Ողնաշար
Ողնաշար (լատ.՝ Columna vertebralis), մարմնի հենարանը և ամբողջ մարմնի առանցքը։ Այն միանում է կողերի, կոնքի և գանգի ոսկրերի հետ։ Պաշտպանում է իր մեջ գտնվող ողնուղեղը[1]։Ողնաշարը կապում է մարմնի մասերը, կատարում է պաշտպանական ֆունկցիա ողնուղեղի ու հենարանային՝ գլխի, ձեռքերի և իրանի համար։ Ողնաշարի վերին հատվածը պահում է գլուխը։ Ողնաշարի երկարությունը կազմում է մարդու հասակի մոտ 40%-ը։
Ողնաշարի բաժիներ
Ողնաշարը կազմված է 33-34 ողերից և բաժանվում է 5 հատվածների։ Նրանում տարբերում են հետևյալ բաժինները՝
- Պարանոցային (7 ող)
- Կրծքային (12 ող)
- Գոտկային (5 ող)
- Սրբանային (5 ող)
- Պոչուկային (4-5 ող)
Չափահաս մարդկանց սրբանային և պոչուկային ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրն ու պոչուկը։Բոլոր ողերը, բացառությամբ պարանոցային 1 և 2-ից, ունեն կառուցվածքային ընդհանրություն։
Ողնաշարն ունի S-աձև կորություններ, որոնք ամորտիզացիայի են ենթարկում հրումները, որոնք առաջանում են քայլելու, վազելու, ցատկելու ժամանակ։
Պարանոցային և գոտկային մասերում կորությունն ուղղված է առաջ և կոչվում է լորդոզ։ Կրծքային և սրբոսկրային մասերում կորությունն ուղղված է հետ և կոչվում է կիֆոզ։ Ողնաշարի կորությունները զարգանում են երեխայի ծնվելուց 2-3 ամիս անց։Ողնաշարը կազմված է ողերից։ Ողն ունի մարմին, որի հետին մասից դուրս է գալիս աղեղը, որից էլ՝ ելուստները։ Ողի մարմնի հետին մակերեսի և աղեղի միջև գտնվում է ողնաշարային անցքը։ Ողնաշարային անցքերը, դասավորվլով միմյանց վրա, առաջացնում են ողնաշարային խողովակ, որտեղ գտնվում է ողնուղեղը։
Պաթոլոգիա
- Լորդոզ (հուն․՝ λορδός - թեքված, ծռված)
- Կիֆոզ (հին հունարեն՝ κύφος - թեքում, սապատավոր)
- Ռետրոլիստեզ
- Սկոլիոզ (հուն․՝ σκολιός - «կոր», լատ.՝ scoliōsis)
Նկարներ
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Ողնաշարային սյունակ Archived 2012-01-03 at the Wayback Machine.- Մարդու անատոմիայի քարտեզ (ռուս.)
- Անատոմիա Archived 2016-03-04 at the Wayback Machine. (ռուս.)
![]() | Ընթերցե՛ք «ողնաշար» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |