Հռոմեական լեգեոնների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Սույն հոդվածը պարունակում է Հռոմեական լեգեոնների ցուցակը Հռոմեական հանրապետության վերջի ժամանակներից ընդհուպ մինչև Հռոմեական կայսրության տրոհումը։

Վաղ կայսրության լեգեոնները խմբագրել

Բանակի նկարագրությունը խմբագրել

Վաղ կայսրության լեգեոններն իրենցից ներկայացնում էին Գայոս Մարիոսի կողմից հաստատված սկզբունքներով ձևավորված ռազմական կազմավորումներ։ Յուրաքանչյուր լեգեոն իր կազմում ուներ շուրջ 5.000 շարային հետևակայիններ, որոնք բաժանված էին կոհորտաների։ Բացի այդ լեգեոնում կար հեծելազորի մեկ կոհորտա (շուրջ 300 հեծյալներ) և մոտավորապես 1.500 ոչ շարային հետևակայիններ (գումակայիններ, սպասարկող անձնակազմ)։ Բացի այդ, լեգեոնների սպառազինության մեջ առկա էին զանազան պաշարողական մեքենաներ և նետողական մեքենաներ։ Որպես շարային զինվորներ ծառայում էին ազատ մարդիկ (բայց անպայման՝ հռոմեական կամ լատինական քաղաքացիները), իսկ որպես ոչ շարային զինվորներ կարող էին ծառայել թե՛ ազատները, թե՛ ստրուկները։ Բացի այդ, լեգեոնի սպաներին և ազատ զինվորներին թույլատրվում էր իրենց մոտ պահել ստրուկներ։

Որպես լեգեոնի մարտական դրոշներ օգտագործվում էին բարձր դրոշաձողերի վրա ՛՛նստած՛՛ արծիվների զանազան ոսկեզօծված ֆիգուրներ, ինչպես նաև արծիվների և լեգեոնների համարանիշների ու խորհրդանիշների պատկերները՝ հատուկ դրոշների վրա, որոնք ամրացված էին խաչաձև դրոշաձողերին։ Մարտական դրոշների կորուստը համարվում էր անջնջելի խայտառակություն։

Հռոմեական լեգեոնները կազմված էին լաւ վարժեցված, ուսուցված զինվորներից, որոնց ծառայության ժամկետը կազմում էր 25 տարի։ Լեգեոնները տեղակայված էին մշտական ճամբարներում, որոնք գտնվում էին Հռոմեական կայսրության կայսերական նահագներում կայսերական պրովինցիաներ, որտեղ կատարում էին իրենց ծառայությունը, իրականացնելով թե՛ պահակազորային, թե՛ ոստիկանական, ինչպես նաև, հաճախ՝ շինարարական գործառույթներ։ Անհրաժեշտության դեպքում լեգեոնները կարող էին արագ վերատեղակայվել նահանգի կամ կայսրության ցանկացած մեկ այլ կետում, ինչպես նաև մտնել այն բանակի կազմի մեջ, որը կազմավորում էր գլխավոր հրամանատարը՝ այս կամ այն ռազմարշավի իրականացման համար։

Ի տարբերություն հանրապետական ավանդույթի՝ պրինցիպատի օրոք լեգեոնները երբեք չէին տեղակայվում բուն Իտալիայի տարածքում։ Միակ ռազմական կազմավորումը, որը գտնվում էր Իտալիայի սահմաններում՝ կայսեր պրետորիական գվարդիան էր։

Գործնականում լեգեոնները հաճախ տեղակայվում էին կայսրության սահմանների մոտ, որպեսզի պահպանեին նահանգները արտաքին ներխուժումից։ Բոլոր լեգեոնների գլխավոր հրամանատարը կայսրն էր, որն ուներ անսահմանափակ ռազմական՝ հրամանատարական իշխանություն իմպերիա։ Հենց նա էր որոշում լեգեոնների լեգատների և բանակների հրամանատարների նշանակման հարցերը։ Լեգատներին և բանակների զորահրամանատարներին նույնպես տրվում էր իմպերիա, սակայն՝ սահմանափակ չափով (միայն տվյալ լեգեոնի կամ համապատասխան զորաբանակի նկատմամբ)։ Ի դեպ ՛՛սահմանափակ իմպերիան՛՛ կարող էր սահմանափակված լինել նաև ոչ միայն զորքերի քանակությամբ, այլև աշխարհագրական սահմաններով (օրինակ՝ այս կամ այն նահանագում)։

Լեգեոնների ցուցակը խմբագրել

Հռոմեական լեգեոնները, որոնք, կազմավորվել են մ.թ.ա.59 թվականից մինչև մ.թ. 250 թվականը
Լատինական անվանումըՀայերեն անվանումըԱյլ անվանումԿազմավորման

