Շտիխ2-6, 6-4, 7-65, 2-6, 11-9
7.1996 հունվարի 8Qatar ExxonMobil Open,
Դոհա
Հարդ Յունես էլ Այնաուի7-65, 2-6, 7-65
8.1997 հոկտեմբերի 27Eurocard Open,
Շտուտգարտ, Գերմանիա
Գորգ Ռիխարդ Կրայչեկ7-66, 6-2, 6-4
9.1998 հունվարի 12Qatar ExxonMobil Open,
Դոհա (2)
Հարդ Ֆաբրիս Սանտորո6-0, 6-3
10.1998 փետրվարի 2Ավստրալիայի բաց առաջնություն,
Մելբուրն
Հարդ Մարսելո Ռիոս6-2, 6-2, 6-2

Պարտություններ (17) խմբագրել

ԱմսաթիվՄրցաշարԾածկույթՄրցակիցՀաշիվ
1.1989 հոկտեմբերի 30Մայնի Ֆրանկֆուրտ, ԳՖՀԳորգ Քևին Կարեն6-2, 7-5
2.1991 մայիսի 6Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆԳրունտ Ռիչի Ռենեբերգ4-6, 6-4, 6-2
3.1991 հուլիսի 22Sovran Bank Classic,
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ Անդրե Աղասի6-3, 6-4
4.1991 հուլիսի 29Canadian Open,
Մոնրեալ, Կանադա
Հարդ Անդրեյ Չեսնոկով3-6, 6-4, 6-3
5.1992 մայիսի 4BMW Open,
Մյունխեն, Գերմանիա
Գրունտ Մագնուս Լարսոն6-4, 4-6, 6-1
6.1992 հունիսի 8Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ
Գրունտ Ջիմ Կուրիե7-5, 6-2, 6-1
7.1992 հոկտեմբերի 5Swiss Indoors,
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i) Բորիս Բեկկեր3-6, 6-3, 6-2, 6-4
8.1992 հոկտեմբերի 12Թուլուզա, ՖրանսիաՀարդ (i) Գի Ֆորժե6-3, 6-2
9.1993 օգոստոսի 23Volvo International,
Նյու Հեյվեն, ԱՄՆ
Հարդ Անդրեյ Մեդվեդև7-5, 6-4
10.1993 հոկտեմբերի 11Australian Indoors,
Սիդնեյ
Հարդ (i) Հայմե Իզագա6-4, 4-6, 7-64, 7-67
11.1994 փետրվարի 14Milan Indoor,
Իտալիա
Գորգ Բորիս Բեկկեր6-2, 3-6, 6-3
12.1994 մարտի 7Newsweek Champions Cup,
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Փիթ Սամփրաս4-6, 6-3, 3-6, 6-3, 6-2
13.1994 մայիսի 2BMW Open,
Մյունխեն (2)
Գրունտ Միխաել Շտիխ6-2, 2-6, 6-3
14.1996 հուլիսի 22Օստրավա, ՉեխիաԳորգ Դավիդ Պրինոսիլ6-1, 6-2
15.1997 հունիսի 16Gerry Weber Open,
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Եվգենի Կաֆելնիկով7-6², 6-75, 7-67
16.1997 հուլիսի 21Legg Mason Tennis Classic,
Վաշինգտոն (2)
Հարդ Մայքլ Չանգ5-7, 6-2, 6-1
17.1997 նոյեմբերի 10Կրեմլի Գավաթ,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ Եվգենի Կաֆելնիկով7-6², 6-4

