ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (ռուսերեն՝ Народный артист СССР), պատվավոր կոչում, որը շնորհվում էր ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի ականավոր գործիչներին, ովքեր համընդհանուր ճանաչման էին արժանացել և իրենց կարևորագույն ավանդն էին ունեցել խորհրդային թատրոնի, կինոյի և երաժշտության զարգացման գործում։ Հաստատվել է ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի` 1936 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 47 հրամանով։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Երկիր ԽՍՀՄ
Տեսակպարգև և պատվավոր կոչում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհունվարի 13, 1936
Պարգևատրման քանակը1006
Հերթականություն
Կրտսեր պարգևԲելառուսական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ
 People's Artist of the USSR Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1919 թվականին խորհրդային կառավարության կողմից սահմանվել է «Հանրապետության ժողովրդական արտիստ» («Народный артист Республики») պատվավոր կոչումը, որը մինչև 1936 թվականը համարվում էր ԽՍՀՄ բարձրագույն պատվավոր կոչումը և շնորհվում էր արվեստի նշանավոր գործիչներին։ Առաջին ժողովրդական արտիստներ դարձան կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը, երգիչներ Ֆեոդոր Շալյապինը և Լեոնիդ Սոբինովը, ինչպես նաև նկարիչ Ալեքսանդր Գոլովինը։ 1936 թվականից, պատվավոր բարձրագույն կոչում համարվել է` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը։

Ի տարբերություն միութենական հանրապետությունների ժողովրդական արտիստի կոչման, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը հանդիսանում էր առավել բարձր աստիճանի կոչում, որը շնորհվում էր երաժշտության, կինոյի և բեմական այլ արվեստների բնագավառի հայտնի ներկայացուցիչներին։ Այն հիմնականում շնորհվում էր արվեստի այն նշանավոր գործիչներին, ովքեր հատուկ ներդրում էին ունեցել խորհրդային թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի, հեռուստատեսության, ռադիոհեռարձակման զարգացման և ստեղծագործական հերթափոխի դաստիարակման գործում[1]։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստին հանձնվում էր ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության պատվոգիրը, կրծքանշան և դրա վկայականը։ Կրծքանշանը պատրաստված էր ոսկեջրված պղնձի և ցինկի խառնուրդից (տոմբակ) և ուներ քառանկյուն զարդաքանդակի տեսք, որի վրա ռուսերեն լեզվով գրված էր «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ» արտահայտությունը, իսկ ներքևի հատվածում պատկերված էր մուրճ և մանգաղ։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ խմբագրել

1936 թվականի սեպտեմբերի 6-ին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի առաջին կոչումը շնորհվել է 13 մարդու.

Վերջին անգամ, 1991 թվականի դեկտեմբերի 21-ին[2], ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացել են երկու հոգի.

Ընդհանուր առմամբ, «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ» կոչմանն արժանացել է 1006 մարդ[5]։

Հայազգի ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ խմբագրել

Առաջին հայազգին (եթե կարելի է այդպես անվանել), ով ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը, հայտնի թատերական գործիչ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն է (1936թ. սեպտեմբերի 6), իսկ վերջինը` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը (1991թ. դեկտեմբերի 20)։ Ընդհանուր առմամբ այդ կոչմանն արժանացել են հայկական արմատներով և հայազգի` 51 արվեստի գործիչներ։

ԹվականըԱրտիստըՄասնագիտությունը
1936 Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոռեժիսոր և գրող
1939 Հայկանուշ Դանիելյաներգչուհի
1945 Արամ Խաչատրյանկոմպոզիտոր
1946 Ռուբեն Սիմոնովռեժիսոր և դերասան
1951 Ալեքսանդր Մելիք-Փաշաևդիրիժոր
1954 Վաղարշ Վաղարշյանդերասան
1956 Յուրի Յուրովսկիդերասան և ռեժիսոր
1956 Թամարա Խանումերգչուհի և պարուհի
1956 Գոհար Գասպարյաներգչուհի
1956 Հրաչյա Ներսիսյանդերասան
1956 Վահրամ Փափազյանդերասան
1956 Տաթևիկ Սազանդարյաներգչուհի
1956 Միքայել Թավրիզյանդիրիժոր
1956 Պավել Լիսիցյաներգիչ
1962 Ավետ Ավետիսյանդերասան
1964 Նար Հովհաննիսյաներգիչ
1965 Թաթուլ Ալթունյանխմբավար
1965 Վարդան Աճեմյանթատերական ռեժիսոր
1967 Գուրգեն Ջանիբեկյանդերասան
1968 Վանո Մուրադելիկոմպոզիտոր
1970 Ստեփան Կևորկովկինոռեժիսոր
1970 Ալեքսանդր Հարությունյանկոմպոզիտոր
1971 Հրաչյա Ղափլանյանռեժիսոր և դերասան
1971 Առնո Բաբաջանյանկոմպոզիտոր
1971 Էրազմ Քարամյանկինոռեժիսոր
1972 Արուս Ասրյանդերասանուհի
1972 Բաբկեն Ներսիսյանդերասան
1974 Դավիթ Մալյանդերասան
1975 Եվգենի Սիմոնովռեժիսոր
1976 Լև Կուլիջանովկինոռեժիսոր
1977 Միհրան Երկաթերգիչ
1977 Գրիգոր Եղիազարյանկոմպոզիտոր
1978 Սուրեն Բաբլոևդիրիժոր
1978 Հովհաննես Չեքիջյանդիրիժոր
1979 Կոնստանտին Օրբելյաներգահան
1980 Խորեն Աբրահամյանդերասան
1981 Մետաքսյա Սիմոնյանդերասանուհի
1981 Էդվարդ Միրզոյանկոմպոզիտոր
1982 Հարություն Հակոբյանաճպարար
1982 Հենրիկ Մալյանկինոռեժիսոր
1983 Ռուբեն Աղամիրզյանբեմադրիչ
1983 Ֆրունզե Դովլաթյանկինոռեժիսոր և դերասան
1984 Մհեր Մկրտչյանդերասան
1985 Արմեն Ջիգարխանյանդերասան
1985 Սոս Սարգսյանդերասան
1986 Էդգար Հովհաննիսյանկոմպոզիտոր
1988 Վարդուհի Վարդերեսյանդերասանուհի
1990 Վիկտոր Մերժանովդաշնակահար
1990 Զարուհի Դոլուխանյաներգչուհի
1991 Ղազարոս Սարյանկոմպոզիտոր
1991 Ավետ Տերտերյանկոմպոզիտոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Положение о почётном звании Народный артист СССР. — Утв. Постановлением Центрального Исполнительного Комитета СССР от 6 сентября 1936 г. (Собрание Законодательства СССР. 1936 г., № 47, стр. 400)
  2. Вступило в силу через 10 дней после опубликования в Ведомостях Верховного Совета СССР от 25 декабря 1991 г.
  3. Указ Президента СССР от 21.12.1991 № УП-3113.
  4. Указ Президента СССР от 21.12.1991 № УП-3112.
  5. Справочник «Народные артисты Советского Союза» авт.-сост. М. В. Музалевский, В. Л. Иванов.