Գերմանիում (լատին․՝ Germanium), Ge, տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության 4-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 32, ատոմական զանգվածը՝ 72,60։ Ունի հինգ կայուն իզոտոպ՝ 70Ge, 72Ge, 73Ge, 74Ge և 75Ge համապատասխանաբար՝ 20,55%, 27,35%, 7,78%, 76 5% և 7,86%։

32Գալիում

ԳերմանիումԱրսեն

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
32Ge
Գերմանիումի բյուրեղները
Բաց մոխրագույն, փխրուն պինդ նյութ է
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվԳերմանիում/ Germanium (Ge), Ge, 32
Խումբ, պարբերություն, բլոկ4, 5, p
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
72,630(8)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Ar] 3d10 4s2 4p2
Ատոմի շառավիղ122,5 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ122 պմ
Իոնի շառավիղ(+4e) 53 (+2e) 73 պմ
Էլեկտրաբացասականություն2,01 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ0
Օքսիդացման աստիճաններ4, 2
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 760,0 (7,88) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1210,6 K
Եռման ջերմաստիճան3103 K
Մոլյար ջերմունակություն23,32[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ13,6 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքադամանդ
Բյուրեղացանցի տվյալներ5,660 Å
Դեբայի ջերմաստիճան360 K Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 60,2 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
32
Գերմանիում
72,61
3d104s24p2

Արհեստականորեն ստացվել են գերմանիումի բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպները։ Գերմանիումը p տարր է, նրա ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն Է՝ 4s24p2։Գերմանիումը հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Կ․ Վինկլերը (1886) և անվանել ի պատիվ իր հայրենիքի։

Հայտնաբերման պատմություն և ստուգաբանություն խմբագրել

Ալեքսանդր Կլեմենկս Վինկլեր

1869 թվականին ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը հայտնեց մի քանի քիմիական տարրերի գոյություն մասին, այդ թվում նաև գերմանիումի։1870 թվականի դեկտեմբերի 11-ին Մենդելեևը իր հոդվածում որոշել էր տվյալ տարրի ատոմային զանգվածը և հատկությունները։

1885 թվականին Ֆրայբերգը հանքավայրերից մեկում հայտնաբերեց մի նոր հանքաքար։ Գերմանացի քիմիկոս Կլեմեքս Վինկլերը քիմիական անալիզի ժամանակ հայտնաբերեց մի նոր քիմիական տարր։ 1886 թվականին գիտնականներին հաջողվեց հայտնաբերել այդ տարրը։

Վինկլերը նոր տարրը բացահայտելուց հետո այն անվանեց Germanium, իսկ քիմիական նշանը՝ Ge[3]: 1886-1887 թվականներին Վինկլերը մանրամասն նկարագրեց գերմանիումի[4][5] հատկությունները։Սկզբում Վինկլերը ցանկանում էր տարրը անվանել «նեպտունիում», բայց այդ անվանումը արդեն տրվել էր մեկ ուրիշ տարրի, այդ պատճառով էլ անվանեցին ի պատիվ իր հայրենիքի՝ Գերմանիա։

1930-ական թվականների վերջին գերմանիումը չէր օգտագործվում արդյունաբերությունում[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանիումը օգտագործվում էր որոշ էլեկտրական սարքերում, հիմնականում դիոդներում[7]։

Բնության մեջ խմբագրել

Գերմանիումի պարունակությունը երկրակեղևում 7•10−4 % է (ըստ զանգվածի)։ Ցրված տարր է, մտնում է բազմաթիվ ապարների և միներալների բաղադրության մեջ։ Գերմանիումի միներալները՝

  • գերմանիտ Cu2(Cu, Fe, Ge, Zn)2 (S, As)4 (6-10 % Ge),
  • արգիրոդիտ Ag8GeS6,
  • կոնֆիլդիտ Ag8(Sn, Ge) S6 (մինև 2 % Ge) և այլն, չափազանց հազվագյուտ են։

Գերմանիումի կոնցենտրացիան ծովի ջրերում կազմում է 6·10−5 մգ/լ[8]։

Ստացում խմբագրել

Գերմանիումը արդյունաբերության մեջ ստանում են հիմնականում գունավոր մետաղների հանքերի (օրրնակ ցինկի փայլ) վերամշակման կողմնակի արգասիքներից, որոնք պարունակում են 0,001-0,1 % գերմանիում։

Որպես հումք օգտագործում են նաև քարածխի մոխիրը, գազագեներա-տորների փոշին ն կոքսաքիմիական գործարանների մնացուկները։ Չափազանց մաքուր գերմանիում ստանում են զոնային հալումով և օգտագործում դիողներ, տրիոդներ, դետեկտորներ, ուժային ուղղիչներ պատրաստելու համար։

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Գերմանիումի բյուրեղացանցի կառուցվածքը

Գերմանիումը բաց մոխրագույն, փխրուն պինդ նյութ է,

Թափանցիկ է ինֆրակարմիր ճառագայթների համար, կիսահաղորդիչ է (ΔЕ= 0,69 էվ, 1,104 10−19 ջ, 25 °С)։ Խառնուրդների ակայությունը և տաքացումը մեծացնում են նրա էլեկտրահաղորդականությունը։ Ստացված ամենամաքուր գերմանիումի տեսակարար դիմադրությունը՝ 60 օհմ•սմ (25 °C)։

Միացություններում 2 և 4 արժեքանի է։ Մետաղների լարման շարքում գտնվում է պղնձի և արծաթի միջև։ Սովորական ջեմաստիճաններում կայուն է օդի, ջրի, ալկալիների և նոսր թթուների նկատմամբ։ Ազոտական թթվում և խիտ ծծմբական թթվում օքսիդանում է։ Տեշտությամբ լուծվում է արքայաջրում և H2O2 պարունակող ալկալիների լուծույթներում։

Իզոտոպներ խմբագրել

Ունի հինգ կայուն իզոտոպ՝ 70Ge, 72Ge, 73Ge, 74Ge և 75Ge համապատասխանաբար՝ 20,55%, 27,35%, 7,78%, 76 5% և 7,86%։

Նուկլիդի
բանաձև
Z(p)N(n)Իզոտոպի կշիռ<
(զ. ա. մ.)
Կայունություն
(T1/2)
Սպին և
Միջուկի զույգություն
Գրգռման էներգիա
58Ge322657,991010+
59Ge322758,981757/2-
60Ge322859,9701930 մվ0+
61Ge322960,9637939 մվ3/2-
62Ge323061,95465129 մվ0+
63Ge323162,94964142 մվ3/2-
64Ge323263,9416563,7 վրկ0+
65Ge323364,9394430,9 վրկ3/2-
66Ge323465,933842,26 ժ0+
67Ge323566,93273418,9 մին1/2-
67m1Ge18,20 ԿէՎ13,7 մվրկ5/2-
67m2Ge751,70 ԿէՎ110,9 նվրկ9/2+
68Ge323667,928094270,95 օր0+
69Ge323768,927964539,05 ժ5/2-
69m1Ge86,765 ԿէՎ5,1 մվրկ1/2-
69m2Ge397,944 ԿէՎ2,81 մվրկ9/2+
70Ge323869,9242474կայուն0+
71Ge323970,924951011,43 օր1/2-
71mGe198,367 ԿէՎ20,40 մվ9/2+
72Ge324071,9220758կայուն0+
72mGe691,43 ԿէՎ444,2 նվրկ0+
73Ge324172,9234589կայուն9/2+
73m1Ge13,2845 ԿէՎ2,92 մաքս5/2+
73m2Ge66,726 ԿէՎ499 մվ1/2-
74Ge324273,9211778կայուն0+
75Ge324374,922858982,78 րոպե1/2-
75m1Ge139,69 ԿէՎ47,7 с7/2+
75m2Ge192,18 ԿէՎ216 նվրկ5/2+
76Ge324475,92140261,78×1021 տարի0+
77Ge324576,923548611,30 ժ7/2+
77mGe159,70 ԿէՎ52,9 с1/2-
78Ge324677,92285388 մին0+
79Ge324778,925418,98 վրկ1/2-
79mGe185,95 ԿէՎ39,0 վրկ7/2+
80Ge324879,9253729,5 վրկ0+
81Ge324980,928827,6 վրկ9/2+
81mGe679,13 ԿէՎ7,6 վրկ1/2+
82Ge325081,929554,55 վրկ0+
83Ge325182,934621,85 վրկ5/2+
84Ge325283,93747947 մվ0+
85Ge325384,94303535 մվ5/2+
86Ge325485,94649150 նվրկ0+
87Ge325586,95251140 մվ5/2+
88Ge325687,95691300 նվրկ0+
89Ge325788,96383150 նվրկ3/2+

Քիմիական հատկություններ խմբագրել

Տաքացնելիս (500-700 °C) գերմանիումը օդում օքսիդանում է՝ առաջացնելով GeO և GeO2։ Վերջինս սպիտակ փոշի է, հալվում է 1116 °C-ում, ամֆոտեր է՝ արտաևայտված թթվային հատկությամբ։

Ալկալինևրի և մետաղների օքսիդների հետ միահալելիս առաջացնում է գերմաևատներ (օրինակ Na2GeO3), որոնք գերմանիումական թթվի աղեր են։ Վատ է լուծվում ջրում (4,3 գհ, 20 °C)։

GeO ունի հիմնային հատկություն։ Ջրածնային միացությունները՝ գերմանիտրոածխաջրածինները կամ գերմինները, անկայուն են, կարող են ստացվել տարրերի անմիջական միացումից՝ 1000-1100 °C-ում։

Գերմանիումի քառաքլորիդը՝ GeCl, անգույն հեղուկ է, ջրում հիդրոլիզվում[9] է՝ առաջացնելով հիդրատացված երկօքսիդի՝ GeO2nH2O նստվածքը։ Հայտնի են նաև գերմանիումի երկհալոգենիդները՝ GeX2։

Ծծմբին գերմանիումը միանում է տաքացնելիս (900-1000 °C), առաջացնելով երկսուլֆիդը՝ GeS2։Հայտնի է նաև գերմանիումի սուլֆիդը՝ GeS, սելենիդը՝ GeSe, և թելուրիդը՝ GeTe, որոնք կիսահաղորդիչներ են։ Գերմանիումը ազոտին անմիջապես չի միանում, հայտնի է սակայն նրա նիտրիդը՝ Ge3N4, որը կայուն է օդի, ջրի, թթուների և հիմքերի նկատմամբ։

Ֆոսֆորի հետ առաջացնում է անկայուն ֆոսֆիդը՝ GeP։ Ածխածնի հետ գերմանիումը չի միանում, այդ պատճառով կարելի է այն հալել գրաֆիտե հալքանոթներում։

Միանում է բազմաթիվ մետաղների հետ՝ առաջացնելով գերմանիդներ (օրինակ Mg2Ge)։

Գերմանիումը առաջացնում է բազմաթիվ կոմպլեքս միացություններ։

ՏարիԳին
($/կգ)[10]
19991 400
20001 250
2001890
2002620
2003380
2004600
2005660
2006880
20071 240
20081 490
2009950

Անօրգանական խմբագրել

Կիրառություն խմբագրել

thumb

2007 թվականին գերմանիումի հիմնական սպառողներն են.

  • Օպտիկամանրաթել 35%,
  • Ջերմային օպտիկայում 30%,
  • քիմիական կատալիզատորներում 15%,
  • էլեկտրոնիկայում 15%։

Բազմաբյուրեղային գերմանիումը օգտագործվում է դոզիմետրիկ և մագնիսական դաշտի լարվածությունը չափող սարքերում։ Գերմազնումի օգտագործման կարևոր բնագավառներից է ինֆրակարմիր ճառագայթների (8-14 մկ) դետեկտորների արտադրությունը։ Գերմանիումը մտնում է բազմաթիվ մետաղական համաձուլվածքների բաղադրության մեջ։

Տնտեսություն խմբագրել

Գներ խմբագրել

2007 թվականին գերմանիումի միջին գնաճը կազմում է.

  • Մետաղական գերմանիումը $1200/կգ,
  • Գերմանիումի դիօքսիդ $840/կգ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — С. 531. — 623 с. — 100 000 экз.
  3. Winkler C. (1886). «Germanium, Ge, ein neues, nichtmetallisches Element». Berichte der deutschen chemischen Gesellschaft 19: 210–211.
  4. Winkler C. (1886). «Mittheilungen über des Germanium». Journal für praktische Chemie 34: 177–229.
  5. Winkler C. (1887). «Mittheilungen über des Germanium. Zweite Abhandlung». Journal für praktische Chemie 36 (1): 177–209.
  6. Haller, E. E. "Germanium: From Its Discovery to SiGe Devices" (PDF). Department of Materials Science and Engineering, University of California, Berkeley, and Materials Sciences Division, Lawrence Berkeley National Laboratory, Berkeley
  7. W. K. (1953-05-10). "Germanium for Electronic Devices". NY Times
  8. J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
  9. Naumov, A. V. (2007). "World market of germanium and its prospects". Russian Journal of Non-Ferrous Metals 48 (4): 265–272. doi:10.3103/S1067821207040049.
  10. R.N. Soar. (January 2003, January 2004, January 2005, January 2006, January 2007). «Germanium». U.S. Geological Survey Mineral Commodity Summaries (pdf). USGS Mineral Resources Program: 1–2. ISBN 0859340392. OCLC 16437701. {{cite journal}}: |format= requires |url= (օգնություն); External link in |date= (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Бурба А. А. Разработка и освоение технологии получения германия при шахтной плавке руд цветных металлов // В сб.: Мат-лы научн. семинара по проблеме извлеч. германия при переработке руд: Информ. Гиредмета, 1960, № 7(18).
  • Сосновский Г. Н., Бурба А. А. Германий: Учебн. пособие для студентов металлургич. специальности. Иркутск: Иркут. политехн. ин-т, 1967. — 161 с.
  • Бурба А. А., Чижиков Д. М. Из опыта работы Медногорского МСК по извлечению германия из металлургических пылей и зол энергетических углей // В сб.: Мат-лы совещания по обмену опытом в области производства германиевого сырья: Сб. Гиредмета, 1969, т. 1.
  • Окунев А. И., Кирр Л. Д., Чижов Е. А. Комплексная переработка медеплавильных пылей с извлечением германия и элементов-спутников // 300 лет уральской металлургии: Тр. междунар. конгресса. 4—5 окт. 2001 г. — Екатеринбург, 2001. — С. 305.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 62