Մայնի Ֆրանկֆուրտ

Մայնի Ֆրանկֆուրտ (գերմ.՝ Frankfurt am MainՀեսսեն երկրամասի ամենամեծ քաղաքը, մեծությամբ հինգերորդը Գերմանիայում։ 2015 թվականի տվյալների համաձայն բնակչության թիվը կազմում է 731.000 մարդ։

Բնակավայր
Մայնի Ֆրանկֆուրտ
գերմ.՝ Frankfurt am Main
ԴրոշԶինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումԻննենշտադտ I, Իննենշտադտ II, Իննենշտադտ III, Իննենշտադտ IV, Զյուդ, Վեստ, Միտտե Վեստ, Նորդ Վեստ, Միտտե Նորդ, Նորդ Օստ, Օստ, Նիեդեր Էրլենբախ, Կալբախ Ռիդբերգ, Հարհայմ, Նիդեր Էշբախ և Բերգեն Էնկհայմ
Հիմնադրված է1-ին դար թ.
Առաջին հիշատակումփետրվարի 22, 794
Մակերես248,31 կմ²
ԲԾՄ112±1 մետր
Բնակչություն773 068 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ6109, 6101 և 69
Փոստային դասիչ60308–60599 և 65929–65936
Ավտոմոբիլային կոդF
Պաշտոնական կայքfrankfurt.de(գերմ.)(անգլ.)(ֆր.)(իսպ.)(սլովեն.)(չին.)(ռուս.)(ուկր.)
Մայնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)##
Մայնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)

Քաղաքը համարվում է խոշոր` 5.6 մլն բնակչությամբ Հռենոս-Մայն (գերմ.՝ Rhein-Main-Gebiet) տարածաշրջանի մետրոպոլիսի կենտրոնը[2], որը մեծությամբ Գերմանիայում երկրորդ տարածաշրջանն է։ Քաղաքը տեղակայված է Մայն գետի ափին գտնվող հին բնակատեղիի (գերմ.՝ «furt») վրա, որը գտնվում է նախկինում ֆրանկների կողմից բնակեցված ֆրանկոնիա երկրամասի տարածքում։ Այստեղից էլ առաջացել է քաղաքի անվանումը՝ «Ֆրանկների բնակավայր»[3]։

Ֆրանկֆուրտը համարվում է «ալֆա-քաղաք»[4] և հանդիսանում է կոմերցիայի, մշակույթի, կրթության, տուրիզմի և տրանսպորտային հանգույցների կենտրոն[5]։ Այստեղ է գտնվում Եվրոպական կենտրոնական բանկը, Գերմանիայի ֆեդերալական բանկը, Ֆրանկֆուրտի բորսան և Ֆրանկֆուրտի շուկան։ Ֆրանկֆուրտի օդանավակայանը (գերմ.՝ Flughafen Frankfurt am Main/Rhein-Main-Flughafen) ամենաբեռնված միջազգային օդանավակայաններից մեկն է, իսկ Ֆրանկֆուրտի կենտրոնական երկաթուղային կայարանը և Ֆրանկֆուրտի ավտոմոբիլային խճուղին Եվրոպայում ամենծանրաբեռնված մայրուղիներից մեկն է։ Ֆրանկֆուրտը Գերմանիայի քաղաքներից միակն է, որը համալրվել է «Աշխարհի քսան ալֆա-քաղաքներ» ցուցակին[6]։ Ֆրանկֆուրտում է գտնվում Գերմանիայի ԱՄՆ զինված ուժերի գրասենյակը։ Քաղաքը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնվել է Ամերիկայի կողմից օկուպացված տարածքում (գերմ.՝ Besatzungszone):

Mercer Human Resource Consulting ընկերության ուսումնասիրություններից հետո, Ֆրանկֆուրտը համարվել է երկրորդը Գերմանիայում և քառասունութերորդը աշխարհում՝ ըստ կյանքի որակի մակարդակի[7][8][9]։

2011 թվականին Ֆրանկֆուրտը ճանաչվել է Գերմանիայի «քրեական մայրաքաղաք»[10], որը խոսում է 100000 մարդու հաշվով հանցանքների բարձր ցուցանիշի մասին (տարեկան 15.976 հանցանք 2000 թվականի տվյալներով)։ Սակայն պետք է ընդունել, որ վիճակագրության մեջ նաև ներգրավված են մաքսանենգություններ, որոնք հայտնաբերվել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում։