տարեթիվը

Կազմացրման

տարեթիվը

ՀիմնադիրըԽորհրդանշանը
Legio I GermanicaI Գերմանական լեգեոնմ.թ.ա. 48 թ.70 թ.Հուլիոս ԿեսարՑուլ
Legio I AdjutrixI Օժանդակ լեգեոն68 թ.444 թ.ԳալբաԱյծեղջյուր
Legio I ItalicaI Իտալական (՛՛Իտալիկյան՛՛) լեգեոն66 թ.476 թ.ՆերոնՎարազ
Legio I Macriana liberatrixI լեգեոն Ազատագրած Մակրոսեան68 թ.69 թ.Լուցիոս Կլոդիոս Մակրոսանհայտ
Legio I MinerviaI Միներվայի լեգեոն82 թ.353 թ.ԴոմիցիանոսՄիներվա
Legio I ParthicaI Պարթևական լեգեոն197 թ.V դ սկիզբՍեպտիմոս ՍևերոսԿենտավրոս
Legio II AdiutrixII Օժանդակ լեգեոն70 թ.IV դ. սկիզբՎեսպասիանոսԱրծիվ
Legio II AugustaII Օգոստոսյան լեգեոնLegio II Gallica

(II Գալլական լեգեոն)

մ.թ.ա. 43 թ.395 թ.Օկտավիանոս ՕգոստոսՄիեղջյուր
Legio II ItalicaII Իտալական՝ ՛՛Իտալիկյան՛՛ լեգեոն165 թ.V դարՄարկոս ԱվրելիոսԿապիտոլիական մայր գայլ
Legio II ParthicaII Պարթևական լեգեոն197 թ.476 թ.Սեպտիմոս ՍևերոսԿենտավրոս, ցուլ
Legio II Traiana fortisII Անվախ Տրայանոսյան լեգեոնII Գերմանական լեգեոն105 թ.V դարՏրայանոսՀերկուլես
Legio III CyrenaicaIII Կիրենաիկյան լեգեոնմ.թ.ա. 36 թ..V դարի սկիզբՄարկոս Էմիլիոս Լեպիդոս
Legio III AugustaIII Օգոստոսյան լեգեոնմ.թ.ա. 43 թ.V դ. սկիզբՕկտավիանոս ՕգոստոսՄիեղջյուր
Legio III GallicaIII Գալլական լեգեոնմ.թ.ա. 49 թ.323 թ.Հուլիոս ԿեսարՑուլ
Legio III ItalicaIII Իտալական՝ ՛՛Իտալիկյան՛՛ լեգեոն165 թ.V դարի սկիզբՄարկոս ԱվրելիոսԱրագիլ
Legio III ParthicaIII Պարթևական լեգեոն197 թ.V դ. սկիզբՍեպտիմոս ՍևերոսՑուլ
Legio IV MacedonicaIV Մակեդոնական լեգեոնմ.թ.ա. 48 թ.70 թ.Հուլիոս ԿեսարՑուլ
Legio IV Flavia FelixIV Երջանիկ Փլաբիոսյան լեգեոն70 թ.IV դ. սկիզբՎեսպասիանոսանհայտ
Legio IIII ScythicaIV Սկյութական լեգեոնIV Պարթևական լեգեոնմ.թ.ա. 42 թ.IV դ. սկիզբՄրկոս ԱնտոնիոսՄիեղջյուր
Legio V AlaudaeV Արտույտների լեգեոնLegio IIII Gallica
(IV Գալլական)
մ.թ.ա. 52 թ.70 թ.Հուլիոս ԿեսարՓիղ
Legio V MacedonicaV Մակեդոնական լեգեոնLegio V Urbana (Городской)

Legio V Scythica (Սկյութական)

մ.թ.ա. 43 թ.VI դարից ոչ վաղ[1]Օկտավիանոս Օգոստոս,

Ցենտրոնիանոս

Ցուլ
Legio VI FerrataVI Երկաթյա լեգեոնմ.թ.ա. 52 թ.260 թ.Հուլիոս ԿեսարՑուլ, Կապիտոլիական գայլուհի
Legio VI VictrixVI Հաղթական լեգեոնLegio VI Macedonica (Մակեդոնական)
Legio VI Hispaniensis (Իսպանական)
մ.թ.ա. 41 թ..V դ. սկիզբՕկտավիանոս ՕգոստոսՑուլ
Legio VII ClaudiaVII Կլավդիոսյան լեգեոնLegio VII Paterna (Ավագագույն)մ.թ.ա. 58 թ.IV դ. կեսՀուլիոս ԿեսարՑուլ
Legio VII GeminaVII Զույգ լեգեոն68 թ.409 թ.Գալբաանհայտ
Legio VIII AugustaVIII Օգոստոսյան լեգեոնLegio VIII Gallica (Գալլական)
Legio VIII Mutinensis (Մոդենյան)
մ.թ.ա. 59 թ.V դ. սկիզբՀուլիոս ԿեսարՑուլ
Legio IX HispanaIX Իսպանական լեգեոնLegio IX Triumphalis (Հաղթարշավային)

Legio IX Macedonica (Մակեդոնական)

մ.թ.ա. 58 թ.մ.թ. 121 թ. հետոՀուլիոս ԿԵսարՑուլ
Legio X FretensisX Նեղուցապահպան լեգեոնմ.թ.ա. 41 թ.V դ. սկիզբՕկտավիանոս ՕգոստոսՎարազ
Legio X GeminaX Զույգ լեգեոնLegio X Equestris (Հեծյալ)մ.թ.ա. 58 թ.V դ. սկիզբՀուլիոս ԿԵսարՑուլ
Legio XI ClaudiaXI Կլավդիոսյան լեգեոնLegio X Equestris (Հեծյալ)մ.թ.ա. 58 թ.V դ. սկիզբՀուլիոս ԿեսարՑուլ
Legio XII FulminataXII Կայծակնային լեգեոնLegio XII Victrix (Հաղթաբեր)

Legio XII Antiqua (Հին)

մ.թ.ա. 58 թ.V դ. սկիզբՀուլիոս ԿեսարՑուլ
Legio XIII GeminaXIII Զույգ լեգեոնմ.թ.ա. 58 թ.V դ. սկիզբՀուլիոս ԿեսարԱռյուծ
Legio XIIII GeminaXIV Զույգ լեգեոնLegio XIV Gemina Martia Victrix

(XIV հաղթաբեր Մարս աստծո Փլաբիոսյան Զույգ լեգեոն)

մ.թ.ա. 57 թ.430 թ.Հուլիոս ԿեսարՄիեղջյուր
Legio XV ApollinarisXV Ապոլլոնյան լեգեոնմ.թ.ա. 41 թ.V դ. սկիզբՕկտավիանոս ՕգոստոսԱպոլլոն
Legio XV PrimigeniaXV Նախածին լեգեոն39 թ.70 թ.ԿալիգուլաՖորտունա աստվածուհի
Legio XVI GallicaXVI Գալլական լեգեոնմ.թ.ա. 41 թ.70 թ.Օկտավիանոս ՕգոստոսԱռյուծ
Legio XVI Flavia FirmaXVI Տոկուն Փլաբիոսյան լեգեոն70 թ.IV դ. կեսՎեսպասիանոսԱռյուծ
Legio XVIIXVII լեգեոնմ.թ.ա. 41 թ.9 թ.Օկտավիանոս ՕգոստոսԱնհայտ
Legio XVIIIXVIII լեգեոնմ.թ.ա. 41 թ.9 թ.Օկտավիանոս ՕգոստոսԱնհայտ
Legio XIXXIX լեգեոնմ.թ.ա. 41 թ.9 թ.Օկտավիանոս ՕգոստոսԱնհայտ
Legio XX Valeria VictrixXX Հաղթաբեր Վալերիոսյան լեգեոնմ.թ.ա. 31 թ.296 թ.Օկտավիանոս ՕգոստոսՎարազ
Legio XXI RapaxXXI Սրընթաց լեգեոնմ.թ.ա. 31 թ.92 թ.Օկտավիանոս ՕգոստոսՄիեղջյուր
Legio XXII DeiotarianaXXII Դեյոտարոսյան լեգեոնմ.թ.ա. 47 թ.մ.թ. 136 թ. ոչ ուշԴեյոտարոսԱնհայտ
Legio XXII PrimigeniaXXII Նախածին լեգեոն39 թ.IV դ. սկիզբԿալիգուլաՀերկուլես
Legio XXX Ulpia VictrixXXX Հաղթաբեր Ուլպիոսյան լեգեոն105 թ.407 թ.ՏրայանոսՄիեղջյուր

Մինչև կայսրության ժամանակները լեգեոնները կազմավորվում էին բնակչության գոյություն ունեցող դասերից՝ սենատի հրամանով, ընդ որում՝ մեկ կամ մի քանի ռազմարշավի համար։ Ռազմարշավների ավարտից հետո դրանք ապակազմավորվում, լուծարվում, կազմացրվում էին։ Պարզ ասած՝ զորացրվում էին։ Գոյություն ունեցող լեգեոնների համալրումը՝ էական կորուստներ կրելուց հետո, հազվադեպ էր կիրառվում։ Ավելի հեշտ էր զորացրել այն և կազմավորել նորերը։ Այսպիսով՝ լեգեոններն իրենցից մշտական մարտական միավորներ չէին ներկայացնում։ Իսկ լեգեոներները, իրենց լեգեոնի կազմացրումից հետո կարող էին զորակոչվել այլ լեգեոն, եթե այդ ժամանակ այդպիսին կազմավորվում էր։ Գայոս Մարիոսի բարեփոխումներից հետո լեգեոններն ավելի ՛՛երկարակյաց՛՛ մարտական միավորումներ դարձան, իսկ ամբողջ բանակը դարձավ առավել արհեստավարժ՝ պրոֆեսիոնալ, քանզի այժմ արդեն հավաքագրվում էր բնակչության ոչ այնքան ուևոր խավերից, ուստի ծառայում էր փողի համար և խաղաղ ժամանակ չէր զորացրվում։ Հենց Մարիոսի ժամանակ էր, որ լեգեոնները սկսեցին ստանալ առաջին արծիվները։ Մարիոսյան բարեփոխումների արդյունքում լեգեոնների կազմավորումը երբեմն կատարվում էր Սենատի կամքին հակառակ։ Զորահրամանատարի հրաժարումը՝ զորացրելու իր լեգեոնները դարձավ բավական տարածված երևույթ։ Լեգեոնները սկսեցին դառնալ ոչ թե Սենատի, այլ իրենց զորահրամանատարների իշխանության հենարանը։ Սուլլայի ապստամբությունից սկսած՝ Հռոմը կես դարով ընկղմվեց Քաղաքացիական պատերազմի մեջ։ Առաջին եռապետության ժամանակներում զորահրամանատարների շրջանում լայնորեն տարածվեց իրենց լեգեոններին թվահամարաներ շնորհելը։ Որոշ լեգեոններ ստանում էին նաև հատուկ անվանումներ, սակայն այս վերջինը վերջնականապես հաստատվեց արդեն Օկտավիանոս Օգոստոսի մահից հետո։ Ընդ որում, լեգեոնների անվանումները հաճախ փոխվում էին։ Իր իշխանության ամրապնդման համար յուրաքանչյուր զորահրամանատար ձգտում էր կազմացրել իր հակառակորդի լեգեոնները և դրանցից կազմավորել իր սեփականները, կամ էլ՝ իր կողմը գրավել նրանց՝ ամբողջ կազմով։ Առաջին եռապետության անկումից հետո Կեսարին հաջողվեց հաղթել իր բոլոր հակառակորդներին, և նրա լեգեոնները դարձան պրինցիպատի ապագա բանակի հիմքը։

Կեսարի սպանությունից հետո նրա շատ լեգեոններ վերստեղծվեցին Անտոնիոսի, Օկտավիանոսի և Լեպիդոսի կողմից, որոնք հետագայում կազմավորեցին երկրորդ եռապետությունը։ Կեսարի լեգեոններից ոմանք, որոնք նա կազմավորել էր պարտված Պոմպեոսի զորքերից, սատարեցին հանրապետական կարգի կողմնակից առաջնորդներին՝ Բրուտոսին և Կասիոսին։ Երկրորդ եռապետության հաղթանակից և նրա տրոհումից հետո լեգեոնների մեծամասնությունը սատարեց Անտոնիոսին, ուստի վերջինիս հիմնական հակառակորդ Օկտավիանոսը հարկադրված էր ստեղծել նոր լեգեոններ։ Կեսարի լեգեոնների մի մասը նա կարողացավ Անտոնիոսից դեպի իր կողմը գրավել։ Ինքը Անտոնիոսը պատերազմի վերջին ժամանակաշրջանում նույնպես հավաքել էր բազմաթիվ լեգեոններ, սակայն ոչ թե հռոմեական քաղաքացիներից, այլ՝ հելլեներից և Հռոմեական պետության արևելյան նահանգների բնակչությունից։ Բացի այդ, Անտոնիոսը մի լեգեոն էր ստեղծել Դեյոտարիոսի բանակի մնացորդներից։ Իր լեգեոններն ունեին նաև Լեպիդոսը, Գնեոս Պոմպեոս կրտսերը, Բրուտոսը և Կասիոսը։ Ջախջախելով իր հակառակորդների ուժերը, Օկտավիանոսը պահպանեց իր սեփական լեգեոնները և Կեսարի լեգեոններից շատերը, որոնք վերջնարդյունքում անցել էին իր կողմը։ Նաև պահպանվեցին Լեպիդոսի և Անտոնիոսի ստեղծածներից մեկական լեգեոն (համապատասխանաբար՝ III Կիրենաիկյանը և IV Սկյութականը)։ Քանի որ թե՛ Օկտավիանոսը, թե՛ Կեսարն ունեին նույն թվահամարներով լեգեոններ՝ թվահամարների մի մասը կրկնվում էր։ Մնացած լեգեոնները կազմացրվեցին, սակայն նրանց կազմում ծառայած լեգեներներին՝ այսինքն լեգեոնական զինվորներին ընդգրկեցին այլ ռազմական կազմավրումների մեջ։ Կազմացրված զորամասերում ծառայած Հռոմի քաղաքացիների մեծ մասը համալրեց Կեսարի նախկին լեգեոնների անձնակազմի պակասած քանակությունը, առաջին հերթին՝ X, XIII և XIV լեգեոնների։ Դա առաջին հայացքից թվում էր թերի համալրված լեգեոնների մի տեսակ միավորում, որի պատճառով էլ այդ լեգեոնները սկսեցին անվանել ՛՛Զույգ՛՛ (Gemina)։ Մնացած ռազմիկներից կազմավորեցին նոր լեգեոններ (XX և XXI)։ Այն անձինք, ովքեր հռոմեական քաղաքացիներ չէին հանդիսանում, համալրեցին ՛՛օժանդակ զորամասերը՛՛։ Բացի այդ, պահպանվեց նաև Դեյոտարիոսյան լեգեոնը, որը ստացավ XXII համարանիշը։

Մ.թ. 31 թվականի վերջին (պրինցիպատի սկիզբը) Հռոմում մնացել էր 28 լեգեոն. I-ից մինչև XXII-ը և մի քանի կրկնվող համարանիշով։ Այսպես, կար 3 հատ III լեգեոն, ինչպես նաև 2-ական՝ IV, V, VI և X լեգեոններ։ Հետագա գրեթե 200 տարվա ընթացքում լեգեոնների ընդհանուր թիվը տատանվում էր 25-ից մինչև 31-ը, անփոփոխ ՛՛վերադառնալով՛՛ 28-ին։

Հռոմեական կայսրության քարտեզը, որտեղ ցույց են տրված լեգեոնների տեղակայման վայրերը՝ մ.թ. 125 թվականի դրությամբ:

Մ.թ. 9 թվականին XVII, XVIII և XIX լեգեոնները ոչնչացվեցին՝ Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում։ Օգոստոս կայսեր մահվան պահին մնացել էր 25 լեգեոն։ Կալիգուլայի կամ (Կլավդիոսի) կառավարման օրոք ստեղծվեցին ևս 2 լեգեոն՝ XV Նախածինը և XXII Նախածինը։ Դրանց թվահամարները, հավանաբար, ցույց են տալիս, որ ստեղծվել են համապատասխան լեգեոնների տրոհման ճանապարհով։ Եվս մեկ լեգեոն ստեղծվեց Ներոն կայսեր կողմից՝ I Իտալականը, դրանով իսկ լեգեոնների թիվը դարձյալ հասցնելով 28-ի։

Ներոնի մահից հետո նոր Քաղաքացիական պատերազմ պայթեց։ Դրա ընթացքում 2 լեգեոն կազմավորեց Գալբան (VII-ը, որ հետագայում դարձավ ՛՛Զույգ՛՛ և I Օժանդակը), ևս մեկը՝ Մակրոսը։ Վերջինիս սպանությունից հետո նրա այդ լեգեոնը կազմացրվեց։ Սակայն լեգեոնների թիվը 30-ի վրա երկար չմնաց։ Ցիվիլիսի ապստամբության ընթացքում ոչնչացվեցին, առնվազն, 2 լեգեոն (XV Նախածինը և V Արտույտներինը), իսկ ևս 3 լեգեոն արատավորեցին իրենց՝ խայտառակորեն հանձնվելով բարբարոսներին։ Բացի այդ, լեգեոնների մեծ մասը պատերազմի ընթացքում սատարում էին նոր կայսր Վեսպասիանոսի հակառակորդին՝ Վիտելիոսին։ Վեսպասիանոսը այդ լեգեոններից մեկը միացրեց Գալբա լեգեոններից մեկին, իսկ ևս երկուսը՝ վերակազմավորեց նոր 2 լեգեոնների։ Եվս մեկ լեգեոն (II Օժանդակը) ստեղծվեց նավաստիներից՝ Գալբայի լեգեոնի օրինակով։ Լեգեոնների թիվը դարձյալ դարձավ 28։

Դոմիցիանոսի կառավարման ժամանակ ստեղծվեց մեկ լեգեոն, իսկ ևս մեկը ոչնչացվեց դակերի կողմից։

Տրայանոս կայսրը՝ դակերի դեմ իր երկրորդ պատերազմի համար լեգեոնների ընդհանուր թիվը հասցրեց 30-ի։ Սակայն հաջորդ իսկ կայսեր՝ Հադրիանոսի կառավարման օրոք 2 լեգեոն ՛՛կորսվեցին՛՛. XXII Դեյոտարիոսի լեգեոնը ոչնչացավ հերթական հրեական ապստամբության (Հուդայական ապստամբություն) ժամանակ, իսկ IX Իսպանական լեգեոնը ջախջախեցին պիկտերը (ներկայիս Շոթլանդիայի տարածքում բնակված ցեղ)։

