Անդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա

բրազիլական Ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)

Անդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա կամ պարզապես Անդերսոն (Անդո)[2] (պորտ.՝ Anderson Luis de Abreu Oliveira, ապրիլի 13, 1988(1988-04-13)[3][4], Պորտու Ալեգրի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Անդերսոն
պորտ.՝ Anderson
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԱնդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 13, 1988 (36 տարեկան)
ԾննդավայրՊորտո Ալեգրի, {{{2}}} Բրազիլիա
Հասակ176 սմ[1]
Քաշ69 կգ[1]
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԲրազիլիա Ինտերնասիոնալ
Պատանեկան կարիերա
1993 - 2004Բրազիլիա Գրեմիո
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2004 - 2005Բրազիլիա Գրեմիո27 (8)
2005 - 2007Պորտուգալիա Պորտո18 (2)
2007 - Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ104 (5)
2014 - 2015 Իտալիա Ֆիորենտինա7 (0)
2015 - Բրազիլիա Ինտերնասիոնալ0 (0)
Ազգային հավաքական
2004 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 16)4 (0)
2005Բրազիլիա Բրազիլիա (մինչև 17)12 (7)
2008Բրազիլիա Բրազիլիա (օլիմպ.)7 (1)
2007 - 2008Բրազիլիա Բրազիլիա 8 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդերսոնը սկսել է ֆուտբոլային կարիերան բրազիլական «Գրեմիո»-ում, որից տեղափոխվել է «Պորտո»։ «Պորտուի» կազմում նա երկու անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է երկրի գավաթը և սուպերգավաթը։ 2007-ին նա տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ նա հաղթել է Պրեմիեր Լիգայում (2008, 2009), Չեմպիոնների լիգայում (2008) և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա հաղթել է 2007-ի Ամերիկայի գավաթը և մասնակցել 2008-ի Օլիմպիական խաղերին, որտեղ բրազիլացիները գրավել են երրորդ տեղը։

Կենսագրություն խմբագրել

Գրեմիո խմբագրել

Անդերսոնը ծնվել է Ալեգրե նավահանգիստում, այն քաղաքում, որն աշխարհին նվիրել է ականավոր բրազիլացի Ռոնալդինյոյին, ու հենց Ռոնալդինյոյի նման էլ Անդերսոնը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Գրեմիո» ակումբում, որը նրան ընդունեց դեռ այն ժամանակ, երբ նա ընդամենը 5 տարեկան էր։ Բրազիլական ակումբի հիմնական կազմում նրա դեբյուտը կայացավ 18 տարեկան հասակում, ու թև Անդերսոնն այնտեղ անցկացրեց ընդամենը 5 խաղ, նա հայտնի դարձավ, քանի որ հենց նրա գոլը թույլ տվեց թիմին անցնել Բրազիլիայի առաջնության բարձրագույն լիգա՝ 2005 թվականի «Նաուտիկոյի» հետ լարված պայքարում։2005 թվականի ապրիլին Անդերսոնը Բրազիլիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն և առաջնության արդյունքներով նրան շնորհվեց առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակը», որը նրանից առաջ ստացել էին «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբռեգասը և «Լիվերպուլի« նախկին հարձակվող Ֆլորենտ Սինամա-Պոնգոլը։

Պորտու խմբագրել

Շուտով Անդերսոնը տեղափոխվեց Եվրոպա և իր առաջին հանդիպումն անցկացրեց «Պորտուի» կազմում 2006 թվականի մարտին։ Անդերսոնի օգնությամբ «Պորտուն» այդ տարի դուբլ արեց և դարձավ Պորտուգալիայի չեմպիոն, ինչպես նաև շահեց ազգային գավաթը։2006-2007 մրցաշրջանում Անդերսոնը «Պորտու» ակումբում անցկացրեց 15 խաղ (որոնցից 9-ում դուրս եկավ մեկնարկային կազմում) և խփեց 2 գնդակ։ Նրա առաջընթացին խանգարեց ոտքի կոտրվածքը, բայց նա կարողացավ դաշտ վերադառնալ և օգնեց Պորտուգալիայի չեմպիոններին պահպանել այդ տիտղոսը։2007 թվականի սեպտեմբերին կայացավ Անդերսոնի դեբյուտը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին խաղում, որտեղ «Պորտուն» ընդունում էր Մոսկվայի «բանակայիններին» (ЦСКА)։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0-0։

