Պաբլո Սարաբիա

իսպանացի ֆուտբոլիստ

Պաբլո Սարաբիա Գարսիա (իսպ.՝ Pablo Sarabia García, մայիսի 11, 1992(1992-05-11)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, Սևիլյա ակումբի կիսապաշտպան։

Պաբլո Սարաբիա
իսպ.՝ Pablo Sarabia
Անձնական տվյալներ
Ազգությունըիսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 11, 1992(1992-05-11)[1][2][3] (31 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Հասակ177 կգ
Քաշ74 սմ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՍևիլյա
Համար17
Պատանեկան կարիերա
2000—2004Իսպանիա Բոադիլիա
2004—2009Իսպանիա Ռեալ Մադրիդ

Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2009—2011Իսպանիա Կաստիլիա49 (15)
2011—2016Իսպանիա Խետաֆե131 (11)
2016—2019Իսպանիա Սևիլյա42 (9)
Ազգային հավաքական
2008Իսպանիա Իսպանիա (մինչև 16)3 (2)
2008—2009Իսպանիա Իսպանիա (մինչև 17)20 (5)
2010Իսպանիա Իսպանիա (մինչև 18)2 (0)
2010—2011Իսպանիա Իսպանիա (մինչև 19)16 (8)
2011—2013Իսպանիա Իսպանիա (մինչև 21)11 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Պատանի կիսապաշտպանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Բոադիլիա ակումբի կազմում, որից հետո տեղափոխվել է Մադրիդի Ռեալ ակումբ[4]։ 2009 թվականից մինչև 2011 թվականը նա հանդես է եկել Մադրիդի Կաստիլիա ակումբի երկրորդ կազմում։ Նա թիմի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2010 թվականին Չեմպիոնների Լիգայում՝ Օսերոմ ակումբի դեմ խաղի ժամանակ[5][6][7]։ 2011 թվականի հուլիսի 3-ին Պաբլոն տեղափոխվել է Խետաֆե ակումբ[8]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Պաբլոն հանդես է եկել Իսպանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականների տարբեր թիմերի կազմում։ Իսպանիայի մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում նա մասնակցել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում։

Իսպանիայի հավաքական

  • Մինչև 19 տարեկանների եվրոպայի չեմպիոն։ 2011 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Սարաբիա» հոդվածին։
🔥 Top keywords: