Էլեկտրաուղեղագրություն

Էլեկտրաուղեղագրությունը (ԷՈԻԳ) կամ էլեկտրաէնցեֆալոգրամման (հին հունարեն՝ ἥλεκτρον — սաթ, ἐγκέφαλος — գ;խուղեղ և γραμμα — ձայնագրում բառերից) գլխուղեղում կատարվող բարդ էլեկտական պրոցեսների գրաֆիկական պատկերն է, որը գրանցվում է էլեկտրաուղեղագրի միջոցով։ Էլեկտրաուղեղագրի էլեկտրոդները տեղադրվում են գլխուղեղի մեջ կամ գանգի մակերեսին և գրանցում՝ նեյրոններում տեղի ունեցող էլեկտրական պրոցեսների ընդհանուր էլեկտրական գումարը։

ԷՈՒԳ-ի բնութագիրը խմբագրել

Հանս Բերգեր

Մարդու կենտրոնական նյարդային համակարգի էլեկտրաուղեղագրական հետազոտության մեթոդներից առավել տարածված են ուղեղի էլեկտրական պոտենցիալների տատանումների գրանցումը գանգի մակերեսից՝ էլեկտրաուղեղագրությունը (ԷՈՒԳ)։

ԷՈՒԳ-ի գրանցած տվյալների մեկ վայրկյանը

Ենթադրվում է, որ ժամանակի յուրաքանչյուր պահին ԷՈՒԳ-ն արտացոլում է բջիջների գումարային էլեկտրական ակտիվությունը, հիմնականում, կեղևի նյարդաբջիջների հետսինապսային պոտենցիալները։ Դրանք գլխի ինտակտ մաշկից գրանցված պոտենցիալների մշտական տատանումներն են։ Հանս Բերգերը առաջին գիտնականն էր, որը ցույց տվեց մաշկի մակերեսից գլխուղեղի էլեկտրական ակտիվության գրանցման հնարավորությունը։ ԷՈՒԳ-ում արտացոլվում են միայն 10 միլիվայրկյանից մինչև 10 րոպե տևողությամբ ցածր հաճախականությամբ կենսաէլեկտրական գործընթացները։ ԷՈՒԳ-ն բարդ տատանողական գործընթաց է, որում կարելի է առանձնացնել որոշակի հաճախականությամբ ռիթմիկ տատանումներ։

ԷՈՒԳ-ի ռիթմերը խմբագրել

Ռիթմի անվանումըՀաճախականությունը (Հց)Տատանասահմանը (մկՎ)
դելտա-ռիթմ0,5-420-200
թետա-ռիթմ4-820-100
ալֆա-ռիթմ8-1350-100
մյու-ռիթմ7-1130-50
կապա-ռիթմ8-135-40
սիգմա-ռիթմ12-14մինչև 50
լյամբդա-ռիթմ12-1420-50
բետա-ռիթմ13-305-30
գամա-ռիթմ30-ից-120-170մինչև 15

Գրականություն խմբագրել

  • Brazier, M. A. B. (1970), The Electrical Activity of the Nervous System, London: Pitman
  • Гусельников В. И. Электрофизиология головного мозга. М։ Высшая школа, 1976.