Իգոր Զայցև

շախմատիստ, գրոսմայստեր

Իգոր Արկադևիչ Զայցև (ռուս.՝ Игорь Аркадьевич Зайцев, մայիսի 27, 1938, Ռամենսկոե, Մոսկվայի մարզ), խորհրդային և ռուսաստանցի շախմատիստ, գրոսմայստեր (1976), շախմատային տեսաբան, գրող։ Մոսկվայի չեմպիոն (1969)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1978)։ Այդ կոչումն ու լայն ճանաչում է ստացել աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի` Վիկտոր Կորչնոյի հետ կայացած պատմական մրցախաղում (Բագիո, Ֆիլիպիններ, 1978) որպես Կարպովի մարտավկա կատարած մարզչական աշխատանքի շնորհիվ։ Հոր կողմից հայ է։

Իգոր Արկադևիչ Զայցև
ռուս.՝ Игорь Аркадьевич Зайцев
Պետություն(ներ){{{2}}} ԽՍՀՄ
 Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 27, 1938(1938-05-27) (85 տարեկան)
ԾննդավայրՌամենսկոե, Մոսկվայի մարզ
ԿոչումԳրոսմայստեր (1976)
Միջազգային վարպետ (1970)
Առավելագույն վարկանիշ2520 (1971, հուլիս)
Ներկայիս վարկանիշ2361 (2016, փետրվար)
ՖԻԴԵ համար4103017
365chessIgor_A_Zaitsev
Chesstempo համար233016
ICCF համար233016
Պարգևներ և մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1938 թվականի մայիսի 27-ին, Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքում։ Հայրը հայ էր` Արկադի Աղայանը (1898-1945), Սևծովյան նավատորմի ռազմական նավի քաղղեկ, ստացած վերքերից զոհվել է պատերազմի ամենավերջում, երբ նավը պայթել է ականի վրա։ Մայրը՝ Աննա Զայցևան (1911-1993), հաշվառու բանվորուհի էր Ռամենսկոեի «Կրասնոե զնամյա» մանածագործարանում[1]։

Սովորել է Մոսկվայի նուրբ քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում, Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտում, Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Սակայն սկսված ինտենսիվ մարզական և մարզչական կարիերայի պատճառով այդ ուսումնական հաստատություններից ոչ մեկը չի ավարտել։ Երիտասարդ տարիքից մեծ հետաքրքրություն է տածել փիլիսոփայության և բանասիրության նկատմամբ։

Հավակնորդների մրցախաղերում եղել է Տիգրան Պետրոսյանի, Լև Պոլուգաևսկու, աշխարհի չեմպիոնի կոչման 1978 թվականի մրցախաղում՝ Անատոլի Կարպովի մարզիչը։ Եղել է աշխարհի առաջնության 17 մրցախաղերի, այդ թվում՝ 7-ն ուղղակիորեն աշխարհի չեմպիոնի թագի համար մրցախաղերի մարտավկա։ Որպես մարզիչ աշխատել է արտասահմանյան մի շարք երկրներում։ ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2006)[2]։ 1991 թվականից Անատոլի Կարպովի դպրոցում աշխատում է որպես մարզիչ։ «Լոկոմոտիվ» կամավոր մարզական ընկերության անդամ է 1957 թվականից[3]։

Վառ կոմբինացիոն ոճի շախմատիստ է, առանձին պարտիաներում հաղթել է աշխարհի չեմպիոններ Միխայիլ Տալին և Բորիս Սպասկուն։ Շախմատային նշանավոր վերլուծաբան է։ Շախմատը միշտ ընկալել է որպես արվեստի բնագավառ, որը ենթակա է փիլիսոփայական մեկնաբանությունների։ Հեղինակ է սկզբնախաղային մի շարք մշակումների իսպանական պարտիայում, սիլիցիական և հինհնդկական պաշտպանություններում։ Որպես շախմատային լրագրող և շախմատը քարոզող գրել է բազմաթիվ հրապարակախոսություններ և հուշագրություններ, ինչպես նաև շախմատի և շախմատիստների մասին նորավեպեր և էսսեներ։

Համագործակցել է «64 - Շախմատնոե օբոզրենիե» («64 — Шахматное обозрение») ամսագրի հետ[3]։

2016 թվականի սեպտեմբերին ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովի կողմից արժանացել է Տիգրան Պետրոսյանի անվան մարզչական հատուկ նվաճումների մրցանակին[4]։