Գերմանիայում կա երկու քաղաք Ֆրանկֆուրտ անվանումով՝ Մայնի Ֆրանկֆուրտ և Օդերեի Ֆրանկֆուրտ։ Գերմանիայում և ողջ աշխարհում Ֆրանկֆուրտ լսելով սովորաբար հասկանում են Մայնի Ֆրանկֆուրտ։

Մայնի Ֆրանկֆուրտ

Ընդհանուր ակնարկ խմբագրել

Ֆրանկֆուրտը հարյուրամյակներ շարունակ եղել է Գերմանիայի ֆինանսական կենտրոնը և իրենից ներկայացրել է խոշոր բանկերի կենտրոնացման վայր։ Ֆրանկֆուրտի տնտեսությունն ունի երեք կարևոր հենակետ՝ ֆինանսներ, տրանսպորտ և շուկա։ Ֆրանկֆուրտի բորսան ամենախոշորն է Գերմանիայում և նշանավորներից մեկն է աշխարհում։ Այս քաղաքում է գտնվում Եվրոպական կենտրոնկան բանկը (գերմ.՝ Europäische Zentralbank), որը իրականացնում է Եվրամիության երկրների դրամական քաղաքականությունը, և Գերմանիայի դաշնային բանկը (գերմ.՝ Deutsche Bundesbank): Շուրջ 300 տեղական և արտասահմանյան բանկեր ունեն իրենց ներկայացչությունը Ֆրանկֆուրտում։ Դրանց մեջ են մտնում Գերմանիայի խոշորագույն բանկերի գրասենյակները։

Ֆրանկֆուրտն ունի հիանալի տրանսպորտային ցանց, իսկ քաղաքի միջազգային օդանավակայանը համարվում է Եվրոպայի կարևորագույն տրանսպորտային կենտրոններից մեկը։ Օդանավակայանի հիանալի աշխարհագրական դիրքը «Եվրոպայի սրտում» և տրանսպորտային հասանելիությունը օդային ուղիներով, երկաթգծով և մեքենայով քաղաքն ավելի հմայիչ են դարձնում։

Ֆրանկֆուրտում ամեն տարի կազմակերպվում են տարբեր թեմաներին նվիրված ցուցահանդեսներ։ Ֆրանկֆուրտի ավտոմեքենաների ցուցահանդեսը ավտոմեքենաշինության ամենամեծ ցուցահանդեսն է աշխարհում։

Ֆրանկֆուրտը համարվում է մշակութային և գիտական կենտրոն, որտեղ գտնվում է Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվան համալսարանը, նաև բազմաթիվ թանգարաններ և երկու բուսաբանական այգի։

Ֆրանկֆուրտը Եվրախորհրդի երեք քաղաքներից մեկն է, որոնք առանձնանում են երկնաքերերի քանակով։ Ըստ 2016 թվականի տվյալների՝ աշխարհում Ֆրանկֆուրտը տասներեք երկնաքերերով գրավում է երրորդ տեղը Փարիզից և Լոնդոնից հետո։ Ֆրանկֆուրտում են գտնվում Գերմանիայի ամենաբարձր երկնաքերերը՝ Կոմերցբանկի գրասենյակը, Ֆրանկֆուրտի ցուցահադեսների շենքը (գերմ.՝ Messeturm) և այլն։

Քաղաքի պատմություն խմբագրել

Հին պատմություն խմբագրել

Հռոմեական բնակավայրը Րյոմեռի տարածքում կառուցվել է մեր թվարկությունից առաջ` մոտավորապես առաջին դարում։ Նույնիսկ մեր օրերում հայտնաբերվում են այդ դարաշրջանի արվեստի գործեր։ Կա ենթադրություն, որ Բոնամես քաղաքային թաղամասի անվանումը առաջացել է լատիներեն bona mansion («Լավ դադարկատեղ») արտահայտությունից, իսկ տարածաշրջանը՝ Նիդան, եղել է հռոմեական քաղաքացիական մայրաքաղաք։

Մայնի Ֆրանկֆուրտ անվանումը ծագում է Franconofurd բառից, որը նշանակում է գերմանական ֆրանկերի ցեղեր։ Գերմանական Furt բառը նշանակում ծանծաղուտային վայր գետի վրա, պիտանի անցատեղ ծանծաղուտով։ Ֆրանկֆուրտի մասին առաջին հիշատակումը եղել է 794 թվականին, երբ Կառլոս Մեծը սկսեց կայսրության կազմավորումը և հրավիրեց Ֆրանկֆուրտի ժողովը։ Չնայած դրան՝ ալեմանները և ֆրանկները վաղուց բնակվում էին այդ տարածքում։