Մանչեսթեր Յունայթեդ խմբագրել

2007 թվականի մայիսի 31-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ համաձայնության է եկել «Պորտուի» հետ՝ Անդերսոնի «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելու վերաբերյալ, ինչը մանկունիանցիների համար արժեր մոտ 17 միլիոն ֆունտ։Ահա թե ինչ է ասում Անդերսնի մասին ֆուտբոլային փորձագետներից մեկը. «Նա շատ երիտասարդ է, վարպետական փոխանցումներ է կատարում, շատ խելացի է ու արագ։ Ցավոք, վնասվածքի պատճառով նա միայն մրցաշրջանի կեսն անցկացրեց դաշտում, բայց միևնույն է դարձավ «Պորտուի» առաջատար խաղացողներից մեկը։ Անդերսոնն ունի բոլոր հնարավորությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում ամրապնդվելու համար» «Մանչեսթեր Յունայթեդում» Անդերսոնի դեբյուտը կայացավ 2007 թվականի սեպտեմբերի 1-ին՝ «Սանդերլենդի» հետ խաղում։ Այդ մրցաշրջանում նա 38 հանդիպում անցկացրեց ինչպես մեկնարկում, այդպես էլ փոխարինման դուրս գալով։ Շատ լավ համագործակցում էր դաշտի կենտրոնում Պոլ Սքոուլզի հետ և մի շարք հանդիպումներում գերազանց խաղ ցույց տվեց։ Երիտասարդ բրազիլացին մեծ սառնասրտություն ցուցաբերեց, երբ նրան բաժին հասավ լինելու Մոսկվայում կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում 11 մետրանոց խփողներից մեկը։2008-2009 մրցաշրջանն այդքան վառ չէր, ոնց որ նախորդը, որում իտալական «Tuttosport»–ի կարծիքով «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպանը ճանաչվեց Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացող։ Անդերսոնն իր լավագույն հանդիպումները անցկացրել է գավաթներում։ Իր գերազանց խաղով նա գրեթե չի զիջում վետերան Փոլ Սքոուլզին։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԼիգա[5]Գավաթներ[6]Եվրագավաթներ[7]Այլ[8]Արդյունքում
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Գրեմիո20046100000061
2005217400000257
Արդյունքում278400000318
Պորտու2005/063020000050
2006/07152003011193
Արդյունքում182203011243
Մանչեսթեր Յունայթեդ2007/08240509000380
2008/09170909030380
2009/10141405000231
2010/11181606300304
2011/12102104010162
2012/13171514000262
2013/144020101080
2014/151010000020
Արդյունքում1055331383501819
Ֆիորենտինա
(վարձավճար)
2013/147010000080
Արդյունքում7010000080
Ողջ կարիերայի ընթացքում157154014136124420

Կարիերան հավաքականում խմբագրել

Կարիերան հավաքականում
ՀավաքականՏարեթիվԱԱ նախընտրական փուլԱմերիկայի գավաթԸնկերական խաղերԱրդյունքում
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Բրազիլիա2007--200020
200820--4060
Ողջ կարիերայի ընթացքում20204080

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Player Profile. Oliveira Anderson» (անգլերեն). Premier League. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  2. Bartram, Steve (09.09.2010). «Ando and Wes bolster Reserves» (անգլերեն). ManUtd.com.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. Ներառյալ Գաուշու լիգան (մրցաշրջան 2005, 8 խաղ, 2 գոլ);
  6. Բրազիլիայի գավաթ, Պորտուգալիայի գավաթ, Անգլիայի գավաթ, Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթ, Իտալիայի գավաթ։
  7. ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա;
  8. Պորտուգալիայի ֆուտբոլի սուպերգավաթ, Անգլիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն։

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա» հոդվածին։