Գևորգ Աթարբեկյան

Գևորգ Ալեքսանդրի Աթարբեկյան (դեկտեմբերի 2 (14), 1892[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1925(1925-03-22), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1908 թվականից։

Գևորգ Աթարբեկյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 2 (14), 1892[1]
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 22, 1925(1925-03-22) (32 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1914)[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հեղափոխական
ԱշխատավայրԿավկազսկի ռաբոչի, Տասնմեկերորդ բանակ և Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողով
ԿուսակցությունՌուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)[1]
 Georgi Atarbekov Վիքիպահեստում

Ծնվել է դեկտեմբերի 2 (14)-ին, էջմիածնում։ 1910 թվականին ավարտել է Երևանի ռուսական արական գիմնազիան, 1914 թվականին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917 թվական) հետո Աթարբեկյանը պրոպագանդիստական աշխատանք է տարել Էջմիածնում, ապա տեղափոխվել Ալեքսանդրապոլ, Պ. Արվելաձեի, Բ. Ղարիբջանյանի, Կորոստիլենկոյի, Ամատունու հետ ղեկավարել տեղի բոլշևիկյան կազմակերպությունը։ Եղել է «Նոր կյանք» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ և «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий») թերթի Ալեքսանդրապոլի թղթակից։ 1918 թվականի գարնանը, որպես Սուխումի ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահի տեղակալ, մասնակցել է Վրաստանի մենշևիկյան իշխանությունների դեմ Աբխազիայում բռնկված ապստամբությանը։ Նույն թվականի ամռանը նշանակվել է Հյուսիսային Կովկասի արտակարգ հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 1919 թվականին աշխատել է որպես Աստրախանի երկրամասի արտակարգ հանձնաժողովի նախագահ, ապա 11-րդ բանակի հատուկ բաժնի պետ, միաժամանակ լինելով Կասպից-Կովկասյան ռազմաճակատի հատուկ բաժնի պետ։ Այնուհետև նշանակվել է Մամոնտովյան (ներքին) ռազմաճակատի հատուկ բաժնի պետ և տրիբունալի նախագահ Հարավային ռազմաճակատում։ 1920 թվականին, իբրև Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի լիազոր, Կուբան-Սևծովյան մարզում ղեկավարել է Պ. Վրանգելի սպիտակ-գվարդիական լրտեսական կազմակերպությունների դեմ պայքարը։ Այնուհետև եղել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի լիազոր Բաքվում։ 1921 թվականին, դաշնակցականների փետրվարյան խռովության օրերին, նշանակվել է Հայաստանի հյուսիսային շրջանների ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։ Աշխատել է որպես Կովկասյան առանձին բանակի ռազմա-հեղափոխական խորհրդին կից Հատուկ հանձնաժողովի նախագահ, Անդրֆեղերացիայի բանգյուղտեսչության ժողկոմի տեղակալ, 1924 թվականին՝ նաև փոստ-հեռագրի ժողկոմատի Անդրկովկասյան վարչության պետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Աթարբեկյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Աթարբեկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 127