Ֆրանկֆուրտը մեծ դեր է խաղացել Սրբազան Հռմեական կայսրության պատմության մեջ։ Գերմանական արքաները և կայսրերը՝ սկսած 885 թվականից, ընտրվում և թագադրվում էին Աախեն քաղաքում։ 1562 թվականից արքաներին և կայսրերին սկսեցին թագադրել Ֆրակֆուրտում։ Առաջին արքան, ով թագադրվեց Ֆրանկֆուրտում եղավ Մաքսիմիլիան II-ը։ Ֆրանց II-ը, որը թագադրվել էր 1972 թվականի հուլիսի 14-ին՝ Բաստիլիայի պաշարման օրվա տարեդարձին, դարձավ Սրբազան Հռմեական կայսրության վերջին տիրակալը։ Նրա ընտրությունները և թագադրումը կայացել են Ֆրանկֆուրտի ժողովի ժամանակ, որը ավելի հայտնի է ինչպես «Կայսերական ժողով»։

Ֆրանկֆուրտի տոնավաճառի մասին առաջին անգամ հիշատակվել է 1150 թվականին։ 1240 թվականին Ֆրիդրիխ II-ը հատուկ արտոնություն էր շնորհել հյուրերին, որը նշանակում էր, որ նրանք կայսրի պաշտպանության տակ են գտնվում։ Ֆրանկֆուրտի տոնավաճառը բավականին մեծ կշիռ ունեցավ, մինչդեռ նմանատիպ Բոկարեի ցուցահանդեսը զիջեց իր դիրքերը 1478 թվականին։

1372 թվականին Ֆրանկֆուրտը ստացավ կայսերական քաղաքի կարգավիճակ և սկսեց ենթարկվել կայսրին, այլ ոչ թե տեղի տիրակալներին կամ մարզպետներին։

Երեսնամյա պատերազմի ընթացքում Ֆրանկֆուրտը պահպանում է չեզոքությունը, բայց տուժում է Բուբոնային ժանտախտի պատճառով, որի տարածման պատճառը հանդիսացավ փախստականների ներգախթը։ Պատերազմը ավարտվելուն պես քաղաքը վերադարձավ իր նախկին կենսամակարդակին։

Ֆրանկֆուրտը 1612 թվականին

Նապոլեոնյան պատերազմներ խմբագրել

Նապոլեոնյան պատերազմների ժամանակահատվածում քաղաքը մի քանի անգամ գրավվել է ֆրանսիական զորքերի կողմից։ Այնուամենայնիվ քաղաքը մնում էր անկախ մինչև Սրբազան Հռոմեական կայսրության անկումը 1805-1806 թվականներին։ 1806 թվականին քաղաքը դառնում է Աշաֆենբուրգի իշխանության մաս, որի գլխին կանգնեց իշխան-եպիսկոպոս Կառլ Թեոդոր Անտոն Մարիա ֆոն Դալբերգը (դա նշանակում էր, որ քաղաքը Ռեյնի համադաշնակցության մաս է)։ 1810 թվականին Դալբերգը ստանում է Ֆրանկֆուրտի Մեծ Դուքս տիտղոսը։ Նապոլեոնը ակնկալում էր դարձնել իր որդուն՝ Եվգենի դե Բոգարանեին, ով այդ ժամանակ արդեն հասցրել էր կրել Վենեցիայի արքայազնի տիտղոսը, Ֆրանֆուրտի մեծ դուքս, երբ Դալբերգը հրաժեշտ կտար կլանքին։ Մեծ դքսությունը գոյատևեց փոքր ժամանակահատված՝ 1810 թվականից 1813 թվականները։ Այն վերացավ հենց այն ժամանակ, երբ անգլո-գերմանական զորքերը վերջ դրեցին Նապոլեոնի կառավարմանը Կենտրոնական Եվրոպայում։ Դալբերգը հրաժարվեց իր կրած տիտղոսից ի օգուտ Եվգենիի։ Հրաժարման գործընթացը իրենից ներկայացնում էր զուտ սիմվոլիկ ժեստ, այն պատճառով, որ նապոլեոնյան զորքերի ջախջախիչ պարտությունից հետո Ֆրանկֆուրտը զբաղեցվել էր դաշնակիցների զորքերի կողմից և Եվգենին այլևս չէր կարող օգտագործել իր արտոնությունները նոր ռեժիմին համաձայն։

Ֆրանկֆուրտ 1872

Ֆրանկֆուրտի ինքնիշխան քաղաք խմբագրել

Նապոլեոնի անկումից և հրաժարականից հետո կայացավ Վիենայի կոնգրեսը, որից հետո վերափոխվեց Եվրոպայի քարտեզը։ Վերացավ Ֆրանկֆուրտի Մեծ դքսությունը, իսկ Ֆրանկֆուրտը միացավ նոր կազմավորված Գերմանիայի համադաշնակցությանը։ Ֆրանկֆուրտը ստացավ ազատ քաղաքի կարգավիճակ և իր տեղը Բունդեսթագում։ Համադաշնակցության պառլամենտը գլխավորում էր Ավստրիայի կայսրը Հաբսբուրգների դինաստիայից։

Ֆրանկֆուրտի պառլամենտը 1848 թվականին

1848 թվականի հեղափոխությունից հետո Ֆրանկֆուրտը դարձավ քաղաք, որտեղ տեղակայվեց առաջին Գերմանիայի պառլամենտը, որը ընտրված էր դեմոկրատական սկզբունքների հիման վրա։ Պառլամենտի նստավայրը դարձավ Պոուլսկրիխեն։ 1849 թվականին նորովի կառուցված հանրային ինստիտուտը անհաջողություն ապրեց, երբ Պրուսիայի արքան հայտարարեց, որ թագ չի ընդունի -------։ Մեկ տարվա գոյատևության ընթացքում ժողովը հասցրեց միացյալ Գերմանիայի համար կազմել ընդհանուր սահմանադրություն։

Ֆրանկֆուրտը ինքնիշխանությունը կորցնելուց հետո խմբագրել

Ֆրանկֆուրտը կորցրեց իր անկախությունը ավստրո-պրուսական պատերազմից հետո, որի արդյունքների համաձայն Պրուսիան 1866 թվականին ուժով միացրեց որոշ փոքր պետություններ, որոնց մեջ հայտնվեց ինքնիշխան քաղաք Ֆրանկֆուրտը։

1914 թվականին Ֆրանկֆուրտի քաղաքացիները հիմնել են Ֆրանկֆուրտի համալսարանը, որն ավելի ուշ ստացավ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվանումը։ Ֆրանկֆուրտի համալսարանը համարվում է միակ համալսարանը Գերմանիայում, որը կազմակերպված էր քաղաքացիների կողմից և ներկայիս ժամանակներում համարվում է Գերմանիայի ամենախոշոր համալսարաններից մեկը։

Ֆրանկֆուրտ 1880

Ֆրանկֆուրտը օկուպացվել է ֆրանսիական բանակի կողմից, որոնք ուղարկվել էին Գերմանիա ի պատասխան Ռուրի ապստամբության[11], 1920 թվականի ապրիլի 6-ին։ Ֆրանսիայի պաշտոնական անձինք հայտարարեցին, որ Գերմանիան խախտել է Վերսալյան պայմանագրի 42-ից 44 կետերը։ Դրանք որոշում էին Ռուրյան ավազանի ապառազմականացման հարցը[12]։ 1924 թվականին Լյուդվիգ Լանդմանը դառնում է Ֆրանկֆուրտի առաջին հրեա քաղաքապետը։ Նա նաև զգալի դեր խաղաց քաղաքի տարածքի ընդլայնման մեջ։ Նացիստների իշխանության գալուն պես Ֆրանկֆուրտի սինագոգները ավերվեցին։

