Հովհաննես Մարդ

հայ գրող

Հովհաննես Մարդ (Հովհաննես Սարգիսի Մարգարյան, 1890[1][2], Մուժամբար, Rudqat Rural District, Sufian District, Shabestar County, Արևելյան Ադրբեջան, Իրան[1][2] - հունիսի 3, 1972(1972-06-03)[1][2], Թեհրան, Իրան[1][2]), հայ բանաստեղծ։

Հովհաննես Մարդ
Ծնվել է1890[1][2]
ԾննդավայրՄուժամբար, Rudqat Rural District, Sufian District, Shabestar County, Արևելյան Ադրբեջան, Իրան[1][2]
Վախճանվել էհունիսի 3, 1972(1972-06-03)[1][2]
Վախճանի վայրԹեհրան, Իրան[1][2]
Գրական անունՀովհաննես Մարդ[1]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Իրան
ԱշխատավայրՊատանի
Հովհաննես Մարդ Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1900 թվականին ծնողների հետ փոխադրվել է Թիֆլիս, սովորել ռուսական գիմնազիայում։ Սկսել է գրել 1912 թվականից, աշխատակցել է «Պատանի» (1912-1914) ալմանախին։ 1929 թվականին Հովհաննես Մարդը վերադարձել է Իրան, հաստատվել Թավրիզում։ 1935 թվականից հանդես է եկել Հովհաննես Մարդ գրական անունով։ Տպագրվել է սփյուռքահայ բազմաթիվ պարբերականներում։ 1946 թվականին լույս է տեսել նրա «Զուլալ երգեր» բանաստեղծությունների ժողովածուն, որի հենքը հայրենասիրությունն է («Հայաստանին»)։ Մի շարք գործեր տոգորված են սիրով՝ մարդու ու մարդկայինի նկատմամբ («Երգերի երգը»)։ Հովհաննես Մարդը նաև թարգմանիչ է։ 1962 թվականին հրատարակել է աշխարհի շատ բանաստեղծներ ընդգրկող «Հարազատ էջեր» խորագրով առաջին գիրքը, 1967 թվականին՝ երկրորդը։ 1971 թվականին լույս է տեսել թարգմանական ևս մեկ գործ՝ Իրանի դասական բանաստեղծների քառյակների «Ճշմարտարան» ժողովածուն։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Մարդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 304