Աղվորիկ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Աղվորիկ (նախկին անվանումը՝ Ենի Յոլ, մինչև 1935 թ.` Ղարանամազ),գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 27 կմ հյուսիս, Արփի լճի արևելյան ափից 8-9 կմ արևելք։ Համայնքի ղեկավարն է Վարդան Սուքիասյանը։ Աղվորիկ է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Աղվորիկ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Այլ անվանումներ | Ենի Յոլ | |
Մակերես | 20 կմ² | |
ԲԾՄ | 2050 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 126[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Բնակչություն խմբագրել
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աղվորիկի մշտական բնակչությունը կազմել է 89, առկա բնակչությունը՝ 80 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5]։
Աղվորիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 285 | 406 | 457 | 595 | 703 | 1072 | 1091 | 45 | 90 | 89[3] |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և պտղաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Աղվորիկի մոտակայքում հայտնաբերվել են “Բերդ սար” դամբարանադաշտը և համանուն ամրոցը։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 21-ին.
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 200 — 992 էջ։
Արտաքին հղումներ խմբագրել
🔥 Top keywords: Բագրատ ԳալստանյանՀաղթանակի օրԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԳլխավոր էջԳուրգեն ՄելիքյանՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024ԻմպիչմենտՀամբարձում (տոն)Շուշիի ազատագրումՍպասարկող:ՈրոնելՀանրապետության հրապարակ (Երևան)ՀայաստանՀայրենական մեծ պատերազմԳարեգին ԲՄայիսի 9Երկրորդ համաշխարհային պատերազմԼադանիվաԱկսել ԲակունցԱրգիշտի ՔյարամյանՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Սևանա լիճՎիլյամ ՍարոյանԾաղկեվանք (Արա լեռ)Պարույր ՍևակՎահան ՏերյանՀամբարձման տոնը ՀայաստանումՏիգրան ՊետրոսյանԱռաքել ՔարամյանԱռաջին համաշխարհային պատերազմՀովհաննես ԹումանյանԳարեգին ՆժդեհՋրծաղիկԵրևանՎազգեն ՍարգսյանԱրարատԵկեղեցական զգեստՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԹավշյա հեղափոխություն (Հայաստան)Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկ