Կարասու (գետ)

(Վերահղված է Արևմտյան Եփրատից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարասու (այլ կիրառումներ)

Կարասու (թուրքերեն՝ Karasu) կամ Արևմտյան Եփրատ, գետ Հայկական լեռնաշխարհում։ Արածանիի հետ առաջացնում են Եփրատը։ Երկարությունը՝ 470 կմ, ավազանը՝ 22 հազար կմ2։ Սկիզբ է առնում Ծաղկավետ լեռների հարավային լանջից՝ մոտ 3000 մ բարձրությունից։

Կարասու
Բնութագիր
Երկարություն470 կմ
Ավազանի մակերես22 000 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԾաղկավետ
Գետաբերանի տեղակայումԵփրատ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԹուզլուսու, Շաղագոմքի գետ, Q19312190?, Դերջան, Բարաձոր, Բուլանըղ, Արտվանիսսու և Աղտաղտ
Երկիր Թուրքիա
ԵրկրամասԷրզրումի մարզ և Էրզինջանի մարզ[1]

Անվանում խմբագրել

Անվանումն առաջացել է թուրքերեն Կարա ― «սև» և սու ― «ջուր» բառերից, այսինքն՝ «սև ջուր» (թուրքական շատ տարածված գետանուն է, որը նկատի ունի ոչ թե գետի ջրի գույնը, այլ գետի սնման աղբյուրը. գետը գոյանում է գրունտային ջրերից՝ ի հակադրություն Աղսու ― «սպիտակաջուր» գետանվան, որը նկատի ունի գետի գոյացումը ձյան հալոցքային ջրերից)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 310
🔥 Top keywords: Գլխավոր էջԳուրգեն ՄելիքյանՀաղթանակի օրԲագրատ ԳալստանյանԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելՇուշիի ազատագրումՀայաստանՏոտոԳեյմինգՄայիսի 9Համբարձում (տոն)Պարույր ՍևակՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցՀայրենական մեծ պատերազմԵրկրորդ համաշխարհային պատերազմՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)ՋրծաղիկԳարեգին ԲԾաղկեվանք (Արա լեռ)Առաջին համաշխարհային պատերազմՍեռական հարաբերությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներՄանուկների խաչակրաց արշավանքԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԵղիշե ՉարենցՄիքայել ԱջապահյանՀամո ՍահյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԿառլես ՊուչդեմոնՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի առաջին հանրապետություն