Քաղաքի տեսքը օդից 1944 թվականին

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանկֆուրտը դաշնակիցների ավիացիայի կողմից ենթարկվել է հաճախակի ռմբակոծման։ Ավիացիոն հարձակումների հետևանքով մահացել է մոտ 5.5 հազար քաղաքացի և ավերվել է քաղաքի ամենահայտնի պատմական շրջաններից մեկը՝ Ռյոմեռը։ Հետպատերազմյա ժամանակահատվածում վերականգնվել են պատմական շինությունների միայն մի մասը, քաղաքի պատմական տեսքը կորցվել էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանկֆուրտը կրկին դառնում է Հեսսեն աշխարհի մի մասը, որի մեջ մտան նաև Հեսսենի հին հողերը՝ Դարմշտադտ կենտրոնով, և Պրուսիայի Կուռհեսսեն պրովինցիան։ Քաղաքը գտնվում էր Գերմանիայի՝ Ամերիկայի կողմից օկուպացված տարածքում։ Այստեղ գտնվում էր Ամերիկայի օկուպացված տարածքի ռազմական նահանգապետի գլխավոր գրասենյակը (1945-1949) և Ամերիկայի օկուպացված տարածքի հատուկ ներկայացուցիչը (HICOG) (1949—1952): Գրասենյակները գտնվում էին ռմբակոծությունից զերծ մնացած IG Farben համերգային սրահում։ Ֆրանկֆուրտը դիտարկվում էր որպես Գերմանիայի ապագա մայրաքաղաք և այդ իսկ պատճառով քաղաքում կառուցվել էր նոր պառլամենտի շենքը, որը երբեք չօգտագործվեց ըստ նշանակության։ 1949 թվականից շենքը օգտագործվել էր Hessischer Rundfunk ռադիոկայանի կողմից։ Կոնրադ Ադենաուերը, որն առաջին կանցլերն էր պատերազմից հետո, իր ձայնը տվեց Բոն փոքրիկ քաղաքին, մածամասամբ այն պատճառով, որ քաղաքը գտնվում էր Ադենաուերի հարազատ բնակավայրի հարևանությամբ։ Մյուս քաղաքական գործիչները նույնպես ընդդիմացան Ֆրանկֆուրտի ընտրվելուն։ Նրանք կարծում էին, որ կառավարության տեղադրումը Գերմանիայի ազդեցիկ և մեծ քաղաքներից մեկում՝ Սրբազան Հռոմեական կայսրության նախկին կենտրոնում, կարող էր նպաստել նրան, որ Արևմտյան Գերմանիայի միացման նախաձեռնությունը դադարեցվեր։

1970-ական թվականներին քաղաքը ստեղծեց Եվրոպայի ամենաարդյունավետ տրանսպորտային ցանցերից մեկը։ Ցանցը ներառում է քաղաքի արվարձանի էլեկտրական երկաթուղին, որը միավորում է բուն քաղաքը մոտակա արվարձաններին։ Հետպատերազմյա շրջանից հետո Ֆրանկֆուրտը կրկին զբաղեցրեց Գերմանիայի ֆինանսական և տրանսպորտային մայրաքաղաքի դերը։

Բնակչություն խմբագրել

Ամենամեծ համայնքները[13]
ԱզգԲնակչություն (2018)
25,929
15,792
14,904
13,260
10,175
8,901
8,028
7,166
6,530
5,927

Որպես տեսանելի միջազգային ֆինանսական և առևտրական կենտրոն, Ֆրանկֆուրտը համարվում է բազմազգ բնակչությամբ քաղաք։ Էթնիկ գերմանացիներից բացի քաղաքում բնակվում են թուրքեր, իտալացիներ, խորվատթեր, սերբեր, լեհեր, հույներ, մարոկացիներ, իսպանացիներ, պորտուգալացիներ, ֆրանսիացիներ, ճապոնացիներ, ամերիկացիներ, ավստրիացիներ, հնդկացիներ, ռումինացիներ, աֆղանստանցիներ, ռուսներ, բուլղարացիներ, լիվանների և չինացիներ։ Համարվում է, որ Ֆրանկֆուրտի կորեական համայնքը Եվրոպայում երկրորդն է, իսկ Թամիլներինը Գերմանիայում առաջինը։

Երկար ժամանակահատված Ֆրանկֆուրտը համարվում էր բողոքական քաղաք, բայց 19-րդ դարում շատացան քաղաքացիներ, ովքեր քարոզում էին կաթոլիկությունը։ 2006 թվականին կաթոլիկները և բողոքականները մնացին ամենախոշոր կրոնական համայնքներից մեկը (24,6 % և 22,5 %, համապատասխանաբար)[14]։ Սակայն կաթոլիկ և բողոքական համայնքները աստիճանաբար կորցնում են համբավը և նրանք այժմ կազմում են քաղաքային բնակչության 47.1 %-ը։ Գերմանիայի Եվրոպական Կենտրոնական Խորհուրդին համաձայն քաղաքում բնակվում է 7.300 քաղաքացի, որոնք դավանում են հինդուիզմ։ Այդ իսկ պատճառով ֆրանկֆուրտի հրեական համայնքը Գերմանիայում երրորդն է՝ Բեռլինից և Մյունխենից հետո։

