Արևելյան Ադրբեջան

Արևելյան Ադրբեջան (պարս.՝ استان آذربایجان شرقی, կարդ.՝ Օսթան-է Ազարբայջան-է Շարղի), օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում` Իրանական Ադրբեջանում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակցում է Ադրբեջանին և Հայաստանին, արևելքից՝ Արդաբիլ օսթանին, հարավից՝ Զանջան օսթանին, իսկ արևմուտքից՝ Արևմտյան Ադրբեջան օսթանին։ Օսթանի տարածքը կազմում է 45 650 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 3 909 652 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Թավրիզ քաղաքն է։

Արևելյան Ադրբեջան օսթան
պարս.՝ استان آذربایجان شرقی
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԹավրիզ
Բնակչություն3 909 652 մարդ (2016)[1]
Տարածք45 650 կմ²
Սահմանակցում էԱրևմտյան Ադրբեջան, Արդաբիլի նահանգ, Զանջան, Ադրբեջան և Հայաստան
Ժամային գոտիUTC+3:30
ISO 3166-2 կոդIR-03
Հեռախոսային կոդ0411
ostan-as.gov.ir

Օսթանը ձևավորվել է 1950 թվականին՝ նախկին Ադրբեջան օսթանի արևմտյան և արևելյան մասերի բաժանվելու արդյունքում[2]։ 1993 թվականի օսթանի արևելյան շրջաններն առանձնացվել են որպես Արդաբիլ օսթան[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի, որի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Թավրիզում[3]։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 3 527 267 մարդ` 911 241 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 3 724 620 մարդ, որոնք ապրում էին 1 085 455 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 3 909 652 մարդ` 1 223 028 տնտեսություններում[6]։

Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Թավրիզը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 558 693 մարդ), Մարաղան (175 255 մարդ), Մարանդը (130 825 մարդ), Ահարը (100 641 մարդ), Միանեն (98 973 մարդ), Բոնաբը (85 274 մարդ), Սահանդը (82 494 մարդ), Սարաբը (45 031 մարդ), Ազարշահրը (44 887 մարդ), Հադիշահրը (34 346 մարդ), Աջաբշիրը (33 606 մարդ), Սարդռուդը (29 739 մարդ), Մալեքանը (27 431 մարդ), Շաբեսթարը (22 181 մարդ), Խոսրովշահրը (21 972 մարդ), Բոստանաբադը (21 734 մարդ), Հաշթռուդը (20 572 մարդ), Օսքուն (18 459 մարդ), Իլխչին (16 574 մարդ), Բասմենջը (12 692 մարդ), Մամղանը (11 892 մարդ), Գուգանը (11 742 մարդ), Հերիսը (10 515 մարդ), Յամչին (10 392 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 2 809 424 մարդ կամ օսթանի բնակչության 71,9%-ը[6]։

Վարչական բաժանում խմբագրել

Օսթանը բաժանված է 21 շահրեստանների (գավառների).

Արևելյան Ադրբեջան օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[4]Բնակ. 2011[5]Բնակ. 2016[6]Վարչ. կենտրոն
Ազարշահր շահրեստան99 286107 579110 311Ազարշահր
Ահար շահրեստան147 781150 111154 530Ահար
Աջաբշիր շահրեստան65 74166 74670 852Աջաբշիր
Բոնաբ շահրեստան125 209129 795134 892Բոնաբ
Բոստանաբադ շահրեստան96 55594 98594 769Բոստանաբադ
Թավրիզ շահրեստան1 557 2411 695 0941 773 033Թավրիզ
Խոդա Աֆարին շահրեստան134 97732 995Խոմարլու
Հաշթռուդ շահրեստան64 61160 82257 199Հաշթռուդ
Հերիս շահրեստան67 62667 82069 093Հերիս
Հուռանդ շահրեստան1Հուռանդ
Մալեքան շահրեստան100 366106 118111 319Մալեքան
Մարաղա շահրեստան227 635247 681262 604Մարաղա
Մարանդ շահրեստան229 215239 209244 971Մարանդ
Միանե շահրեստան187 870185 806182 848Միանե
Շաբեսթար շահրեստան121 787124 499135 421Շաբեսթար
Չարոյմաք շահրեստան33 92132 74531 071Քարա Աղաջ
Ջուղա շահրեստան52 17655 16661 358Ջուղա
Սարաբ շահրեստան132 094131 934125 341Սարաբ
Վարզաղան շահրեստան46 83345 70852 650Վարզաղան
Քալեյբար շահրեստան87 25948 83746 125Քալեյբար
Օսքու շահրեստան84 06198 988158 270Օսքու
Ընդհանուր3 527 267 3 724 6203 909 652
1Առանձնացվել է Ահար շահրեստանից

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. 2,0 2,1 Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելյան Ադրբեջան» հոդվածին։