Ավանոս
Ավանոս (թուրքերեն՝ Avanos), քաղաք և շրջան Թուրքիայի կենտրոնական մասում, Նևշեհիրի մարզում։
Բնակավայր | ||
---|---|---|
Ավանոս | ||
թուրքերեն՝ Avanos | ||
Երկիր | Թուրքիա | |
Ներքին բաժանում | Kalaba?, Çalış?, Özkonak?, Altıpınar?, Büyükayhan?, Çavuşin?, Göynük?, İğdelikışla?, Sarılar? և Topaklı, Avanos? | |
ԲԾՄ | 920±1 մետր | |
Բնակչություն | ▲14 968 մարդ (2022) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 511 | |
Փոստային դասիչ | 50500 | |
Պաշտոնական կայք | avanos.gov.tr(թուրքերեն) | |
Պատմություն խմբագրել
Տարբեր ժամանակներում քաղաքը գտնվել է տարբեր ժողովուրդների իշխանության ներքո՝ խեթերի, ասորիների, փռյուգիացիների, պարթևների, հռոմեացիների, բյուզանդացիների, սելջուկների և, վերջապես, թուրքերի։ Որոշ հետազոտողներ Ավանոս անունը նույնականացնում են խեթական Զուվինասայի (Zuwinasa), ասորական Նենանսայի (Nenansa) և բյուզանդական Վենեսայի (Venessa) հետ։ 1202 թվականին Իկոնիայի սուլթան Քեյղուբադ Ա-ի հրամանով՝ քաղաքում կառուցվեց, Ալադին Ջամի մզկիթը, որը համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։
Աշխարհագրական դիրք խմբագրել
Քաղաքը գտնվում է իլի արևելյան մասում՝ Կզըլ Իրմակ գետի երկու ափերին։ Քաղաքը գտնվում է շրջկենտրոն Նևշեհիրից 10կմ հյուսիս-արևելք։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 935 մետր բարձրության վրա[1]։
Շրջանի տարածքը կազմում է 994 կմ²։
Բնակչություն խմբագրել
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով, Ավանոսի բնակչությունը 2012 թվականին կազմել է 13 210 մարդ, որից տղամարդկանց թիվը կազմել է 47,3 %, կանայք համապատասխանաբար՝ 52,7 %[2]:Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[3]։
1990 | 1997 | 2000 | 2007 | 2012 |
---|---|---|---|---|
10 010 | 15 896[4] | 11 921 | 11 744[4] | 10 606 |
Էկոնոմիկա և տրանսպորտ խմբագրել
Քաղաքի բնակչության հիմնական հատվածը զբաղվում է գյուղատնտեսությամբ (գինեգործություն և այգեգործություն), կերամիկայի արտադրությամբ և տուրիզմով։ Ինչպես նաև մեծ նշանակություն ունի տավարաբուծությունը։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Նևշեհիր քաղաքում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Avanos, Turkey Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Թուրքիայի վիճակագրության ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Avanos: largest cities and towns and statistics of their population» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 4,0 4,1 գնահատական տվյալներ
Նևշեհիրի մարզի վարչական բաժանում
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավանոս» հոդվածին։ |