Ընտանիք խմբագրել

Կինը ՝ Տամարա Զայցևան (Կասինովան), սպորտի վարպետ է, Նամակագրությամբ շախմատային խաղի միջազգային ֆեդերացիայի (ICCF) գրոսմայստեր է (ծնվ.՝ 1938 թ. ապրիլի 9-ին, Մոսկվայում)։ Դուստրը՝ Օլգան (ծնվ.՝ 1964 թ. դեկտեմբերի 12-ին, Մոսկվայում), պատմական գիտությունների թեկնածու է, իրավաբան, աշխատում է ՌԴ կենտրոնական բանկի իրավագիտության դեպարտամենտում։

Մարզական նվաճումներ խմբագրել

ԹվականՔաղաքՄրցաշար+=ԱրդյունքՏեղ
1962ԵրևանԽՍՀՄ 30-րդ առաջնություն18106 19-ից19
1967ԽարկովԽՍՀՄ 35-րդ առաջնություն4456½ 13-ից58-70
1968ՄոսկվաՄիջազգային մրցաշար1-4
1968/69Ալմա ԱթաԽՍՀՄ 36-րդ առաջնություն4698½ 19-ից15-17
1969ՄոսկվաՄոսկվայի առաջնություն7 10-ից1
ՄոսկվաԽՍՀՄ 37-րդ առաջնություն26149 22-ից17-20
1970ՄոսկվաՄիջազգային մրցաշար3-4
Պոլյանից ԶդրույՄիջազգային մրցաշար2
ՌիգաԽՍՀՄ 38-րդ առաջնություն6879½ 21-ից15-16
1971Սմեդերևսկա ՊալանկաՄիջազգային մրցաշար4-5
1975ՍոլնոկՄիջազգային մրցաշար4-6
1976ԴուբնաՄիջազգային մրցաշար2
ՍոչիՄիջազգային մրցաշար4-6
1977ԿիտոՄիջազգային մրցաշար1
1979ԴուբնաՄիջազգային մրցաշար1-4
1982ԵրևանՓնջային մրցաշար1774½ 15-ից15-16
1983ՀավանաՄիջազգային մրցաշար6-7
1991ՄոսկվաԽՍՀՄ 58-րդ առաջնություն1464 11-ից57-62
1999ՄոսկվաՌԴ 52-րդ առաջնություն (1/32)011½ 2-ից

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[5][6]
ՏարիՀնվՓտրՄրտԱպրՄայՀունՀուլՕգսՍեպՀոկՆոյԴեկտՏարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1971252025202520
1972251025102510
1973247524752475
1974246024602460
1975245024502450
1976243524352435
1977249524952495
19782490249024902490
19792505250525052505
19802490249024902490
19812465246524652465
19822465244524652445
19832445241024452410
19842400240024002400
19852400240024002400
19862400239524002395
19872395239523952395
19882395239523952395
19892390239023902390
19902405240524052405
19912405240524052405
19922425244524452425
19932450241524502415
19942430246024602430
19952455247024702455
19962460243524602435
19972450247524752450
19982485247524852475
19992447242024472420
200024172420240924202409
2001241824182418243024302418
2002244424272427242224442422
2003242324232423242324232423
2004242324102413241324232410
2005240524152419241924192405
2006241924192432243224322419
2007243724372437243724372437
2008243724132411241124372411
20092415241524212421240824212408
201024082415241524082408240824152408
201124082408240824082408240824082408
201224082408240824082408240824082384238424082384
201323842384238423842384238423842384238423842384238123842381
201423812381238123812381237123712371237123712371237123812371
201523712371237123712361236123612361236123612361236123712361
201623612361236123612361236123612361236123612361236123612361
201723612361236123612361236123612361236123612361236123612361
201823612361236123612361236123612361236123612361236123612361
201923612361236123612361236123612361236123612361236123612361
202023612361236123612361236123612361236123612361236123612361
202123612361236123612361


Գրականություն խմբագրել

  • Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 124—125. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Мой отец Аркадий Агаян", Шахматы в Армении, 52 (891), 2009, стр. 4
  2. «Global Chess Academy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  3. 3,0 3,1 Больше чем полвека в «Локомотиве»
  4. «Ֆուտբոլ +», թիվ 36 (1063), 2016 թ. սեպտեմբերի 14, էջ 15
  5. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  6. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել