Հարի Էդվարդ Քեյն (անգլ.՝ Harry Edward Kane, հուլիսի 28, 1993(1993-07-28)[2], Ուոլթեմսթոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի ֆուտբոլիստ, գերմանական Բավարիայի և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող։

Հարի Քեյն
բրիտանական անգլերեն՝ Harry Kane[1]
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՀարի Էդվարդ Քեյն
ԱզգությունըԱնգլիա Անգլիա
ՔաղաքացիությունըԱնգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 28, 1993(1993-07-28)[2] (30 տարեկան)
ԾննդավայրՉինգֆորդ, Անգլիա Անգլիա
Հասակ188
Քաշ65
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիաԲավարիա
Համար10
Պատանեկան կարիերա
Անգլիա Ռիջուեյ Ռովերս
2001-2002Անգլիա Արսենալ
2002-2004Անգլիա Ռիջուեյ Ռովերս
2004Անգլիա Վորտվորդ
2004-2009Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2023-այժմԳերմանիա Բավարիա
2010-2023Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր140 (102)
2011Անգլիա Լեյտոն Օրիենտ18 (5)
2012 Անգլիա Միլուոլ22 (7)
2012-2013 Անգլիա Նորվիչ Սիթի3 (0)
2013 Անգլիա Լեսթեր Սիթի15 (2)
Ազգային հավաքական
2010Անգլիա Անգլիա (մինչև 17)3 (2)
2010-2012Անգլիա Անգլիա (մինչև 19)14 (6)
2013Անգլիա Անգլիա (մինչև 20)3 (1)
2013-2015Անգլիա Անգլիա (մինչև 21)14 (8)
2015-այժմԱնգլիա Անգլիա19 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Տոտտենհեմ Հոտսպուր խմբագրել

Հարի Քեյնը «Տոտտենհեմ Հոտսպուրի» մանկապատանեկան ակադեմիայի սան է։ Քեյնը իր կարիերան սկսել է 2009-2010 խաղաշրջանում։ Մինչև 18 տարեկանների թիմում Հարին անցկացրել 22 խաղ և խփել 18 գնդակ։ Նույն խաղաշրջանում Հարի Քեյնը հայտնվել է հիմնական թիմի մեկնարկային կազմում «Էվերթոնի» և Բոլթոնի հետ։

2011 թվականի օգոստոսի 25-ին Քեյն իր առաջին խաղը անկացրեց Եվրոպայի լիգայում՝ խաղալով «Հարթ օֆ Միդլոտիան» թիմի դեմ։ Այդ խաղում նա 29 րոպեին 11-մետրանոց հարված վաստակեց։ Երկրորդ խաղը արդեն եղել է խմբային փուլում 2011 թվականի սեպտեմբերի 15-ին ՊԱՕԿ-ի դեմ, որում ստացավ դեղին քարտ սիմուլյացիայի համար։ Իր առաջին գնդակը հարձակվողը խփել է 2011 թվականի դեկտեմբերի 15-ին «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ։ 2013-2014 խաղաշրջանում նա 2 անգամ խաղաց «Թբիլիսիի Դինամոյի» հետ։

Անգլիական Պրեմիեր Լիգայում իր առաջին խաղը Քեյնը խաղաց 2012 թվականի օգոստոսի 18-ին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ։ 85-րդ րոպեին Քեյնը մտավ Սանդրոյի փոխարեն, սակայն օգնել «Տոտտենհեմ Հոտսպուրին» ինքը չկարողացավ, թիմը պարտվեց 1-2։ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին Քեյնը մտավ 82 րոպեին Անդրոս Թաունսենդի փոխարեն և օգնեց իր թիմին հաղթել նվազագույն հաշվով։ 2015 թվականի հունվարի 1-ին «Չելսիի» հետ խաղում խփեց 2 գոլ և կատարեց գոլային փոխանցում, ինչի օգնությամբ «Տոտտնհեմը» հաղթեց 5-3։

2015 թվականի փետերվարի 2-ին Քեյնը երկարաձգեց իր պայմանագիրը «Տոտտենհեմ Հոտսպուրի» հետ մինչև 2020 թվականը։

Լեյթոն Օրիենտ խմբագրել

2011 թվականի հունվարի 7-ին Քեյնը վարձավճարով տեղափոխվեց «Լեյթոն Օրիենտ»։ Իր առաջին խաղը Քեյնը անցկացրեց հունվարի 15-ին «Ռոչդեյլի» դեմ։ Այդ խաղը ավարտվեց 1-1 հաշվով։ Հունվարի 22-ին Քեյնը խփեց իր առաջին գոլը «Շեֆֆիլդի» հետ խաղում, իսկ մեկ ամից անց «Բրիստոլի» հետ խաղում ձևակերպեց դուբլ, չնայած նրան, որ խաղաց ընդամենը 20 րոպե։

Միլլոուլ խմբագրել

2012 թվականի հունվարի 1-ից և մինչև 2011-2012 խաղաշրջանի վերջ Քեյնը և «Տոտտենհեմ Հոտսպուրի» իր խաղընկեր Ռայան Մեյսոնը գտնվում էին Միլլոուլ ֆուտբոլային ակումբում վարձավճարով։ Հունվարի 3-ին Քեյնը անցկացրեց իր առաջին հանդիպումը «Բրիսթոլի» հետ, իսկ հունվարի 25-ին խփեց իր առաջին գոլը «Բերնլիի» հետ խաղում։ Ընդհանուր առմամբ Քեյնը «Միլլոուլում» անցկացրեց 22 խաղ, խփեց 7 գոլ, ինչպես նաև 5 խաղ և 2 գոլ Անգլիայի Գավաթի խաղարկությունում։

Նորվիչ Սիթի խմբագրել

2012 թվականի օգոստոսի 31-ին Քեյնը վարձավճարով տեղափոխվեց «Նորվիչ Սիթի» և անցկացրեց այդտեղ 3 խաղ։ 2 անգամ «Վեստ Համ»-ի հետ և 1 անգամ «Մանչեստր Սիթի»-ի հետ։ Այս ժամանակահատվածում Քեյնը շատ վնասվածքներ ուներ և այդ պատճառով նա քիչ հանդիպում անցկացրեց և 2013 թվականի փետերվարի 1-ին գնաց «Տոտտենհեմ Հոտսպուր»։

Լեսթեր Սիթի խմբագրել

2013 թվականի փետրվարի 21-ին Քեյնը գնաց իր հերթական վարձավճարով ակումբը՝ «Լեսթեր Սիթի»։ Փետրվարի 23-ին Քեյնը իր առաջին հանդիպումը անցկացրեց «Բլեքփուլի» հետ, իսկ փետրվարի 26-ին խփեց իր առաջին գոլը «Բլեքբեռն Ռովերսի» հետ խաղում։ «Լեսթեր Սիթիում» Քեյնը անցկացրեց 13 խաղ և խփեց 2 գոլ, ինչպես նաև անցկացրեց 2 կիսաեզրափակչային խաղ «Ուոթֆորդի» հետ, որը Լեսթերը ընդհանուր 2-3 հաշվով պարտվեց։

Կյանքը հավաքականում խմբագրել

2010 թվականի հունվարին Քեյնը հրավիրվել է Անգլիայի մինչը 17 տարեկանների հավաքական, սակայն այնտեղից Քեյնը անմիջապես միացավ մինչև 19 տարեկանների հավաքականին։ Ալբանիայի դեմ խաղում Քեյնը իր հաշվին դուբլ գրանցեց։ 2012 թվականի հուլիսին կայացած Եվրոպայի առաջնությունում Քեյնը օգնեց Անգլիայի հավաքականին հասնել մինչև կիսաեզրափակիչ։ Իր կարևորագույն գնդակներից էր Ֆրանսիային խփած գնդակը, որը և դուրս բերեց Անգլիային փլեյ-օֆֆ։

2013 թվականի մայիսի 28-ին Քեյնին հրավիրեցին մինչև 20 տարեկանների հավաքական, մասնակցելու Աշխարհի առաջնությանը իր տարիքայինների խմբում։ Առաջին հանդիպումը անցկացրեց հունիսի 16-ին Ուրուգվայի հետ, գոլային փոխանցում Իրաքի հետ և գոլ Չիլիին։

2013 թվականի օգոստոսի 13-ին մինչև 21 տարեկանների խմբում 58 րոպեին մտնելով դաշտ խաղաց Շոտլանդիայի հետ, ինչպես նաև մասնակցեց որակավորման փուլին։

Խաղերի վիճակագրություն խմբագրել

2016 թվականի մայիսի 18-ի դրությամբ
Ակումբային կարիերա
ԱկումբՇրջանԱռաջնությունԱնգլիայի գավաթֆուտբոլային լիգայի գավաթԵվրոգավաթ[4]Այլ[5]Արդյունք
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ՏոտենհեմՊրեմիեի Լիգա 2011-12000000610061
Պրեմիեր Լիգա 2012-13100000000010
Պրեմիեր Լիգա 2013-1410300217000194
Պրեմիեր Լիգա 2014-153421206397005131
Պրեմիեր Լիգա 2015-163825411072005028
Արդյունք8349619429100012764
Լեյտոն Օրիենտ
(Վարձավճար)
Պրեմիեր Լիգա 2010-1118500000000185
Արդյունք18500000000185
Միլուոլ
(Վարձավճար)
Պրեմիեր Լիգա 2011-1222752000000279
Արդյունք22752000000279
Նորվիչ Սիթի
(Վարձավճար)
Պրեմիեր Լիգա 2012-2013301010000050
Արդյունք301010000050
Լեսթեր Սիթի
(Վարձավճար)
Պրեմիեր լիգա 2012-201313200000020152
Արդյունք13200000020152
Կարիերայի ընթացքում1396312310429102019280

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Քեյն» հոդվածին։