Կալաֆատ (ռումիներեն՝ Calafat), քաղաք Ռումինիայում՝ Օլտենիա պատմական մարզի Դոլժ ժուդեցում (գավառ, շրջան)։ Ընկած է Դանուբ գետի ափին, բուլղարական Վիդին քաղաքի դիմաց, որի հետ կապված է 2013 թվականին շահագործման հանձնված, շուրջ երկու կիլոմետր երկարություն ունեցող, լայն կամրջով[2] (երկկողմանի ավտոճանապարհ, երկաթգիծ, երկու մետր լայնությամբ ճանապարհահատված՝ հեծանվորդների և մայթեր՝ հետիոտնների համար)։ Կալաֆատն ընկած է Գերմանիան թուրքական Ստամբուլի և հունական Սալոնիկի հետ կապող համաեվրոպական ճանապարհային միջանցքում։ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից գտնվում է 255 կիլոմետր[3], ժուդեցի վարչական կենտրոնից՝ Կրայովա քաղաքից մոտավորապես 80 կիլոմետր հեռավորության վրա։ Գետային ոչ մեծ նավահանգիստ է։ 1997 թվականին ստացել է մունիցիպի (համեմատաբար մեծ քաղաքի) կարգավիճակ[4]։ Նրա համայնքապետարանի ենթակայության տակ, բուն քաղաքից բացի, գտնվում են ևս երեք բնակավայր (դրանց բնակիչների թվաքանակը տրված է 2002 թվականին անցկաված մարդահամարի տվյալներով).

  • Բասարաբի (1263 մարդ)
  • Գոլենցի (651 մարդ)
  • Չուպերչնի Վեկի (2524 մարդ)
Բնակավայր
Կալաֆատ
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես103,59 կմ²
ԲԾՄ35±1 մետր
Բնակչություն13 807 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքmunicipiulcalafat.ro
Կալաֆատ (Ռումինիա)##
Կալաֆատ (Ռումինիա)

Կալաֆատն ունի քաղաքային մի քանի թերթ։ Դրանցից մեկը Ziarul De Calafat-ն է[5], որը լույս է տեսնում նաև առցանց տարբերակով, մյուսը՝ Calafat Live[6]։

Պատմություն խմբագրել

Բնակավայրը 14-րդ դարում հիմնել են ջենովացիները, ովքեր այստեղ աշխատեցրել են մեծ թվով նավանորոգողների (Calafatis): Հենց այդ բառն էլ ընկած է բնակավայրի անվանման հիմքում։

18-րդ դարի վերջերին և 19-րդ դարում Կալաֆատին տիրելու համար մի քանի անգամ ճակատամարտի են բռնվել ռուսական և թուրքական զորքերը։

Կլիմա խմբագրել

Կալաֆատի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)3
(37)
5
(41)
12
(54)
18
(64)
23
(73)
27
(81)
29
(84)
29
(84)
24
(75)
17
(63)
10
(50)
4
(39)
16.8
(62.1)
Միջին օրական °C (°F)−1
(30)
2
(36)
6
(43)
12
(54)
18
(64)
21
(70)
23
(73)
23
(73)
18
(64)
12
(54)
6
(43)
1
(34)
11.8
(53.2)
Միջին ցածր °C (°F)−4
(25)
−3
(27)
1
(34)
6
(43)
11
(52)
15
(59)
17
(63)
16
(61)
11
(52)
7
(45)
3
(37)
−3
(27)
6.4
(43.8)
Տեղումներ մմ (դյույմ)38.1
(1.5)
43.2
(1.701)
45.7
(1.799)
48.3
(1.902)
58.4
(2.299)
66.0
(2.598)
40.6
(1.598)
33.0
(1.299)
33.0
(1.299)
38.1
(1.5)
50.8
(2)
48.3
(1.902)
543.5
(21.397)
աղբյուր: weather.com[7]
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1900 7113—    
1912 7608+7.0%
1930 7633+0.3%
1948 8251+8.1%
1956 8069−2.2%
1966 9483+17.5%
1977 15 568+64.2%
1992 20 445+31.3%
2002 21 227+3.8%
2011 16 247−23.5%
Աղբյուր՝ Census data

Բնակչություն խմբագրել

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Կալաֆատի բնակչության թվաքանակը եղել է 18.858[8]:

Քաղաքի բնակչության ազգային կազմը.

ԱզգությունըԱնձանց թվաքանակըՏոկոսը
ռումիններ1803095,6%
գնչուներ7774,1%
հույներ250,1%
ուկրաինացիներ7< 0,1%
հունգարներ5< 0,1%
իտալացիներ4< 0,1%
գերմանացիներ2< 0,1%
խորվաթներ2< 0,1%
թուրքեր1< 0,1%
բուլղարներ1< 0,1%
չեխեր1< 0,1%

Մայրենի լեզու են հայտարարել՝

ԼեզունԱնձանց թվաքանակըՏոկոսը
ռումիներենը1825496,8%
գնչուերենը5823,1%
ուկրաիներենը7< 0,1%
իտալերենը4< 0,1%
հունգարերենը3< 0,1%
գերմաներենը1< 0,1%
թուրքերենը1< 0,1%
բուլղարերենը1< 0,1%
հունարենը1< 0,1%
չեխերենը1< 0,1%

Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.

ԴավանանքըԱնձանց թվաքանակըՏոկոսը
ուղղափառ1854498,3%
ադվենտիստներ1660,9%
հիսունականներ510,3%
բապտիստներ460,2%
կաթոլիկներ (հռոմադավան)130,1%
կաթոլիկներ (հունադավան)8< 0,1%
մուսուլմաններ6< 0,1%
հնադավաններ4< 0,1%
աթեիստներ3< 0,1%
բողոքականներ2< 0,1%
ֆրատերականներ1< 0,1%
դավանանքը չեն նշել2< 0,1%

Աղբյուր՝ Census data[9]

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. [1](չաշխատող հղում) Announcement of the Bulgarian president as published by Focus News Agency on 22 May 2013 (in Bulgarian), retrieved 31 May 2013
  3. Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
  4. Comunele și orasele României, p. 448. Bucharest: Editura All Beck, 2005
  5. "News" Արխիվացված 2008-12-11 Wayback Machine Ziarul De Calafat
  6. http://www.calafat.ucoz.com
  7. «Medii lunare pentru Calafat, Romania». weather.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  8. «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Populația stabilă la 1.01.2009 total din care de 18 ani și peste» (румунською). Արխիվացված է օրիգինալից 12.04.2012-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալաֆատ» հոդվածին։