Դավիթ Մալյան

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալյան (այլ կիրառումներ)

Դավիթ Մելքումի Մալյան (ապրիլի 4 (17), 1904[1], Զաքաթալա, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 17, 1976(1976-07-17)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

Դավիթ Մալյան
Ծնվել էապրիլի 4 (17), 1904[1]
ԾննդավայրԶաքաթալա, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էհուլիսի 17, 1976(1976-07-17)[2][1] (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի հորեղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Մալյանը ծնվել է 1904 թվականին Զաքաթալա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, որը կիսատ է թողել, քանի որ ընտանիքի հետ միասին 1918 թվականին Ադրբեջանից տեղափոխվում է Վրաստանի Թելավ քաղաք։

Մասնագիտական կրթությունը Մալյանը ստանում է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում 1924 թվականին՝ Արշակ Բուրջալյանի և Ստեփան Քափանակյանի ղեկավարությամբ։

Կարճ ժամանակ աշխատում է Երևանի Առաջին պետթատրոնում, այնուհետև աշխատանքի է անցնում Թիֆլիսի Հայ դրամայում։

1929-1930 թվականներին Դավիթ Մալյանը աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում։ Այնուհետև երկու թատերաշրջան անց է կացրել Երևանի Բանվորական թատրոնում։ Հետո դերասանը տեղափոխվում է Հայֆիլմ և 1937 թվականին հաստատվում Սունդուկյանի անվան թատրոնում իբրև դերասան[3]։

Հեղինակ է «Դեմքեր, հանդիպումներ» գրքի (1974)։

Պարգևներ խմբագրել

ԽՍՀՄ պետական մրցանակներ (1950, 1952)

Խաղացած դերերը թատրոնում խմբագրել

Դավիթ Մալյանի հուշատախտակը Երևանում
  • Ժադով՝ «Եկամտավոր պաշտոն»
  • Նեսչաստլիվցև՝ «Անտառ»
  • Կրեչինսկի՝ «Կրեչինսկու հարսանիքը»
  • Միքայելյան՝ «Կապուտան», 1938 թվական
  • Դենիս Դավիդով՝ «Ֆելդմարշալ Կուտուզով», 1942 թվական
  • գեներալ Օգնև՝ «Ռազմաճակատ», 1942 թվական
  • Հարրի Սմիթ՝ «Ռուսական հարց», 1947 թվական
  • Միքայել Նալբանդյան՝ «Միքայել Նալբանդյան», 1952 թվական
  • Շիբանով՝ «Մեծ ուժ»
  • Մակեև՝ «Օտար ստվեր»
  • Ավալյան՝ «Բարձունքներում»
  • Տիգրան՝ «Խիզախում»
  • Թուսյան՝ «Սպանված աղավնի», 1944 թվական
  • Պարատով՝ «Անօժիտը», 1946 թվական
  • Լոպախին՝ «Բալենու այգին», 1951 թվական
  • Կարենին՝ «Կենդանի դիակ», 1951 թվական
  • Չեպուռնոյ՝ «Արևի զավակները», 1953 թվական
  • Սմբատ՝ «Քաոս», 1959 թվական
  • Կարսեցյան՝ «Փորձադաշտ»
  • Պոտապով՝ «Մոսկովյան բնավորություն»

Խաղացած դերերը կինոյում խմբագրել

ՏարիՖիլմԴեր
1926Շոր և Շորշորսատանա
1926ՆաթելլաԶոնդո, Ուտուի ընկեր
1935ՊեպոԿակուլի
1937Վեց համազարկսպա
1938ԶանգեզուրՄակիչ
1939Սևանի ձկնորսներըԱրամ
1939Լեռնային արշավՎարդան
1941Արյան դեմ արյունտանկի հրամանատար
1941Հայրենասերների ընտանիքըԼևոն
1943Դավիթ ԲեկՇահումյան
1947ԱնահիտՀրանտ
1950Երկրորդ քարավան (անավարտ)
1955Հասցեատիրոջ որոնումներըՍուրեն Պետրովիչ
1955Ուրվականները հեռանում են լեռներիցակադեմիկոս Սաթունց
1956Սիրտն է երգումՄարգարյան
1957Ում է ժպտում կյանքըՄացատուրյան
1957Անձամբ ճանաչում եմՕսկար Կոն
1959Ինչու է աղմկում գետըԴարբինյան
1960Կոչված են ապրելուպետրոսյան
1961Տասներկու ուղեկիցներՄինասյան
1964Դժվար անցումԴավթյան
1966Լալվարի որսկանըԱվագ

Գրականություն Դավիթ Մալյանի մասին խմբագրել

  • Ա.Արաքսմանյան, Դավիթ Մալյան, 1957 թվական

Մեջբերումներ Դավիթ Մալյանից խմբագրել

Դավիթ Մալյանի արվեստը... հեռու է պճնանքից ու սեթևեթանքից .... նա գրեթե իր բոլոր դերերում աչքի է ընկնում գույների զուսպ օգտագործմամբ .... նույն գույնի տարբեր երանգներով նրա ստեղծագործությունն ավելի մոտ է գրաֆիկային։ Մալյանը... ձգտում է կերպարն ընդհանրացնող զուսպ երանգների, քան գունազարդող մանրամասների։
- Ալեքսանդր Արաքսմանյան, դրամատուրգ[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Малян Давид Мелкумович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
  4. Դավիթ Մալյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 162