Դելտա ռիթմը (δ-ռիթմ) ունի 0,5-4 Հց հաճախականություն և 200-300 մկՎ տատանասահման։ Այն հաճախ գրանցվում է բնական խորը քնի և թմրադեղային քնի ժամանակ, որը վկայում է գլխուղեղի ակտիվության նվազման մասին։ Գրանցվում է նաև կեղևային այն հատվածներից, որոնք սահմանակցում են ուռուցքով ախտահարված շրջանին։ Դրվագներով գրանցվում է գլխուղեղի բոլոր շրջաններում։

ԷՈՒԳ-ում գրանցված դելտա ռիթմեր
Դանդաղ քնի 3-րդ աստիճանում գտնվող հիվանդի ԷՈՒԳ

Գլխուղեղի մյուս ռիթմերը խմբագրել

Ռիթմի անվանումըՀաճախականությունը (Հց)Տատանասահմանը (մկՎ)
դելտա-ռիթմ0,5-420-200
թետա-ռիթմ4-820-100
ալֆա-ռիթմ8-1350-100
մյու-ռիթմ7-1130-50
կապա-ռիթմ8-135-40
սիգմա-ռիթմ12-14մինչև 50
լյամբդա-ռիթմ12-1420-50
բետա-ռիթմ13-305-30
գամա-ռիթմ30-ից-120-170մինչև 15

Գրականություն խմբագրել

  • Brazier, M. A. B. (1970), The Electrical Activity of the Nervous System, London: Pitman