Մ.թ. II դարի երկրորդ կեսին արտաքին քաղաքական իրադրությունը լրջորեն բարդացավ։ Այդ պահից ի վեր լեգեոնների թիվը սկսում է անդառնալիորեն աճել։ Դա ժամանակի ընթացքում, հավանաբար, ՛՛փոխհատուցվում՛՛ էր Հռոմեական բանակի կազմում օժանդակի զորքերի թվաքանակի աստիճանական կրճատմամբ։ Այսպես՝ Մարկոս Ավրելիոս կայսեր օրոք հավաքագրվեց 2 նոր լեգեոն՝ Մարկոմանյան պատերազմին մասնակցելու համար (II և III Իտալականները)։ Սեպտիմոս Սևերոս կայսեր օրոք հավաքագրվեց ևս 3 նոր լեգեոն (I, II և III Պարթևականները)՝ Պարթևական պատերազմին մասնակցելու համար։ Ընդ որում, այդ լեգեոններից մեկը (II Պարթևականը) պրինցիպատի պատմության ամբողջ ընթացքում առաջին անգամը լինելով՝ տեղակայվեց Իտալիայի տարածքում։ 235 թվականին Սևերոսների դինաստայի ընդհատումով պայթեց մի խոշոր ճգնաժամ, որն ավարտվեց կայսրության՝ պրինցիպատից դոմինատի վերածվելով։

Լեգեոնների տեղաբաշխումն ըստ կայսերական նահանգների խմբագրել

Ստորև՝ աղյուսակում այբբենական կարգով բերված են սահմամերձ տարածքները՝ դրանք ահպանող լեգեոններով։ Աղյուսակն ընդգրկում է Օգոստոս կայսեր մահից մինչև պրինցիպատի ավարտը, այսինքն՝ մինչև [[Դիոկլետիանոս]] կայսեր ռազմական բարեփոխումների սկիզբը։ Հաշվարկի ՛՛հանգուցային՛՛ շրջափուլեր են ընտրվել.

Հռոմեական կայսրության քարտեզը, որտեղ ցույց է տրված նահանգներում տեղակայված լեգեոնների թվաքանակը (կարմիր թվանշաններով)՝ մ.թ. 107 թվականի դրությամբ
Նահանգը14 թիվ67 թիվ96 թիվ117 թիվ212 թիվ284 թիվ
Հռենոսյան սահման867544
Ստորին Գերմանիա443322
Վերին Գերմանիա424222
Դանուբյան սահման768101211
Հռեցիա111
Նորիկում11122
Պանոնիա212332
Վերին Մյոսիա113222
Ստորին Մյոսիա122324
Դալմատիա21
Դակիա12
Արևելյան սահման4668109
ԿապպադովկիաԿայսրության կազմում չէր14244
Ասորիք441433
Հրեաստան (Հուդա)11121
Քարուտ ԱրաբիաԿայսրության կազմում չէրԿայսրության կազմում չէրԿայսրության կազմում չէր111
Աֆրիկյան սահման333322
Հռոմեական Եգիպտոս222211
Աֆրիկա1
ՄավրիտանիաԿայսրության կազմում չէր11111
Այլ նահանգներ374455
ԲրիտանիաԿայսրության կազմում չէր43333
Տարրակոնյան Իսպանիա321111
Գալիա1
Իտալիա11
Ընդամենը252828303331

Ուշ կայսրության լեգեոնները խմբագրել

Բանակի նկարագրությունը խմբագրել

Դիոկլետիանոսի և Կոստանդինի բարեփոխումներից հետո լեգեոնները բաժանվում էին երկու տեսակի՝ կանոնավոր զորքեր և լիմիտաններ։

Բանակի հիմքը կազմում էին կանոնավոր զորքերը, որոնք հիմնավորված էին կայսրության խորը թիկունքում և հնարավորություն ունեին արագ ռազմերթ կատարելու դեպի կայսրության ցանկացած ծայրամասը։ Այդ զորքերը կազմված էին լավ ուսուցված ու վարժեցված զինվորներից և շատ էին հիշեցնում վաղ կայսրության լեգեոնները, սակայն ունեին առավել ժամանակակից սպառազինություն, պաշարողական ու նետողական մեքենաներ։ Լեգեոնի կազմում հետևակը քչացել էր և ավելի շատացել էր հեծելազորը։

Կանոնավոր լեգեոններն իրենց հերթին տարաբաժանվում էին չորս ենթատեսակի.