Զուգախաղ (24) խմբագրել

Հաղթանակներ (10) խմբագրել

ԱմսաթիվՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
1.1988 հուլիսի 4Allianz Suisse Open,
Գշտադ, Շվեյցարիա
Գրունտ Միլան Շրայբեր Անդրես Գոմես
Էմիլիո Սանչես
7-6, 7-6
2.1988 օգոստոսի 8Չեխոսլովակիայի բաց առաջնություն,
Պրահա
Գրունտ Յարոսլավ Նավրատիլ Թոմաս Մուստեր
Հորստ Սկոֆ
7-5, 7-6
3.1989 հուլիսի 24Mercedes Cup,
Շտուտգարտ, ԳՖՀ
Գրունտ Տոմաշ Շմիդ Ֆլորին Սեգարչանու
Ցիրիլ Սուկ
6-3, 6-4
4.1990 ապրիլի 23Monte-Carlo Open,
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ Տոմաշ Շմիդ Անդրես Գոմես
Խավիեր Սանչես
6-2, 6-1
5.1991 օգոստոսի 12Volvo International,
Նյու Հեյվեն, ԱՄՆ
Հարդ Ուոլի Մազուր Ջեֆ Բրաուն
Սքոթ Մելվիլ
без игры
6.1991 հոկտեմբերի 7Բեռլին, ԳերմանիաԳորգ Կարել Նովաչեկ Վանիել Վացեկ
Յան Սիմերինկ
3-6, 7-5, 7-5
7.1993 ապրիլի 19Monte-Carlo Open
Մոնտե Կարլո, Մոնակո (2)
Գրունտ Ստեֆան Էդբերգ Մարկ Կուվերմանս
Պաուլ Հաարհյուս
6-2, 2-6, 7-5
8.1993 հունիսի 14Gerry Weber Open,
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Ցիրիլ Սուկ Մայք Բաուեր
Մարկ-Քևին Գյոլներ
7-6, 5-7, 6-3
9.1993 օգոստոսի 9Thriftway ATP Championships,
Ցինցինատի, ԱՄՆ
Հարդ Անդրե Աղասի Հենրիկ Հոլմ
Ստեֆան Էդբերգ
6-4, 7-6
10.1996 հունվարի 15Ավստրալիայի բաց առաջնություն,
Մելբուրն
Հարդ Ստեֆան Էդբերգ Սեբաստիան Լարո
Ալեքս Օ'Բրայան
7-5, 7-5, 4-6, 6-1

Պարտություններ (14) խմբագրել

ԱմսաթիվՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
1.1987 սեպտեմբերի 28Պալերմո, ԻտալիաԳրունտ Տոմաշ Շմիդ Լեոնարդո Լավալ
Կլաուդիո Պանատա
3-6, 6-4, 6-4
2.1989 հուլիսի 10Allianz Suisse Open,
Գշտադ, Շվեյցարիա
Գրունտ Միլան Շրայբեր Կասիո Մոտտա
Թոդ Ուիթսկեն
6-4, 6-3
3.1989 հուլիսի 31Կիցբյուել, ԱվստրիաԳրունտ Տոմաշ Շմիդ Խավիեր Սանչես
Էմիլիո Սանչես
7-5, 7-6
4.1989 օգոստոսի 7Չեխոսլովակիայի բաց առաջնություն, ՊրահաԳրունտ Ջին Մայեր Խորդի Արեսե
Հորստ Սկոֆ
6-4, 6-4
5.1990 ապրիլի 30BMW Open,
Մյունխեն, ԳՖՀ
Գրունտ Տոմաշ Շմիդ Ուդո Ռիգլևսկի
Միխաել Շտիխ
6-1, 6-4
6.1990 մայիսի 28Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ
Գրունտ Գորան Իվանիշևիչ Սերխիո Կասալ
Էմիլիո Սանչես
7-5, 6-3
7.1990 օգոստոսի 13Volvo International,
Նյու Հեյվեն, ԱՄՆ
Հարդ Գորան Իվանիշևիչ Ջեֆ Բրաուն
Սքոթ Մելվիլ
2-6, 7-5, 6-0
8.1991 սեպտեմբերի 23Swiss Indoors,
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i) Ջոն Մաքինրոյ Պատրիկ Մաքինրոյ
Յակոբ Հլասեկ
3-6, 7-6, 7-6
9.1992 ապրիլի 20Monte-Carlo Open,
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ Կարել Նովաչեկ Բորիս Բեկկեր
Միխաել Շտիխ
6-4, 6-4
10.1992 հուլիսի 6Allianz Suisse Open,
Գշտադ (2)
Գրունտ Ցիրիլ Սուկ Հենդրիկ Յան Դավիդս
Լիբոր Պիմեկ
առանց խաղի
11.1994 ապրիլի 25BMW Open,
Մյունխեն, Գերմանիա (2)
Գրունտ Բորիս Բեկկեր Եվգենի Կաֆելնիկով
Դավիդ Ռիկլ
7-6, 7-5
12.1995 փետրվարի 13Milan Indoor,
Միլան, Իտալիա
Գորգ Կարել Նովաչեկ Բորիս Բեկկեր
Գի Ֆորժե
6-2, 6-4
13.1995 հուլիսի 17Legg Mason Tennis Classic,
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ Ցիրիլ Սուկ Օլիվիե Դելատր
Ջեֆ Տարանգո
1-6, 6-3, 6-2
14.1996 օգոստոսի 12RCA Championships,
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Հարդ Ցիրիլ Սուկ Ջիմ Գրաբ
Ռիչի Ռենեբերգ
7-6, 4-6, 6-4

