Նանի

պորտուգալացի ֆուտբոլիստ

Լուիս Կարլոս Ալմեյդա դա Կունխան, ավելի հայտնի է որպես Նանի (պորտ.՝ Luís Carlos Almeida da Cunha, նոյեմբերի 17, 1986(1986-11-17)[1][2], Պրայա, Կաբո Վերդե), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Վալենսիա» ակումբի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։

Նանի
պորտ.՝ Nani
Անձնական տվյալներ
Ամբողջական անունLuís Carlos Almeida da Cunha
Քաղաքացիությունը Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 17, 1986(1986-11-17)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրՊրայա, Կաբո Վերդե
Հասակ1.75 սմ
Քաշ66 կիլոգրամ
ԴիրքՎինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՎալենսիա
Համար17
Պատանեկան կարիերա
1995-2000Պորտուգալիա Ռեալ դի Մասամա
2000-2003Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն)
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2003-2007Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն)58 (9)
2007-2015Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ147 (26)
2014-2015 Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն)27 (7)
2015-2016Թուրքիա Ֆեներբախչե28 (8)
2016-Իսպանիա Վալենսիա25 (5)
2016- Իտալիա Լացիո0 (0)
Ազգային հավաքական
2006Պորտուգալիա Պորտուգալիա (B)1 (0)
2006-2007Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 21)11 (1)
2006-Պորտուգալիա Պորտուգալիա103 (21)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Սպորտինգ Լիսաբոն խմբագրել

Նանին իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռեալ դի Մասամա» ակումբում, ապա տեղափոխվել է «Սպորտինգի» ակադեմիա, որը նրանից առաջ ավարտել էին Լուիշ Ֆիգուն և Կրիշտիանու Ռոնալդուն։ «Սպորտինգի» կազմում նրա դեբյուտը կայացավ 2005-06 մրցաշրջանում, որի ընթացքում նա ակումբի կազմում մասնակցեց 35 խաղի և խփեց 5 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում Նանին մասնակցում է 40 խաղի, որոնցից վեցն անցկացվել են Չեմպիոնների լիգայի շրջանակներում (խփել է 1 գոլ), իսկ հինգը՝ Պորտուգալիայի գավաթի առաջնությունում, որի հաղթող է դառնում «Սպորտինգը»։

Մանչեսթեր Յունայթեդ խմբագրել

Նանին չէր թաքցնում, որ ուզում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ 2006/07 մրցաշրջանի ավարտին «Սպորտինգն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեցին Նանիի տեղափոխման վերաբերյալ։ Ենթադրվում է, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է շուրջ 17 միլիոն ֆունտ ստեռլինգ[4] (այդ գումարի 5 %-ը՝ մոտ 1,25 միլիոն եվրո, ստացել է «Ռեալ դի Մաքսիման»[5]): 2007 թվականի հուլիսի 7-ին Նանին դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լիիրավ խաղացող՝ ակումբի հետ կնքելով հինգ տարվա պայմանագիր։

«Յունայթեդի» կազմում իր առաջին մրցաշրջանի ընթացքում Նանիի անունն ավելի հաճախ էր հայտնվում թիմի կազմում, քան սպասվում էր. պորտուգալացին 41 հանդիպում անցկացրեց, որոնցինց 26-ը՝ մեկնարկային կազմում։ Ու թեև նա իր հայրենակից Ռոնալդուի խաղի ստվերում էր մնում, սակայն շատ լավ տպավորություն թողեց արագությամբ և խաղն իր վրա վերցնելու պատրաստակամությամբ։

Առաջին գնդակը «Յունայթեդի» կազմում Նանին խփեց օգոստոսի 26-ին հիանալի հեռահար հարվածով՝ «խթանների» դեմ խաղում և նույնատիպ մի գոլ տոնեց դրանից մեկ ամիս անց՝ «Միդլսբորոյի» հետ հանդիպման ժամանակ, որում «ռեդսը» հաղթեց 4-1 հաշվով։ Նա նաև աչքի ընկավ «Լիվերպուլի» հետ տնային խաղում (3-0) և «Արսենալի» դեմ գավաթային հանդիպմանը (4-0)։ «Զինագործների» հետ խաղում գնդակի հետ նրա հնարանքները զայրացրեցին Վենգերի ֆուտբոլիստներին և խաղից հետո Սեր Ալեքս Ֆերգյուսոնը նրան մի փոքր խրատեց դրա համար, բայց երկրպագուները սիրում են նման ֆուտբոլ։ Երիտասարդ պորտուգալացին ապացուցեց, որ հիանալի է դիմանում կարևոր հանդիպումներում առկա ճնշմանը, երբ Մոսկվայում «Չելսիի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում վստահ իրացրեց իր հարվածը հետխաղային տասնմեկ մետրանոցների շարքում։

2008-09 մրցաշրջանում Նանին 24 խաղ անցկացրեց «մանկունիանցիների» կազմում և մի քանի գեղեցիկ գոլ խփեց գավաթային հանդիպումներում, բայց ընդհանուր առմամբ ոչինչով աչքի չընկավ, նամանավանդ Ֆլետչերի ու Պակի առաջընթացի ֆոնի վրա։ Մյուս մրցաշրջանը, հիմնականում Ռոնալսուի հեռանալու հետ կապված, որոշիչ դարձավ պորտուգալացու համար։ 2009-10-ը հեշտ չէր Նանիի համար։ Սուպերգավաթի հենց առաջին խաղում նա ապացուցեց, որ կարող է փոխարինել Ռոնալդուին կիսապաշտպանության եզրում և գոլ խփեց «Չելսի»-ին, բայց հետո ոլորեց ուսը, երկար ժամանակ վերականգնվում էր, իսկ երբ դաշտ վերադարձավ՝ նրա խաղը խամրեց։

Ձմռանը լուրեր տարածվեցի, թե Նանին վիճել է Սեր Ալեքսի հետ և տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել «Օլդ Թրաֆֆորդը», սակայն քիչ անց նա հիանալի մարզավիճակ ձեռք բերեց, և նրա խփած գոլերը Պրեմիեր Լիգայում «Արսենալի» հետ խաղում, Լիգայի Գավաթում՝ «Սիթիին», «Բավարիան» խփած գնդակներն ու մի քանի հիանալի գոլային փոխանցումները վտանգավոր զենք դարձրին Նանիին «Կարմիր Սատանաների» հարձակման գծում, այլ ոչ թե հիասթափության առիթ՝ երկրպագուների համար։

Խաղերը Պորտուգալիայի հավաքականի կազմում խմբագրել

Ընդհանուր՝ 86 խաղ/ 15 գոլ, 50 հաղթանակ, 18 ոչ-ոքի, 18 պարտություն:

(տվյալները ներկայացված են 2015 թվականի հունիսի 16-ի դրությամբ)

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթներ[7]Եվրագավաթներ[8]ԱյլԸնդհանուրԸնկերական
խաղեր
Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Սպորտինգ (Լիսաբոն)2004/05--------001010
2005/06294512000365111476
2006/0729550610040660466
Ընդհանուր589101810076111819412
Մանչեստեր Յունայթեդ2007/08263311101041443457
2008/0913185703031620336
2009/1023420821134772419
2010/1133930121104910425312
2011/122981090124010724712
2012/1311162400021330243
2013/1411010110013110141
2014/1510000000104050
Ընդհանուր14726248524732304132926250
Սպորտինգ (Լիսաբոն)
(Վարձավճար)
2014/152772074003611003611
Итого2772074003611003611
Ընդհանուր8516121155001122218113023
Ֆեներբախչե2015/1628863131004712615313
Итого28863131004712615313
Ընդհանուր կարիերայի ընդհացքում26050421280107338975561144586

2016 թվականի մայիսի 28-ի դրությամբ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  4. «Tom Worden and Simon Mullock. Slums Nurtured Nani». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Ricardo Gouveia. Real Massamá ainda não recebeu os cinco por cento de Nani». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  6. Խփած գոլերի քանակը բերված է ըստ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տվյալների։ 2006 թվականի սեպտեմբերի 1-ին Դանիայի հավաքականի դեմ ընկերական խաղի 65-րդ րոպեին խփած գոլը ՊՖՖ-ն վերագրում է Նանիին։ Սակայն որոշ աղբյուրներում նշված է, որ գոլը հեղինակել է Ռիկարդու Կարվալյուն, կամ այն եղել է ինքնագոլ Թոմաս Սյորենսենի կողմից։
  7. Պորտուգալիայի գավաթ, Անգլիայի գավաթ, Փուտբոլային Լիգայի գավաթ, Թուրքիայի գավաթ
  8. ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ-ի գավաթ, ՈՒԵՖԱ Եվրոպայի գավաթ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանի» հոդվածին։