  • Սխոլաներ (լատ. Scholae)՝ կայսեր անձնական պահակազորը, որը ստեղծվել էր պրետորիական գվարդիայի հիման վրա. վերջինս կազմացրվել էր Կոստանդին I կայսեր կողմից։
  • Պալատիններ (լատ. Palatinae)՝ ընտրազորային ստորաբաժանումներ, որոնք մի տեսակ գվարդիական զորք էին՝ կայսեր ուղղակի հրամանատարության ներքո։ Սրանք ապագա ՛՛պալադինների՛՛ նախատիպն էին։ Անվանումը ծագում էր լատ. palatium՝ պալատ բառից։
  • Կոմիտատներ (լատ. Comitatensis)՝ կանոնավոր զորքեր։ Սրանք բանակի հիմքն էին, որը մեծ մասամբ, կազմում էին վաղ կայսրության ժամանակ ստեղծված լեգեոնները։
  • Պսևդոկոմիտատներ (լատ. Pseudocomitatensis)՝ լիմիտաններ, որոնք ժամանակավոր (տվյալ պատերազմական կամպանիայի, ռազմարշավի կամ ռազմերթի համար), կցագրվել են գործող բանակին և հավասարապես կատարում են թե՛ կանոնավոր զորքերին առաջադրվող խնդիրներ, թե՛ օժանդակ խնդիրներ։

Հռոմեական բանակի երկրորդ մեծ մասն էին լիմիտանները (լատ. Limitanei)՝ այն լեգեոնները, որոնք սպասարկում էին սահմանային կառույցները՝ լիմեսները (լատ. limes), զբաղվում էին դրանց կառուցմամբ, և այդ կառույցներում էին տեղակայված՝ ճամբարներով։ Այսինքն՝ ամրոցային, բերդապահ, իսկ ավելի ճիշտ՝ սահմանապահ զորքեր էին։ Լիմիտանների լեգեոնների հիմնական խնդիրը արտաքին ոտնձգություններից կայսրության սահմանների պահպանությունն էր և թշնամուն տեղում կանգնեցնելը՝ մինչև կայսրության խորքից մոտենային հիմնական մարտական ուժերը։ Լիմիտանների լեգեոնները ավելի թեթև էին զինված և ավելի վատ ուսուցվախ կամ վարժեցված։ Նրանք հաճախ օգտագործվում էին թե՛ շինարարական աշխատանքների կատարման համար, թե՛ իրենց տեղակայման վայրի շրջանում պատժիչ և ոստիկանական գործողություներ անցկացնելու համար։ Լիմիտանների լեգեոնների հիմքը կազմում էր հետևակը։ Նրանք գործնականում իրենց կազմում հեծելազոր և պաշարողական մեքենաներ չունեին։

Լեգեոնների ցուցակը խմբագրել

Ստորև թվարկված են մ.թ. 250 թվականից հետո կազմավորված լեգեոնները, որոնք հիշատակվում ենուշ կայսրության գրավոր աղբյուրներում։ Ավելի հավանական է, որ լեգեոններն ավելի շատ էին, քան կարողացել ենք ընդգրկել այս ցուցակում։ Այդ լեգեոնների մասին մեր գիտելիքների հիմնական աղբյուր հանդիսացող փաստաթուղթը Notitia Dignitatum («Աստիճանացուցակ») լատիներեն անվանումը կրող փաստաթուղթն է, որը վերաբերվում է IV և V դարերի սահամանագծին։ Աղյուսակում նաև նշված է լեգեոնի տեսակը։ Վաղ կայսրության գործնականում գոյություն ունեցած բոլոր լեգեոնները, որոնք դոմինատի հաստատումից հետո շարունակում էին իրենց գոյությունը, անցել էին կոմիտատների շարքը։ Նրանց մի փոքր մասն էլ անցել էր պսևդոկոմիտատների շարքը, թեպետ կատարում էր լիմիտանների գործառույթներ։