Մենախաղի մրցաշարերի վիճակագրություն խմբագրել

Մրցաշար1985198619871988198919901991199219931994199519961997199819992000ՀՄՀ–Պ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնությունՉՄNHՉՄՉՄՉՄ2 շրջան2 շրջան1 շրջան1/41 շրջան3 շրջան1 շրջան1 շրջանՀ3 շրջանՉՄ1 / 1017–9
Ֆրանսիայի բաց առաջնությունՉՄՉՄՉՄ2 շրջանՉՄ2 շրջան2 շրջանԵ2 շրջան1 շրջան1 շրջան3 շրջան4 շրջան1 շրջան2 շրջանՉՄ0 / 1115–11
Ուիմբլդոնի մրցաշարՉՄՉՄՉՄ3 շրջանՉՄ1 շրջան1 շրջան2 շրջան4 շրջան2 շրջան4 շրջանՉՄ4 շրջան1/4Ո2ՉՄ0 / 917–9
ԱՄՆ բաց առաջնությունՉՄՉՄՉՄ1 շրջանՉՄ2 շրջան1 շրջան1 շրջան1 շրջանՉՄ1/43 շրջան1/41 շրջանՉՄՉՄ0 / 911–9
Հ–Պ0–00–00–03–30–03–42–47–48–41–39–44–39–411–33–20–01 / 3960–38
ATP Մասթերս
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
Մրցաշարը Մասթերս շարքին
չէր պատկանում
մինչև 1990
ՉՄ1 շրջան3 շրջան1/4Ե2 շրջան1 շրջանՉՄ1/41 շրջանՉՄ0 / 811–8
Miami
Մայամի
2 շրջան2 շրջան3 շրջան1/21/42 շրջան4 շրջան2 շրջան4 շրջան1 շրջանՉՄ0 / 1014–10
Monte-Carlo Masters
Մոնտե Կարլո
2 շրջանՉՄ2 շրջան3 շրջան2 շրջան1 շրջան3 շրջանՉՄ1/4ՉՄՉՄ0 / 77–7
Rome Masters
Հռոմ
1 շրջանՉՄ1/4ՉՄՉՄ1 շրջան2 շրջանՉՄ1 շրջանՉՄՉՄ0 / 55–5
Hamburg Masters
Համբուրգ
1 շրջանՉՄ2 շրջանՉՄ3 շրջան2 շրջանՉՄՉՄՉՄՉՄՉՄ0 / 42–4
Canada Masters
Կանադա
2 շրջանԵ1/41/22 շրջան2 շրջան3 շրջան1 շրջան2 շրջանՉՄՉՄ0 / 913–9
Cincinnati Masters
Ցինցինատի
1 շրջան2 շրջան1/42 շրջան2 շրջան2 շրջան2 շրջան2 շրջան1/4ՉՄՉՄ0 / 99–9
Madrid Open
Մադրիդ/ Շտուտգարտ
3 շրջան1/41/41/41 շրջանՉՄՉՄՀ2 շրջանՉՄՉՄ1 / 713–6
Paris Masters
Փարիզ
1 շրջան1/42 շրջան3 շրջան1/4ՉՄ1/23 շրջան2 շրջանՉՄՉՄ0 / 811–8
Հ–ՊN/A3–811–612–913–714–84–713–77–48–80–20–01 / 6785–66
Վարկանիշ79451187188593897121841241313DQ1332

