Նիկոլաս Գալիցին

դերասան

Նիկոլաս Դմիտրի Կոնստանտին Գոլիցին (անգլ.՝ Nicholas Galitzine, սեպտեմբերի 29, 1994(1994-09-29)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի դերասան[3]։

Նիկոլաս Գալիցին
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 29, 1994(1994-09-29)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն[1]
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 5954280

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 29-ին Համերսմիթում, Լոնդոն[4], մայրը՝ Լորա Պապայանը հունական ծագմամբ ամերիկուհի է[5]։ Քույրը՝ Լեքսի Գոլիցինը իլյուստրատոր և ինտերիերի դիզայներ է[6]։ 10 տարեկան հասակում երգել է երգչախմբում։ Միջին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լոնդոնի Դալվիչյան համալսարան։ Դերասանական կարիերան շարունակելու համար ընդունվել է Իսլինգթոնի Պլեզանսում գտնվող երիտասարդական թատերական խմբակ[7]։

Փոքր ժամանակ խաղացել է ռեգբի և ֆուտբոլ, նաև շրջանային մակարդակով մասնակցել է թեթև աթլետիկայի մրցումների[8]։

Կարիերա խմբագրել

2014 թվականին ստացել է իր առաջին դերը «Ռիթմը իմ ոտքերի տակ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը եղել է Լյուք Փերին[9]։ Նաև կատարել է ֆիլմի պաշտոնական սաունդթրեքներից մի քանիսը[10]։

2015 թվականին հայտնվել է «Լեգենդներ» հեռուստասերիալի մեկ էպիզոդում։ Screen International-ի կողմից ստացել է Star of Tomorrow մրցանակ[11]։

2016 թվականին Նիկոլասը նկարահանվել է ամերիկյան «Խորը ճեղքվածք» դրամայում, որտեղ նա կատարել է մետրոյի կայարանում ելույթ ունեցող երիտասարդ ջութակահարի դեր[12]։ Ավելի ուշ մարմնավորել է երիտասարդ, պարփակված գեյ ուսանողի իռլանդական «Գեղեցիկ սատանան» կատակերգական դրամայում, որը հետագայում առաջադրվել է հինգ մրցանակների Իռլանդական կինոյի և հեռուստատեսության 15-րդ մրցանակաբաշխության ժամանակ[13]։

2017 թվականին դերակատարում է ունեցել «Հմայախոսություն» նորզելանդական միտսիկ դրամայում[14]։ «Անտառային դիտորդ» ֆիլմում դերակատարում է ունեցել ամերիկացի դերասանուհի և Օսկարակիր Անժելիկա Հյուսթոնի հետ[15]։

Հեռուստատեսությամբ իր առաջին դերը ստացել է Նեթֆլիքսի «Սենյակներ» դրամատիկ սարսափ հեռուստասերիալում[16]։ 2019 թվականին դերակատարում է ունեցել «Ռեփոսթ» դրամատիկ ֆիլմում[17]։

Կատարել է բիսեքսուալ Թիմմիի դերը «Մոգություն։ Ժառանգություն» ֆիլմում, որը հանդիսանում է «Մոգություն» ֆիլմի շարունակությունը[18].:

2022 թվականին հայտնի է դարձել, որ կատարելու է Արքայազն Հենրիի դերը Քեյսի Մաքքուսթոնի «Կարմիր, սպիտակ և թագավորական կապույտ» ԼԳԲՏՔ+ վեպի էկրանավորման մեջ։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

ՏարիԱնվանումԴերՆշում
2014Ռիթմն իմ ոտքերի տակԹոմ
2016Խորը ճեղքվածքՋոնիԳլխավոր դեր
Գեղեցիկ սատանաՔոնոր
2017ՀմայախոսությունՍորենսեն
2019ՌեփոսթԷյ Ջեյ
2020Մոգություն։ ԺառանգությունԹիմմի
2021ՄոխրոտիկԱրքայազն Ռոբերտ
2022Մանուշակագույն սրտերԼյուքԳլխավոր դեր
2023ՆերքևներՋեֆ
2023Կարմիր, սպիտակ և թագավորական կապույտԱրքայազն ՀենրիԳլխավոր դեր
ԱնհայտՔեզ պատկերացնելովՀեյս Քեմփբել

Հեռուստատեսություն խմբագրել

ՏարիԱնվանումԴերՆշում
2015ԼեգենդներԱնջելոԷպիզոդ՝ «The Legend of Terrence Graves»
2017Անտառային դիտորդներՄարկՀեռուստաֆիլմ
2019ՍենյակներԷլիոթԳլխավոր դեր
ԱնհայտՄերի և ՋորջՋորջ ՎիլերսԳլխավոր դեր, փոսթ-փրոդաքշն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://hollywoodforevertv.com.br/noticias/filmes/quem-e-nicholas-galitzine-tudo-sobre-o-ator-de-continencia-ao-amor.phtml
  2. 2,0 2,1 2,2 https://www.today.com/popculture/movies/nicholas-galitzine-rcna43040
  3. «Nicholas Galitzine Bio, Dating, Girlfriend, Movies». SugerFries. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  4. Jury, Louise (2015 թ․ փետրվարի 10). «The Beat Beneath My Feet's Nicholas Galitzine: 'I never dreamt I'd be starring with Luke Perry after just one audition'». Evening Standard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  5. L'Intermédiaire des chercheurs et curieux, collected issues 519-529, ICC Editions, p. 1995
  6. Galitzine, Lexi. «About». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  7. «Nicholas Galitzine, Stars of Tomorrow 2015». ScreenDaily.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  8. Loy Bell, Francesco (2019 թ․ հուլիսի 19). «NICHOLAS GALITZINE». Wonderland. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  9. Wilson, Samantha (2019 թ․ դեկտեմբերի 5). «Nicholas Galitzine: 5 Facts About Actor,25, Playing Prince Charming To Camila Cabello's Cinderella». Hollywood Life. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  10. «The Beat Beneath My Feet Soundtrack Credits». IMDb. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  11. Rogers, Nathaniel. «Nicholas Galitzine Finds Breakout Role in Gay-Themed 'Handsome Devil' – INTERVIEW». Towleroad. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  12. Farber, Stephen (2016 թ․ փետրվարի 15). «'High Strung': Santa Barbara Review». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  13. «2018 Nominations Announced for the IFTA Film & Drama Awards» (PDF). IFTA. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  14. «First look At The Changeover». New Zealand Film Commission. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  15. «Nicholas Galitzine in new 'Watcher in the Woods'». StarsAndCelebs.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  16. Petski, Denise (2018 թ․ դեկտեմբերի 20). «Netflix Sets Teen Cast For YA Horror Drama Series 'Chambers'». Deadline. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  17. «'Share' Trailer: Pippa Bianco's Sundance and Cannes Darling Comes to HBO». IndieWire. 2019 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  18. N'Duka, Amanda (2019 թ․ հոկտեմբերի 8). «'The Craft': Nicholas Galitzine Set For Sony, Blumhouse Revamp». Deadline. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Գալիցին» հոդվածին։