Ալֆա ռիթմը (α-ռիթմ) կազմված է 50-100 տատանասահմանով 8-13 Հց հաճախականությամբ, գրեթե սինուսոիդային տեսակի կանոնավոր ալիքներից։ Այն դիտվում է հանգիստ արթնության, մեդիտացիայի վիճակում։ Առաջին հերթին այն ի հայտ է գալիս ծոծրակային շրջաններում, ուր ավելի արտահայտված է և կարող է պարբերաբար տարածվել ուղեղի մյուս շրջաններով։ Հաճախ տատանումների տատանասահմանը աստիճանաբար մեծանում է, հետո փոքրանում։ Այս երևութը կոչվում է α-ռիթմի իլիկ։ Իլիկների տևողությունը մի քանի միլիվայրկյանից մինչև մի քանի վայրկյան է։ Ըստ մի շարք գիտնականների բնածին կույրերի կամ երկար ժամանակ կուրությամբ տառապող անձանց մոտ, ինչպես նաև միայն լուսազգայունության պահպանման դեպքում այս ռիթմը բացակայում է։ Տեսողական նյարդի ապաճման դեպքում դիտվում է α-ռիթմի անհետացում։ Համարվում է, որ կեղևի ռիթմիկ ակտիվությունը, մասնավորապես α-ռիթմը, պայմանավորված է առավելապես ենթակեղևային գոյացությունների, այդ թվում նաև տեսաթմբի ազդեցությամբ։ Տեսաթմբի միակողմանի հեռացումը հանգեցնում է համակողմյան մասում α-ռիթմի լրիվ անհետացմանը։ Կեղևի հեռացման ժամանակ տեսաթմբի ռիթմիկ ակտիվությունը գործնականորեն չի փոխվում։ Տեսաթմբերի խորքային կառույցների ակտիվությունը գրանցելիս բացայատվել է, որ այդտեղ առկա են տարբեր, այսպես կոչված տեսաթմբային ռիթմավարներ (պեյսմեքերներ)։ Սրանք դրդող և արգելակող կապերով ընդունակ են ստեղծել և պահպանել ռիթմիկ ակտիվություն։ Դրանց վրա ազդում են նաև տեսաթումբ եկող ազդակները։

Ալֆա ռիթմերը

Գլխուղեղի մյուս ռիթմերը խմբագրել

Ռիթմի անվանումըՀաճախականությունը (Հց)Տատանասահմանը (մկՎ)
դելտա-ռիթմ0,5-420-200
թետա-ռիթմ4-820-100
ալֆա-ռիթմ8-1350-100
մյու-ռիթմ7-1130-50
կապա-ռիթմ8-135-40
սիգմա-ռիթմ12-14մինչև 50
լյամբդա-ռիթմ12-1420-50
բետա-ռիթմ13-305-30
գամա-ռիթմ30-ից-120-170մինչև 15

Գրականություն խմբագրել

  • Brazier, M. A. B. (1970), The Electrical Activity of the Nervous System, London: Pitman