Զուգախաղի մրցաշարերի վիճակագրություն խմբագրել

Մրցաշար1986198719881989199019911992199319941995199619971998199920002001ՀՄՀ–Պ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնությունNHՉՄՉՄՉՄ2 շրջան1 շրջան2 շրջան1 շրջան3 շրջան1/2Հ2 շրջանՉՄՉՄՉՄՉՄ1 / 815–7
Ֆրանսիայի բաց առաջնությունՉՄ1 շրջան2 շրջան2 շրջանԵ2 շրջան1/41/2ՉՄ1 շրջան3 շրջան3 շրջանՉՄՉՄՉՄՉՄ0 / 1019–10
Ուիմբլդոնի մրցաշարՉՄՉՄ1 շրջանՉՄ2 շրջան2 շրջան1 շրջանՉՄՉՄՉՄՉՄՉՄՉՄՉՄՉՄՉՄ0 / 42–4
ԱՄՆ բաց առաջնությունՉՄՉՄՉՄ3 շրջան2 շրջան3 շրջան1 շրջանՉՄՉՄ3 շրջան1 շրջան1 շրջանՉՄՉՄՉՄՉՄ0 / 77–7
Հ–Պ0–00–11–23–28–44–44–44–22–16–38–23–30–00–00–00–01 / 2943–28
ATP Մասթերս
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
Չէր դասակարգվում
մինչև 1990
1 շրջան1 շրջան1 շրջան1 շրջան1 շրջան1 շրջանՉՄՉՄՉՄՉՄՉՄՉՄ0 / 60–6
Miami Masters
Մայամի
2 շրջանՉՄ1/41/4ՉՄ1/23 շրջան1 շրջանՉՄՉՄՉՄՉՄ0 / 612–5
Monte-Carlo Masters
Մոնտե Կարլո
ՀՉՄԵՀ1 շրջան1 շրջան1 շրջանՉՄ1/4ՉՄՉՄՉՄ2 / 716–4
Rome Masters
Հռոմ
1 շրջանՉՄ2 շրջանՉՄՉՄ2 շրջան2 շրջանՉՄՉՄՉՄՉՄՉՄ0 / 43–4
Hamburg Masters
Համբուրգ
2 շրջանՉՄ2 շրջանՉՄՉՄՉՄՉՄՉՄՉՄՉՄՉՄՉՄ0 / 22–2
Canada Masters
Կանադա
1 շրջան2 շրջանՉՄՉՄ1 շրջան1 շրջան2 շրջանՉՄՉՄՉՄՉՄՉՄ0 / 52–5
Cincinnati Masters
Ցինցինատի
2 շրջան1 շրջան1 շրջանՀ2 շրջան1 շրջան1 շրջան1 շրջան2 շրջանՉՄՉՄՉՄ1 / 98–7
Madrid Open
Մադրիդ/Շտուտգարտ
1/4ՉՄՉՄՉՄՉՄՉՄ2 շրջանՉՄՉՄՉՄՉՄՉՄ0 / 22–2
Paris Masters
Փարիզ
1 շրջանՉՄՉՄ2 շրջանՉՄՉՄ1/4ՉՄՉՄՉՄՉՄՉՄ0 / 33–3
Հ–ՊN/A9–81–39–614–31–44–57–70–23–00–00–00–03 / 4448–38
Վարկանիշ296914626156364321154423220321DQ10091536

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ATP վեբկայք
  2. 2,0 2,1 Roberts, John (1998 թ․ մարտի 16). «Tennis: Cartwheeling king of the centre court». The Independent (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
  3. «Факиры на один «шлем». Часть 3». Чемпионат.com. 26 сентября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. «Jessica Korda wins Australian in playoff». ESPN. 12 февраля 2012. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «Jessica Kordová: Vydělá víc než táta?» (չեխերեն). Aha!. 14 февраля 2012. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.

Աղբյուրներ խմբագրել