Բերի (անգլ.՝ Bury), քաղաք Անգլիայի[2] արևմուտքում՝ Մեծ Մանչեսթեր կոմսությունում, համանուն վարչական կենտրոն է (անգլ.՝ metropolitan borough):

Բնակավայր
Բերի
անգլ.՝ Bury
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես30,1 կմ²
Բնակչություն78 729 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+0
Փոստային դասիչBL9
Պաշտոնական կայքbury.gov.uk
Բերի (Միացյալ Թագավորություն)##
Բերի (Միացյալ Թագավորություն)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը տեղակայված է Մեծ Մանչեսթեր մետրոպոլիտական կոմսությունում, Իրվել գետի վրա, Բոլթոնից 8,9 կմ արևելք, արևմուտքից՝ Ռոչդեյլից 9,5 կմ հարավ-արևմուտք, և հյուսիսից՝ Մանչեստրից 12,7 կմ հյուսիս-արևմուտք։ Բերին հանդիսանում է Բերիի վարչական շրջանի կենտրոնը (Metropolitan Borough of Bury) և տարածքի ամենամեծ բնակավայրը։ Բերիի բնակչությունը կազմում է 78,723 մարդ (2015)[3]։

Պատմականորեն Լանկաշիրի մի մասը լինելով՝ Բերին հիմնվել է որպես գործարանային քաղաք։ Արդյունաբերական հեղափոխության ժամանակ այստեղ գործել են տեքստիլային գործվածքի արտադրամասեր։ Բերին Անգլիայում և նրա սահմաններից դուրս հատկապես հայտնի է իր բաց շուկայով՝ Բերի-շուկա (Bury-Market), իսկ նրա ժողովրդականությունը մեծացել է ժամանակակից Manchester Metrolink տրամվայի և թեթև երկաթուղային համակարգի շահագործումից հետո։ Վերջինս գնում է Բերիից Մանչեստր։ Բերիի շուկան հայտնի է այնպիսի ավանդական ուտեստներով, ինչպիսիք են արյունոտ երշիկը, որը վաճառվում է ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում, որպես առանձին ուտեստ (օրինակ՝ որպես գարեջրի նախուտեստ) և այլ խոհարարական ուտեստների հետ միասին։

Բերիի ամենահայտնի բնակիչներից մեկը Միացյալ Թագավորության վարչապետ և Լոնդոնի ոստիկանության դեպարտամենտի հիմնադիր Սըր Ռոբերտ Փիլն էր։ Փիլի հուշարձանը տեղադրված է Բերիի քաղաքապետարանի մուտքի մոտ։

Ներկայումս Բերիում իրականացվում է քաղաքի կենտրոնի խոշոր վերակազմավորում` համաձայն «The Rock Triangle Development» զարգացման պլանի, ըստ որի քաղաքը պետք է հասնի նոր, նույնիսկ ավելի բարձր մակարդակների` բնակարանային, մեծածախ և մանրածախ առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։

Վաղ պատմությունը և անվան ծագում խմբագրել

Բերի անունը (անգլ.՝ Bury նախկինում նաև Buri և Byri) ծագում է հին անգլերեն բառից, որը նշանակում է դղյակ, միջնաբերդ կամ ամրոց, այսինքն՝ ժամանակակից անգլիական borough բառի վաղ ձևը[4], որն այժմ հաճախ հանդիպում է անգլիական քաղաքների անունների վերջավորություններում։

Բերի քաղաքը տեղակայված է հին շուկայի շուրջը, բայց կան ավելի վաղ ապացույցներ այն մասին, որ քաղաքի ծագումը կապված է հռոմեական տիրապետության հետ։ Այսպիսով, Բերիի տեղական թանգարանում ցուցադրված է հռոմեական ծագում ունեցող ծաղկաման, որը լցված է Մ․ թ․ 253-282 թվականների ոչ մեծ բրոնզե մետաղադրամներով։ Այս գտածոն հայտնաբերվել է այն վայրից դեպի հյուսիս, որտեղ ներկայումս գտնվում է Բերի քաղաքի կենտրոնը[5]։

Զբոսաշրջիկների և քաղաքի այցելուների շրջանում ամենահայտնի և հանրաճանաչ շենքը Բերիի ամրոցն է[6]։ Այն հիմնադրվել է 1469 թվականին՝ Սըր Թոմաս Փիլքինգթոնի կողմից, որը Փիլքինգթոն և Բերի կալվածքների լորդն էր, Լանկաշիր տոհմի լիիրավ անդամ։ Ամրոցի դիրքը շատ ձեռնտու էր պաշտպանական նպատակներով. այն գտնվում էր Իրվել գետի հովտի կտրուկ լանջին։ Իրենց կառավարման օրոք Փիլքինգթոնները Դե Բերի ընտանիքից ժառանգեցին նաև շրջակա կալվածքները։

Այժմ Բերիի ամրոցը հնագիտական պեղումների եզակի կենտրոն է։ Վերջերս հնագետները եզրահանգել են այն համոզման, որ ժամանակակից ամրոցի տեղում եղել է ավելի վաղ կառուցված տուն։ Այսպիսով, 2000 թվականին հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվեցին Հին ամրոցի պատեր, որոնք այժմ գտնվում են ամրոցի տարածքում, ժամանակակից պատերի ներսում։

Կրթություն խմբագրել

Քաղաքում և շրջանում կան մի շարք խոշոր ուսումնական հաստատություններ․

  • Քոլեջներ
    • Բերիի քոլեջ (անգլ.՝ Bury College, նախկին անունը Bury Technical College and Peel Sixth Form College)
    • Բերիի միջնակարգ դպրոց (անգլ.՝ Bury Grammar School), հայտնի է 1634 թվականից
    • Հոլի Քրոսի քոլեջ (անգլ.՝ Holy Cross College, նախկինում կոչվել է Բերիի կուսանոցին կից միջնակարգ դպրոց (անգլ.՝ Bury Convent Grammar School) 2007-ին այն զբաղեցրել է 7-րդ տեղը Անգլիայի բոլոր քոլեջների մեջ
  • Բերիի շրջակայքում տեղակայված ուսումնական հաստատություններ
    • Մեծ Կաղնու միջնակարգ դպրոց (անգլ.՝ Broad Oak High School)
    • Բերիի Անգլիական եկեղեցուն կից միջնակարգ դպրոց (անգլ.՝ Bury Church of England High School)
    • Բերիի միջնակարգ դպրոց (անկախ) (անգլ.՝ Bury Grammar School (Independent))
    • Դերբիի միջնակարգ դպրոց (անգլ.՝ Derby High School)
    • Էլթոնի միջնակարգ դպրոց (անգլ.՝ Elton High School)
    • Սուրբ Գաբրիելի միջնակարգ դպրոց (անգլ.՝ St. Gabriel's High School)

Բերիում կա նաև Դար ալ-Ուլում ալ-Արաբիա ալ-Իսլամիա անունով մեդրեսե։

Սպորտ խմբագրել

Քաղաքում կա քաղաքային ֆուտբոլային ակումբ՝ Բերին (անգլերեն Bury FC), որը ստեղծվել է 1885 թվականին։ Ներկայումս խաղում է Առաջին լիգայում։ Ակումբն իր ամենամեծ հաջողություններին հասել է 19-20-րդ դարերի ավարտին, երբ ակումբի ֆուտբոլիստները գրավեցին Անգլիայի գավաթը։ Այդ ժամանակ՝ 1900 և 1903 թվականներին, համապատասխանաբար, պարտության են մատնվել այնպիսի թիմեր, ինչպիսիք են Լիվերպուլը և Դերբի Կաունտին։ Ավելին, վերջիններս տապալվեցին ջախջախիչ հաշվով՝ 6-0: Այս արդյունքը դեռ ռեկորդային է գավաթի խաղարկության եզրափակչի համար։

Ակումբի տարբեր տարիների լեգենդներն են՝

  • Կրեյգ Մեդեն
  • Հենրի Կոկբերն
  • Նևիլ Սաուտոլ
  • Դին Քիլի
  • Լի Դիքսոն
  • Քոլին Բել
  • Թերի Մաքդերմոտ
  • Ալեք Լինդսի
  • Թրևոր Ռոս
  • Ջոն Մաքգրեթ

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Ջեյմս Բեյթման (1811—1897), բրիտանացի բուսաբան, այգեգործ, կոլեկցիոներ և խոլորձի մասնագետ, խոլորձի առաջին մշակողներից մեկը
  • Իան Գրիվզ (1932—2009), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ
  • Էնդի Գորամ (ծնվ․ 1964), շոտլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ
  • Մէեթ Հոլանդ (ծնվ․ 1974), իռլանդացի ֆուտբոլիստ
  • Գարի Նևիլ (ծնվ․ 1975), անգլիացի ֆուտբոլիստ
  • Ֆիլ Նևիլ (ծնվ․ 1977), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ
  • Էլիզաբեթ Չեդվիկ (ծնվ․ 1957), անգլիացի գրող
  • Ջեյն Դենսոն (ծնվ․ 1976), ամերիկացի դերասան
  • Ջեմմա Ատկինսոն (ծնվ․ 1984), բրիտանացի մոդել և դերասան
  • Ջենի Մակելփին (ծնվ․ 1984), անգլիացի դերասան և հումորիստ
  • Ֆիլ Լեստեր (ծնվ․ 1984), անգլիացի վիդեոբլոգեր և BBC Radio հաղորդավար
  • Էլիոթ Ռոթվել (ծնվ․ 1984), անգլիացի լրագրող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.citypopulation.de/php/uk-england-northwestengland.php?cityid=E35001415
  2. Greater Manchester Gazetteer, Greater Manchester County Record Office, Places names - B, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին, Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին
  3. Bury City Population, Retrieved 4 June 2017
  4. A brief history of Bury, Bury Metropolitan Borough Council, ISBN 0-9502472-0-0, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 2-ին, Վերցված է 2009 թ․ օգոստոսի 1-ին
  5. Dobb, Arthur J (1970), 1846 Before and After: A Historical Guide to the Ancient Parish of Bury, Bircle Parish Church Council
  6. Bury Castle, Bury Educational Schools Net, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 24-ին, Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերի» հոդվածին։