Քաղաքի 46 շրջանների բնակչությունը 2009 թվականի դեկտեմբերի 31-ին
No
Շրջանի անուն (Stadtteil)
Տարածքը կմ²-ով[15]
Բնակչություն[16]
Արտերկրացիներ[16]
Արտերկրացիների %-ը-[16]
Տարածքի անուն (Ortsbezirk)
01Altstadt0.51 km²3.4751.12232.3%01 – Innenstadt I
02Innenstadt1.52 km²6.5772.52938.5%01 – Innenstadt I
03Bahnhofsviertel0.53 km²2.12581038.1%01 – Innenstadt I
04Westend2.47 km²17.2883.44519.9%02 – Innenstadt II
05Westend-Nord1.67 km²8.8542.18424.7%02 – Innenstadt II
06Nordend-West3.07 km²28.8085.16217.9%03 – Innenstadt III
07Nordend-Ost1.69 km²26.6195.58021.0%03 – Innenstadt III
08Ostend5.40 km²26.9557.21326.8%04 – Bornheim/Ostend
09Bornheim2.66 km²27.1846.24023.0%04 – Bornheim/Ostend
10Gutleutviertel2.20 km²5.8431.95333.4%01 – Innenstadt I
11Gallus4.22 km²26.71611.01241.2%01 – Innenstadt I
12Bockenheim8.04 km²34.7409.03426.0%02 – Innenstadt II
13Sachsenhausen-Nord4.24 km²30.3746.50721.4%05 – Süd
14Sachsenhausen-Süd34.91 km²26.1144.84718.6%05 – Süd
15Flughafen20.00 km²211146.6%05 – Süd
16Oberrad2.74 km²12.8283.11324.3%05 – Süd
17Niederradkm²22.9546.56928.6%05 – Süd
18Schwanheim17.73 km²20.1623.53217.5%06 – West
19Griesheim4.90 km²22.6488.02935.5%06 – West
20Rödelheim5.15 km²17.8414.86327.3%07 – Mitte-West
21Hausen1.26 km²7.1782.13529.7%07 – Mitte-West
22/23Praunheim4.55 km²15.7613.19720.3%07 – Mitte-West
24Heddernheim2.49 km²16.4433.19419.4%08 – Nord-West
25Niederursel7.22 km²16.3943.67122.4%08 – Nord-West
26Ginnheim2.73 km²16.4444.02424.5%09 – Mitte-Nord
27Dornbusch2.38 km²18.5113.48218.8%09 – Mitte-Nord
28Eschersheim3.34 km²14.8082.65717.9%09 – Mitte-Nord
29Eckenheim2.23 km²14.2773.67425.7%10 – Nord-Ost
30Preungesheim3.74 km²13.5683.44225.4%10 – Nord-Ost
31Bonames1.24 km²6.3621.28820.2%10 – Nord-Ost
32Berkersheim3.18 km²3.40059217.4%10 – Nord-Ost
33Riederwaldkm²4.9111.14223.3%11 – Ost
34Seckbach8.04 km²10.1941.96919.3%11 – Ost
35Fechenheim7.18 km²16.0615.63535.1%11 – Ost
36Höchst4.73 km²13.8885.27938.0%06 – West
37Nied3.82 km²17.8295.22429.3%06 – West
38Sindlingen3.98 km²}}9.0322.07623.0%06 – West
39Zeilsheim5.47 km²}}11.9842.55521.3%06 – West
40Unterliederbach5.85 km²14.3503.51124.5%06 – West
41Sossenheim5.97 km²15.8534.23526.7%06 – West
42Nieder-Erlenbach8.34 km²4.62949610.7%13 – Nieder-Erlenbach
43Kalbach-Riedberg6.90 km²8.4821.27915.1%12 – Kalbach-Riedberg
44Harheim5.02 km²4.29444610.4%}14 – Harheim
45Nieder-Eschbach6.35 km²11.4991.97817.2%15 – Nieder-Eschbach
46Bergen-Enkheim12.54 km²17.9542.76415.4%16 – Bergen-Enkheim
47Frankfurter Berg2.16 km²7.1491.71524.0%10 – Nord-Ost
Frankfurt am Main248.33 km²679.571165.41824.3%

Աշխարհագրություն խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է Մայնի առափնյա տարածքում՝ Գերմանիայի հարավ-արևմուտքում։ Քաղաքի հարավային հատվածում գտնվում է ֆրանկֆուրտի քաղաքային անտառը (գերմ.՝ Frankfurter Stadtwald) որը համարվում է քաղաքի սահմաններում գտնվող ամենախոշոր անտառը Գերմանիայում։ Քաղաքի կենտրոնը գտնվում է Մայնի հյուսիսային հատվածում։

