Տևտոբուրգյան անտառի ճակատամարտ

Տևտոբուրգյան անտառի ճակատամարտ (գերմաներեն՝ Varusschlacht - "Վարոսի ճակատամարտ"), ճակատամարտ միացյալ գերմանական ցեղերի և Հռոմեական կայսրության զորքերի միջև, որը վճռական նշանակություն ունեցավ Հռոմի և գերմանացիների հետագա հարաբերությունների համար և փաստորեն սկիզբ ծառայեց հռոմեացիներին՝ Գերմանիայի տարածքներից հետզհետե դուրս մղման գործում։

Տևտոբուրգյան անտառի ճակատամարտ
Թվական9 թ. սեպտեմբերի 9-ից 11
Մասն էՀռոմ-Գերմանական պատերազմներ
ՎայրՏևտոբուրգյան անտառ (ժամանակակից Գերմանիայի Ստորին Սաքսոնիա և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա մարզերի սահմանակից շրջանում)
Հակառակորդներ
Գերմանական ցեղերՀռոմեական կայսրություն
Հրամանատարներ
ԱրմինիոսՔվինտիլիոս Վարոս
Կողմերի ուժեր
17,000-25,0003 Հռոմեական լեգեոններ,
3 ալաներ և
6 օժանդակ կոհորտներ, հավանաբար 20,000 - 25,000
Ռազմական կորուստներ
Անհայտ, սակայն շատ ավելի քիչ հռոմեական կորուստներիցԱվելի քան 20,000

Ճակատամարտը տեղի ունեցավ 9 թ. սեպտեմբերի 9-ից 11-ը, Տևտոբուրգյան անտառում (ժամանակակից Գերմանիայի Ստորին Սաքսոնիա և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա մարզերի սահմանակից շրջանում)։ Հռոմեական զորքերի հրամանատարն էր կուսակալ Քվինտիլիոս Վարոսը, գերմանական ցեղային միության ուժերին ղեկավարում էր Հերուսկների ցեղապետ Արմինիոսը։

Դարանակալ գերմանացիներին հաջողվեց ոչնչացնել հռոմեական զորքերը (հռոմեական անձնակազմի կորուստները հասնում էին 25 հազարի) ու մեկ առ միշտ կանգնեցնել հռոմեացիների առաջխաղացումը Գերմանիայում։ Անսպասելի ու սարսափելի պարտության պատճառով Վարոսը ինքնասպանություն գործեց, իսկ գերի ընկած հռոմեացի զինվորները զանգվածորեն սպանվեցին գերմանացիների կողմից։

Տևտոբուրգյան անտառի ճակատամարտը հետագայում Գերմանիայում դարձավ ազգային հպարտությունը ոգեշնչող խորհրդանիշ և ազգայնականությունը խթանող գովերգություն։

Տեսքը Հերմանսդենկմալից (ոչ պատերազմի վայրը)