270 թվականից հետո կազմավորված հռոմեական լեգեոնները
Անվանումը
(բնագրով՝ լատիներեն)
Անվանումը
(հայերեն)
ՏեսակըԿազմավորման
տարեթիվը
Կազմացրման
տարեթիվը
Հիմնադիրը
Լեգեոն I
Legio I Flavia ConstantiaI Հուսալի Փլաբիոսյան լեգեոնԿոմիտատIV դարի կեսանհայտենթադրաբար՝ Կոնստանցիոս II
Legio I Flavia Gallicana ConstantiaI Հուսալի Փլաբիոսյան Գալլական լեգեոնՊսևդոկոմիտատIV դ. սկիզբանհայտԿոստանցիոս II
Legio I Flavia MartisI Փլաբիոսյան Մարսյան լեգիոնՊսևդոկոմիտատIV դ. սկիզբանհայտԿոստանցիոս II
Legio I Flavia PacisI Փլաբիոսյան Խաղաղարար լեգեոնԿոմիտատIV դ. կեսԱնհայտենթադրաբար՜ Կոնստանցիոս II
Legio I IllyricorumI Իլլիրիական լեգեոնԼիմիտան273IV դ. կեսԱվրելիանոս
Legio I IoviaI Յուպիտերյան լեգեոնԼիմիտանIII դ. վերջԴիոկղետիանոս
Legio I Isaura SagittariaI Իսավրիական նետաձիգ լեգեոնՊսևդոկոմիտատIII դ. վերջանհայտենթադրաբար՝ Պրոբոս
Legio I Iulia AlpinaI Հուլիոսյան Ալպյան լեգեոնՊսևդոկոմիտատIV դ. կեսանհայտենթադրաբար՝ Կոնստանտոս
Legio I MartiaI Մարս աստծո լեգեոնՊսևդոկոմիտատIII դ. վերջանհայտԴիոկղետիանոս
Legio I MaximianaI Մաքսիմիանոսի լեգեոնԿոմիտատ297 թ.IV դ. վերջԴիոկղետիանոս
Legio I NoricorumI Նորիկյան լեգիոնԼիմիտան297 թ.Դիոկղետիանոս
Legio I PonticaI Պոնտական լեգեոնԼիմիտան296 թ.Դիոկղետիանոս
Լեգեոն II
Legio II BritannicaII Բրիտանական լեգեոնԿոմիտատենթադրաբար՝ 286—297 թթ.ենթադրաբար՝ Կարաուսիոս կամ Ալլեկտոս
Legio II Flavia ConstantiaII Կոնստանցիոս Փլաբիոսի լեգեոնԿոմիտատ297 թ.Դիոկղետիանոս
Legio II Flavia Constantia ThebaeorumII Կոնստանցիոս Փլաբիոսի Թեբեյական լեգեոնԿոմիտատIV դ. վերջԹեոդոսիոս I Մեծ
Legio II Flavia VirtutisII Փլաբիոսյան Խիզախ լեգեոնԿոմիտատIV դ. կեսԿոնստանցիոս II
Legio II IsauraII Իսավրիական լեգեոնԼիմիտանIII դ. վերջենթադրաբար՝ Պրոբոս
Legio II Iulia AlpinaII Հուլիոսյան Ալպիական լեգեոնՊսևդոկոմիտատIV դ. կեսանհայտենթադրաբար՝ Կոնստանտոս
Legio II HerculiaII Հերկուլեսյան լեգեոնԼիմիտանIII դ. վերջԴիոկղետիանոս
Լեգեոն III
Legio III DiocletianaIII Դիոկղետիանոսի լեգեոնԿոմիտատ296 թ.V դ. վերջԴիոկղետիանոս
Legio III Flavia SalutisIII Փլաբիոսյան Փրկարար լեգեոնԿոմիտատIV դ. կեսԿոնստանցիոս II
Legio III HerculiaIII Հերկուլեսյան լեգեոնՊսևդոկոմիտատIII դ. վերջԴիոկղետիանոս
Legio III IsauraIII Իսավրիական լեգեոնԼիմիտանIII դ. վերջենթադրաբար՝ Պրոբոս
Legio III Iulia AlpinaIII Հուլիոսյան Ալպիական լեգեոնԿոմիտատIV դ. կեսանհայտենթադրաբար՝ Կոնստանտոս
Լեգեոն IV
Legio IV ItalicaIV Իտալական՝ ՛՛Իտալիկյան՛՛ լեգեոնՊսևդոկոմիտատIII դ. սկիզբանհայտԳորդիանոս III
Legio IV MartiaIV Մարսյան լեգեոնԿոմիտատIII դ. վերջԱվրելիանոս
Legio IV ParthicaIV Պարթևական լեգեոնԼիմիտանIII դ. վերջVI век
(Բյուզանդիայի կայսրերի ենթակայության ներքո)
Դիոկղետրանոս
Լեգեոն V
Legio V IoviaV Յուպիտերյան լեգեոնԼիմիտանIII դ. վերջԴիոկղետիանոս
Legio V ParthicaV Պարթևական լեգեոնԼիմիտանIII դ. վերջ359 թ.Դիոկղետիանոս
Լեգեոն VI
Legio VI GallicanaVI Գալլական լեգեոնենթադրաբար Գալլական կայսրության սխոլա269 թ.274 թ.Լելիանոս
Legio VI HerculiaVI Հերկուլեսյան լեգեոնԼիմիտանIII դ. վերջԴիոկղետիանոս
Legio VI HispanaVI Իսպանական լեգեոնանհայտIII դ. սկիզբանհայտանհայտ
Legio VI ParthicaVI Պարթևական լեգեոնՊսևդոկոմիտատIII դ. վերջԴիոկղետիանոս
Լեգեոն XII
Legio XII VictrixXII Հաղթաբեր լեգեոնենթադրաբար՝ լիմիտանIII դ. վերջIV դ. սկիզբԿոնստանցիոս Քլորոս

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Notitia Dignitatum
  • Oxford Classical Dictionary
  • Keppie, Lawrence. The Making of the Roman Army, 1984
  • Моммзен Т. Римская история

Օգտակար հղումներ խմբագրել