Աքիս (լատին․՝ Mustela nivalis), ձմուկ, կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է բոլոր մարզերում։ Հիմնականում ապրելու տեղ չունի։ Բազմացման շրջանում զբաղեցնում է ծառերի փչակները, քարակույտերի ճեղքերը կամ այլ կենդանիների հին բները։Հայաստանում գիշատիչ կենդանիներից ամենափոքրն է։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Մարմինը բարակ է, երկարությունը՝ 13-28 սմ, պոչինը՝ 1, 3-4 սմ, կենդանի զանգվածը՝ 40-100 գ՚. Դունչը, ոտքերը և պոչը կարճ են։ Ականջները կլորավուն են՝ ծածկված կարճ մազերով։ Ունի սուր ճանկեր։ Մորթին խիտ ու կարճ մազերով է, ամռանը՝ մուգ դարչնագույն, ձմռանը՝ հիմնականում սպիտակ (ոմանց մոտ սպիտակ գույնը նկատվում է միայն մարմնի կողքերին)։
Բացարձակ մսակեր է, սնվում է առավելապես մանր կրծողներով, որսում է նաև հավեր և այլ թռչուններ (գերադասում է որսված կենդանու ուղեղը և թարմ միսը)։
Բազմացում և զարգացում խմբագրել
Ունենում է 3-9 (երբեմն՝ 12) ձագ։
Տնտեսական նշանակություն խմբագրել