Խավի Գարսիա

իսպանացի ֆուտբոլիստ

Ֆրանսիսկո Խավիեր Գարսիա Ֆերնանդես (իսպ.՝ Francisco Javier García Fernández, փետրվարի 8, 1987(1987-02-08)[1][2], Մուլա, Մուրսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան։

Խավի Գարսիա
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԽավի Գարսիա
ԱզգությունըԻսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 8, 1987 (37 տարեկան)
ԾննդավայրՄուլա (Իսպանիա), Իսպանիա
Հասակ186 սմ
Քաշ25 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՌուսաստան Զենիթ
Համար21
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2004-2009Իսպանիա Ռեալ Մադրիդ18 (0)
2004-2007  Իսպանիա Ռեալ Մադրիդ86 (10)
2007-2008  Իսպանիա Օսասունա ՄՄ25 (2)
2009-2012Պորտուգալիա Բենֆիկա74 (6)
2012-2014Անգլիա Մանչեսթեր Սիթի53 (2)
2014-ներկաՌուսաստան Զենիթ63 (5)
Ազգային հավաքական
2002Իսպանիա Իսպանիա (Մ-16)3 (1)
2003-2005Իսպանիա Իսպանիա (Մ-17)21 (4)
2005-2006Իսպանիա Իսպանիա (Մ-19)9 (2)
2007Իսպանիա Իսպանիա (Մ-20)5 (1)
2008-2009Իսպանիա Իսպանիա (Մ-21)9 (0)
2012-2013Իսպանիա Իսպանիա2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 21 մայիսի 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 10 սեպտեմբերի 2013

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Լինելով «Ռեալ Մադրիդի» երիտասարդական թիմի խաղացող՝ Խավի Գարսիան 2004-05 մրցաշրջանում առաջին թիմի կազմում մասնակցել է Լա Լիգայի 3 խաղերի. 17-ամյա Խավի Գարսիայի նորամուտը կայացել է 2004 թվականի նոյեմբերի 28-ին՝ «Լևանտե» ակումբի դեմ խաղում, որում «Ռեալ Մադրիդը» հաղթել է 5:0 հաշով։ Դրանից հետո նա 2005-06 մրցաշրջանում խաղացել է «Ռեալի» երկրորդ կազմում։

2006 թվականին Խավի Գարսիան մասնակցել է «Ռեալի» խաղերի մեծ մասին մինչև մրցաշրջանի սկսվելը, սակայն 2006-07 մրցաշրջանում չի ընդգրկվել թիմի հիմնական կազմում

2007 թվականի օգոստոսին Խավի Գարսիան խաղացել է «Ռեալի» հիմնական կազմում, քանի որ Ռուբեն դե Լա Ռեդը և Էստեբան Գրաներոն լքել էին ակումբը։ Խավի Գարսիային իրենց թիմում տեսնելու ցանկություն են հայտնել Պրեմիեր Լիգայի ու իսպանական մի շարք ակումբներ, ինչպիսիք են «Ատլետիկո Մադրիդը» և «Դեպորտիվո Լա Կորունյան»։ Օգոստոսի 31-ին Խավի Գարսիան 4 տարվա պայմանագիր է կնքել «Օսասունայի» հետ։

2008 թվականի ապրիլի 29-ին «Օսասունան» պաշտոնապես հայտնել է, որ «Ռեալ Մադրիդը» որոշել է վերադարձնել Խավի Գարսիային։

Չխաղալով «Ռեալում»՝ Խավի Գարսիան 2009 թվականի հուլիսի 21-ին տեղափոխվել է «Բենֆիկա»՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։

2012 թվականի տրանսֆերային պատուհանի վերջին օրը Խավի Գարսիան տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Անգլիական ակումբը նրա համար վճարել է 16 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Նոր ակումբի կազմում առաջին խաղի ընթացքում Խավի Գարսիան աչքի է ընկել գոլով, ինչի շնորհիվ «Սթոք Սիթի»ի դեմ խաղն ավարտվել է ոչ-ոքի (1:1)։

2014 թվականի օգոստոսի 14-ին Խավի Գարսիան պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի հետ[3]։

Խավի Գարսիան «Զենիթի» կազմում առաջին անգամ խաղացել է օգոստոսի 16-ին՝ փոխարինման դուրս գալով «Ուֆա» ակումբի դեմ խաղի 69-րդ րոպեին[4]։ «Զենիթի» կազմում առաջին գոլը խփել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղում, որն անցկացվել է Ռուսաստանի առաջնության 6-րդ փուլի շրջանակներում[5]։ Խաղն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ «Զենիթի»։

Հայտնի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուիս Գարսիան նրա զարմիկն է։

Հավաքականում խմբագրել

Իսպանիայի երիտասարդական (մինչև 19) հավաքականի կազմում Խավի Գարսիան հաղթել է Եվրոպայի (մինչև 19 տարեկանների) առաջնությունում։

Ձեռքբերումները խմբագրել

Ռեալ Մադրիդ

  • Իսպանիայի սուպերգավաթի մրցանակակիր - 2008
  • Ընդամենը - 1 տիտղոս

Բենֆիկա

  • Պորտուգալիայի չեմպիոն - 2009/10
  • Պորտուգալական Լիգայի գավաթի մրցանակակիր - 2009/10 և 2010/11
  • Ընդամենը - 3 տիտղոս

Մանչեսթեր Սիթի

  • Անգլիայի չեմպիոն - 2013/14
  • Անգլիական Լիգայի գավաթակիր - 2013/14
  • Ընդամենը - 2 տիտղոս

Զենիթ

  • Ռուսաստանի չեմպիոն - 2014/15
  • 2015 թվականի Ռուսաստանի սուպերգավաթի մրցանակակիր
  • Ռուսաստանի գավաթի մրցանակակիր - 2015/16
  • Ընդամենը - 3 տիտղոս

Անձնական կյանքը խմբագրել

2015 թվականի հունիսի 7-ին Խավին ամուսնացել է Ելենա Գոմեսի հետ, ում հետ երկար ժամանակ հանդիպում էր։ Զույգն ունի 1 դուստրը՝ Ամալյան։ Նրանք բնակվում են Սանկտ-Պետերբուրգում։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2016 թվականի ապրիլի 28-ի դրությամբ
ԵլույթներԼիգաԳավաթԼիգայի գավաթԵվրագավաթներԸնդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ռեալ ՄադրիդԼա Լիգա2008-091501030190
Ընդհանուր1501030190
ԲեմֆիկաՊորտուգալիայի առաջնություն2009-102630040141444
2010-112423144131448
2011-122211040121392
2012-132000000020
Ընդհանուր7464112439312914
Մանչեսթեր ՍիթիՊրեմիեր Լիգա2012-13242400050332
2013-14290406040430
Ընդհանուր532806090762
ԶենիթՊրեմիեր Լիգա2014-1524310110363
2015-162626160383
Պրեմիեր Լիգա2016-1713020-?19
Ընդհանուր63591210936
Ամբողջ կարիերա2331522218474334724

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Хави Гарсия продолжит карьеру в «Зените» - Новости - «Զենիթ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայք
  4. «Протокол матча "Зенит" - "Уфа"».
  5. «Протокол матча "Локомотив" - "Зенит"».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավի Գարսիա» հոդվածին։