Քաղաքը արևմուտքում սահմանակցում է Մայն-Տաունուս շրջանի հետ, հյուսիս-արևմուտքում Վերին Տաունուսի հետ, հյուսիս-արևելքում Մայն Կինցիգի հետ, հյուսիսում Վետերաուի հետ, հարավ-արևելքում Օֆենբախի հետ, իսկ հյուսիս-արևմուտքում Գրոս Գերաուի հետ։

Քաղաքի վարչական բաժանում խմբագրել

Ֆրանկֆուրտի վարչական շրջանները

Քաղաքը բաժանված է 46 վարչական թաղամասի (գերմ.՝ Stadtteile), որոնք իրենց հերթին բաժանվում են 118 քաղաքային շրջանի (գերմ.՝ Stadtbezirk): Քաղաքի ամենախոշոր թաղամասը համարվում է Զաքսենհաուզենը (գերմ.՝ Sachsenhausen): Վարչական թաղամասերի մեծ մասը իրենցից ներկայացնում են կամ քաղաքի մոտակա արվարձաններ (գերմ.՝ Vororte), կամ նախկին առանձին քաղաքներ Հյոհստայի նման։ Քաղաքի որոշ շրջաններ, օրինակ Նորդենդը (գերմ.՝ Nordend), առաջացել են գրյունդեռների դարաշրջանի բուռն աճի ժամանակ։

Վարչական թաղամասերը միանում են 16 շրջանների (գերմ.՝ Ortsbezirke), որոնցից յուրաքանչյուրը ունի իր առանձին հանձնաժողովը իր նախագահով հանդերձ։

Քաղաքային շրջանների կազմավորման պատմություն խմբագրել

Մինչև տասնիններորդ դարի կեսերը ժամանակակից քաղաքի մեջ էին մտնում Նորդենդը (գերմ.՝ Nordend), Դորնբուշը (գերմ.՝ Dornbusch), Ալտշտադը (գերմ.՝ Altstadt), Իննեշտադը (գերմ.՝ Innenstadt), Բանհովսֆիլտերը (գերմ.՝ Bahnhofsviertel), Գուտլյոյտֆիրտելը (գերմ.՝ Gutleutviertel), Գալլուսը (գերմ.՝ Gallus), Վեսթենդը (գերմ.՝ Westend), Նորդենդը (գերմ.՝ Nordend), Օստենդը (գերմ.՝ Ostend), Ռիդելվալդը (գերմ.՝ Riederwald), Զաքսենհաուզենը (գերմ.՝ Sachsenhausen): Մերձակա, բայց անցյալում քաղաքից անկախ շրջանները միացվեցին քաղաքին 1887 թվականին։

Կլիմա խմբագրել

Ֆրանկֆուրտում ջերմության ամենավաղ չափումները կատարվել են 1695 թվականի դեկտեմբերին և գրանցվել են Ավգուստ ֆոն Լերսներ Աքիլլեսի փաստագրությունում։ 1826 թվականից անցկացվում են անընդհատ օդերևութաբանական դիտարկումներ։ Ֆրանկֆուրտում են գտնվում գերմանական օդերևութաբանական ծառայության մի քանի եղանակային կայաններ, որոնցից մեկը գտնվում է օդանավակայանում։

Ֆրանկֆուրտ քաղաքը և Ռեյն-Մայն շրջանը տեղակայված են Ռեյնի վերին հովտի հյուսիսային հատվածում՝ Գերմանիայի ամենատաք շրջաններից մեկում։ Միջին ջերմաստիճանը Ֆրանկֆուրտում 10,5 ° С է (երկարաժամկետ միջին ջերմաստիճանը հաշվարկված է 1981 թվականից 2010 թվականների ժամանակահատվածում), մինչդեռ Բեռլինում - 9,9 ° С, Համբուրգում — 9,4 °C, Մյունխենում — 8,7 ° С: Այդ իսկ պատճառով ֆրանկֆուրտի կլիման բավականին մեղմ է։ Ձմռանը միջին բարձրագույն ջերմաստիճանը կազմում է 4,3 °C, իսկ միջին ցածրագույնը —1,0 ° С: Հունվար ամսին նկատվում է ձյուն և դիմանում է մոտ յոթ օր, իսկ ձյան ծածկի բարձրությունը չի գերազանցում տասը սանտիմետրը։

Ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է 19,1 °C, իսկ ձմռանը՝ միջինը 2,2 °C: Ռեկորդային ցուցանիշներ նկատվել են 1940 թվականի հունվար ամսին. այն կազմել է —23,8 °C, և 2003 թվականի օգոստոսին, երբ նկատվել է + 38,7 °C ջերմաստիճան։

Տեղումների միջին քանակը կազմել է 629 մմ։ Ամենաշատ տեղումները նկատվում են հուլիս ամսին (միջինում 65 մմ), իսկ ամենաքիչը՝ փետրվարին (միջինում 41 մմ)։

Գերակշռում են արևմտյան ուղղության քամիներ։

Ֆրանկֆուրտի օդանավակայանի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °F60.66476.586.591.899.5101.8101.79182.466.461.3101.8
Միջին բարձր °F39.642.651.359.76873.677.977.268.558.347.140.858.6
Միջին օրական °F34.936.343.550.558.5646867.159.450.742.136.551.1
Միջին ցածր °F303035.840.848.454.157.957.250.943.93731.843.2
Ռեկորդային ցածր °F−6.9−3.38.619.22732.23736.531.520.711.31.4−6.9
Տեղումներ դյույմ1.7521.611.9061.6572.4962.2872.5472.2242.0872.1541.9332.12224.7709
Ռեկորդային բարձր °C15.917.824.730.333.237.538.838.732.828.019.116.338.8
Միջին բարձր °C4.25.910.715.420.023.125.525.120.314.68.44.914.8
Միջին օրական °C1.62.46.410.314.717.820.019.515.210.45.62.510.6
Միջին ցածր °C−1.1−1.12.14.99.112.314.414.010.56.62.8−0.16.2
Ռեկորդային ցածր °C−21.6−19.6−13.0−7.1−2.80.12.82.5−0.3−6.3−11.5−17.0−21.6
Տեղումներ մմ44.540.948.442.163.458.164.756.553.054.749.153.9629.18
Միջ. անձրևոտ օրեր 16.013.014.014.015.015.014.014.012.012.014.016.0169
Միջին ամսական արևային ժամ508012117821121923321915610351411662
Տոկոս հնարավոր արևի լույս18293342454647514030191634.7
Աղբյուր #1: [17]
Աղբյուր #2: [18]
Ֆրանկֆուրտի կլիմա
ԱմիսՀունվՓետՄարտԱպրՄայՀունՀուլՕգՍեպՀոկՆոյԴեկYear
Օրվա ցերեկային ժամերը9.010.012.014.015.016.016.014.013.011.09.08.012.3
Միջին ուլտրամանուշակագույն ալիքների ցուցանիշը1134676642113.5
Source: Եղանակային ատլաս[18]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. Organization for Economic Cooperation and Development, Competitive Cities in the Global Economy, OECD Territorial Reviews, (OECD Publishing, 2006), Table 1.1
  3. Room, Adrian (2006). Placenames of the world. McFarland. էջ 135. ISBN 9780786422487. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
  4. «GaWC - The World According to GaWC 2008». Lboro.ac.uk. 2010 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. Beaverstock, J.V.; Smith, R.G.; Taylor, P.J. «The World According to GaWC 2008». Globalization and World Cities. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. «World Cities». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 23-ին.
  7. Kearney, Inc., A.T. «The 2008 Global Cities Index». Foreign Policy. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  8. «Cost of living — The world's most expensive cities». City Mayors. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  9. Mercer’s Quality of Living Survey 2009, www.mercer.com. Retrieved on 2 March 2009
  10. Focus: Франкфурт подтвердил репутацию самого опасного города Германии
  11. Chronology: Emergence of a Modern City 1866—1945 Արխիվացված 2011-07-19 Wayback Machine. Retrieved 10 June 2010.
  12. «French march into Germany». The Times. 1920 թ․ ապրիլի 7. էջ 10. «The French commander issued a notice to the public informing them that the occupation was consequent upon the German advance in the Ruhr contrary to the Peace Treaty.» (անգլ.)
  13. «Statistisches Jahrbuch Frankfurt am Main» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  14. «Kapitel 02 Bevölkerung - page 18» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  15. «Statistisches Jahrbuch Frankfurt am Main 2009» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Statistisches Jahrbuch Frankfurt am Main 2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  17. «Ausgabe der Klimadaten: Monatswerte».
  18. 18,0 18,1 «Frankfurt, Germany – Climate data». Weather Atlas. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայնի Ֆրանկֆուրտ» հոդվածին։