Բազելը (գերմ.՝ Basel, ֆր.՝ Bâle), քաղաք Շվեյցարիայում։

Քաղաք
Բազել
Basel, Bâle
ԴրոշԶինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Առաջին հիշատակում374
Մակերես22.75 կմ²
ԲԾՄ260 մ
Պաշտոնական լեզուգերմաներեն
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն167․365 մարդ (2008)
Խտություն7,357 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ061
Փոստային ինդեքս4000
Փոստային դասիչ4000[1], 4001[1], 4002[1], 4005[1], 4009[1], 4010[1], 4018[1], 4019[1], 4020[1], 4030[1], 4031[1], 4040[1], 4051[1], 4052[1], 4053[1], 4054[1], 4055[1], 4056[1], 4057[1], 4058[1], 4059[1], 4070[1], 4075[1] և 4091[1]
Ավտոմոբիլային կոդBS
Պաշտոնական կայքbasel.ch
Բազել (Շվեյցարիա)##
Բազել (Շվեյցարիա)

Տարածք խմբագրել

Բազել քաղաքի մակերեսը կազմում է 22.75 կմ²։ Քաղաքը Շվեյցարիայի տարածքում թվով երրորդն է։ Ունի ծովի մակերևույթից 260 մ բարձրություն։ Բազելը այժմ զբոսաշրջության մեծ կենտրոններից է։ Ամռանը այստեղ գալիս են հարևան տարբեր երկրներից այդ թվում հարևան Գերմանիայից, այստեղ են գալիս նաև Ֆրանսիայից ու Իտալիայից։ Ձմռանը քաղաքում զարգանում է լեռնադահուկային սպորտը։

Բնակչություն խմբագրել

Բազելի բնակչության ամենամեծ մասը կազմում են տեղաբնիկները սակայն կան նաև Գերմանիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից այստեղ մնացած և տեղաբնիկների հետ սերված եվրոպացիներ։ Ամբողջ Բազել քաղաքի բնակչությունը կազմում է 167,365 մարդ (ըստ 2008 թվականի մարդահամարի)։ Բնակչության միջին խտությունը կազմում է 7,357 մարդ/կմ²։

Բնակչության կազմը, մարդ[2]
19801990200020102015
182 143178 428166 558163 216169 916

Պաշտոնական լեզուն համարվում է գերմաներեն լեզվի շվեյցարական բարբառը։ 2000 թվականի մարդահամարի արդյունքում. գերմաներենը համարում էին մայրենի լեզու բնակչության 77,8 %-ը (129 592 մարդ), իտալերենը՝ 5,4 % (9 049 մարդ), ֆրանսերենը՝ 2,6 % (4 280 մարդ), ռոմանշերենը՝ 202 մարդ։

Կրոն

2000 թվականի տվյալներով 41 916 քաղաքացի (25,2 %) դավանում են կաթոլիկ եկեղեցուն, 39 180 մարդ (23,5 %) բողոքական են, 4 567 մարդ (2,74 %) այլ քրիստոնեական դավանանքի։ Քաղաքում կան նաև շուրջ 12 368 մուսուլմաններ (7,43 %), 1 325 հրեաներ (0,80 %), 947 հնդիկներ, 746 բուդիստներ և 485 մարդ՝ այլ դավանանքների։ Աթեիստներ են 52 321 քաղաքացիներ (31,41 %), իսկ 8 780 մարդ (5,27 %) չի պատասխանել հարցումներին[3]։

Կլիմա խմբագրել

Բազելի կլիման, Շվեյցարիա[4] + Բազելի տեղումների քանակ , Շվեյցարիա[5]
ԱմիսՀունվՓետրՄարտԱպրՄայիսՀունՀուլՕգոսՍեպտհոկՆոյԴեկՏարի
Գրանցված առավելագույն ջերմաստիճան (°C)15,018,025,028,032,035,039,038,031,029,020,017,039,0
Առավելագույն միջին ջերմաստիճան (°C)4,06,010,014,018,022,024,024,020,015,08,05,015,0
Արձանագրված մինիմալ ջերմաստիճան (°C)-3,0-1,52,04,08,011,013,013,010,07,02,0-2,05,3
Արձանագրված Նվազագույն ջերմաստիճան (°C)-20,0-29,0[7]-16,0-6,00,01,06,03,00,0-6,0-11,0-17,0-29,0
Ամսական միջին տեղումներ (մմ)51,049,051,064,084,087,079,087,062,051,059,054,0778,0

Պատկերասրահ խմբագրել

Պատմություն խմբագրել

Базель, 1493 год

740 թվականին Բազելը դարձավ եպիսկոպոսի նստավայրը։ 1226 թվականին Հռենոսի վրա կառուցվեց առաջին կամուրրջը։ Քաղաքի մեծ մասը 1356 թվականին կործանվեց երկրաշարժից; 1459 թվականի նոյեմբերի 12 -ին Հռոմի պապ Պիոս II-ի հրամանով Բազելում հիմնադրվեց առաջին համալսարանը Շվեյցարիայում՝ Բազելի համալսարանը։ 1501 թվականին քաղաքը մտավ Շվեյցարական միության կազմի մեջ։ 1622 թվականին հիմնադրվեց համալսարանական գրադարանը, որն այժմ ամենամեծն է Շվեյցարիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 https://www.post.ch/en/pages/plz-suche
  2. [Cantons and Cities of Swiss Confederation]
  3. «STAT-TAB Datenwürfel für Thema 40.3 - 2000 (German)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին.
  4. (Ֆրանսերեն) Կաղապար:Lien brisé].
  5. (Ֆրանսերեն) [1].
  6. Weather Underground (ed.). «History:Weather Underground for Basel,Switzerland» (անգլերեն). Վերցված է 17-06-2010-ին..
  7. Weather Underground (ed.). «History:Weather Underground for Basel,Switzerland» (անգլերեն). Վերցված է 17-06-2010-ին..
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 208