Հենրիկ Մալյան

հայ կինոռեժիսոր, սցենարիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալյան (այլ կիրառումներ)

Հենրիկ Սուրենի Մալյան (սեպտեմբերի 30, 1925(1925-09-30)[1], Թելավ, Թիֆլիսի նահանգ[1] - մարտի 14, 1988(1988-03-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։ Պետական մրցանակի դափնեկիր։

Հենրիկ Մալյան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1925(1925-09-30)[1]
ԾննդավայրԹելավ, Թիֆլիսի նահանգ[1]
Մահացել էմարտի 14, 1988(1988-03-14) (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1951)[1] և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1953)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
IMDbID ID 0540899

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) եղբոր որդին, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Թելավիում։ 1942-1945 թվականներին աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում որպես գծագրիչ, փականագործ։ 1945-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Լևոն Քալանթարի արվեստանոցում[2]։ 1953 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեժիսուրական ընդլայնված դասընթացները։ 1951-1954 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի տարբեր թատրոններում (Արտաշատ, Կիրովական, Ղափան) և հեռուստատեսությունում։ 1954 թվականից՝ ռեժիսորի օգնական, այնուհետև ռեժիսոր Հայֆիլմ-ում։ 1961-1962 թվականներին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ[2]։ 1980 թվականին Հայֆիլմին առընթեր հիմնադրեց «Մալյան թատրոն-ստուդիա»։ Առաջին բեմադրությունը Վ․ Սարոյանի պատմվածքի հիման վրա «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ներկայացումն էր։

Հենրիկ Մալյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

1982 թվականից դասավանդում էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր[3]։ 1971–1988 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 1975–1988 թվականներին եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ[4]։

1980 թվականին Երևանում հիմնել է կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։Եղել է դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) եղբոր որդին, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հայրը[5]։

Մահացել է 1988 թվականի մարտի 14-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանոցում։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1975)
  • «Պատվո նշան» շքանշան
  • Երկրորդ մրցանակ Համամիութենական կինոփառատոնում «Եռանկյունի» ֆիլմի համար (1968, Լենինգրադ)
  • «Մեծ Պրոմեթևս» գլխավոր մրցանակ, առաջին աստիճանի դիպլոմ Անդրկովկասի և Ուկրաինայի կինոփառատոնում Եռանկյունի ֆիլմի համար (1968)
  • Սան Ռեմոյի հեղինակային ֆիլմերի միջազգային կինոփառատոնում մրցանակ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի համար (1976, Իտալիա)
  • Գլխավոր մրցանակ Համամիութենական կինոփառատոնում Նահապետ ֆիլմի համար (1978, Երևան)
  • Մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար՝ «Կտոր մը Երկինք» ֆիլմի համար (1981, Վիլնյուս)[6]

Գրականություն խմբագրել

  • Մաթևոսյան Ռ., Հենրիկ Մալյան, Երևան, 1980։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

ՏարիԱնվանում
1950Եկամտաբեր պաշտոն
1952Վենետիկյան երկվորյակներ
1953Պաղտասար ախպար
1953Արջը
1960Նվագախմբի տղաները (Հենրիկ Մարգարյանի հետ)
1963Ճանապարհ դեպի կրկես (Լևոն Իսահակյանի հետ)
1964Կեղծ լրտեսը (կարճամետրաժ)
1967Եռանկյունի
1969Մենք ենք, մեր սարերը
1972Հայրիկ
1977Նահապետ
1980Կտոր մը երկինք
1982Մի կաթիլ մեղրը

Սցենարիստ խմբագրել

ՏարիԱնվանում
1977Նահապետ
1979Անմահություն (վավերագրական)
1980Կտոր մը երկինք (Վահան Թոթովենցի և Ստեփան Ալաջաջյանի հետ)
1980Մեր բակի աստղերը (կարճամետրաժ)
1982Մի կաթիլ մեղրը
1982Գիքոր
1987Առատություն (վավերագրական)
1982Կարոտ (Ռուբեն Հովսեփյանի հետ)

Երկեր խմբագրել

  • Հենրիկ Մալեան. «Երկխոսություն երրորդի համար. հուշերի գիրք», խմբագիր՝ Հրաչուհի Տատուրյան, (առաջին հրատ. Երևան, «Նաիրի», 1997 թվական, երկրորդը - 2010 թվական)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 «Հենրիկ Մալյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. МАЛЯН Генрих Суренович
  4. «Հենրիկ Մալյանի մասին encyclopedia.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  5. Հենրիկ Մալյանի մասին kino-teatr.ru կայքում
  6. «Генрих Малян // Имена // Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հենրիկ Մալյան հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Մալյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Մալյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 163