The Monster Ball Tour

The Monster Ball Tour, ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երկրորդ համաշխարհային համերգային շրջագայությունն է, որը հաջորդել է The Fame Monster-ին։ Համերգային շրջագայության մասին պաշտոնապես հայտարարվել է 2009 թվականի հոկտեմբերի 15-ին՝ այն բանիս հետո, երբ անսպասելիորեն հետաձգվել է Fame Kills Tour-ը, որին երգչուհին պետք է մեկներ ռեփեր Քայնե Ուեսթի հետ։ Շրջագայությունն սկսվել է The Fame Monster ալբոմի թողարկումից չորս օր անց։ Haus of Gaga ստեղծագործական ընկերությունը ստեղծել է պաստառ և շատ հագուստներ շրջագայության համար։

The Monster Ball Tour
Изображение логотипа
Լեդի Գագա
Տուրի սկիզբնոյեմբերի 27, 2009
Տուրի ավարտմայիսի 6, 2011
Ընդհանուր քանակ203
Տուրերի ժամանակագրություն
The Fame Ball TourThe Monster Ball TourBorn This Way Ball?

2009 թվականի նոյեմբերի 27-ին Մոնրեալում տեղի է ունեցել շրջագայության առաջին համերգը։ Այդ օրվանից սկսել է The Monster Ball Tour 1.0-ը, որը ձգվել է մինչև 2010 թվականի հունվարի 26-ը։ Բոլոր համերգներն անցկացվել են միայն Հյուսիսային Ամերիկայում։ 2010 թվականի փետրվարի 18-ից սկսվել է The Monster Ball Tour 2.0։ Նոր բեմադրության հիմնական թեման է եղել Գագայի ու նրա ընկերների ճանապարհորդությունը, ովքեր Նյու Յորքից մեկնում են մասնակցելու հրեշների դիմակահանդեսին։ Նրանց ճանապարհին առաջանում են շատ փորձություններ․ սկզբում ջարդվում է մեքենան, հետո լինում են խնդիրներ մետրոյում և այլն, բայց, չնայած բոլոր խոչընդոտներին, հերոսները վերջ ի վերջո հասնում են դիմակահանդեսին։

Քննադատների արձագանքները հիմնականում եղել են դրական։ Նրանք հիացել են երգերի կենդանի կատարմամբ և Գագայի՝ ոճի զգացմամբ։ Նաև նրանք տպավորվել են համերգի թատերական բեմականացմամբ՝ համեմատելով այն Մադոննայի համերգների հետ։

Շրջագայության բոլոր համերգների արդյունքում հավաքվել է մոտ 227,4 միլիոն դոլար։

2011 թվականի փետրվարի 21-ին և 22-ին Նյու-Յորքում անցկացված համերգները ձայնագրվել են հեռուստատեսային տեսախցիկով ամերիկյան HBO հեռուստաալիքի կողմից։ Մայիսի 7-ին այդ ալիքով ցուցադրվել է «Lady Gaga Presents the Monster Ball Tour: At Madison Square Garden» փաստավավերագրական ֆիլմ։ Ֆիլմում ցուցադրված է ամբողջ համերգը, ինչպես նաև շրջագայությանը վերաբերող տվյալներ, որոնք մինչ այդ գաղտնի էին պահվում։ Ռուսաստանում այդ ֆիլմը ցուցադրվել է մայիսի 14-ին Муз-ТВ հեռուստաալիքով։

Նկարագրություն խմբագրել

Լեդի Գագան կատարում է "Boys Boys Boys" երգը, The Monster Ball Tour 1.0
Լեդի Գագան կատարում է "Just Dance" երգը և նվագում, The Monster Ball Tour 1.0

Ամենասկզբում հիփ-հոփ կատարող Քայնե Ուեսթն և Լեդի Գագան ծրագրավորել են միասին կատարել «Fame Kills» համերգային շրջագայությունը, որի մասին հայտնի է դարձել 2009 թվականի սեպտեմբերին։ Արդեն պատրաստ է եղել սեթ-լիստը, և առաջին համերգը պետք է կայանար նոյեմբերի 10-ին Ֆենիքսում։ Բայց շուտով առանց բացատրության չեղյալ են համարվել բոլոր համերգները։ Հետո Գագան բացատրել է, որ համերգների չեղյալ համարելը կապված է երկու երաժիշտների միջև ծագած տարաձայնությունների հետ։ Իսկ հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարել է․ «Քայնեն ցանկանում է մի քիչ հանգստանալ, բայց լավ լուր է այն, որ ես չեմ պատրաստվում հանգստանալ»։ «Fame Kills»-ի հետաձգումից հետո Գագան ձեռնամուխ է եղել նոր համերգային շրջագայության նախապատրաստմանը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ առաջին համերգը պետք է կայանա 2010 թվականին Լոնդոնում։ Բայց համերգն անցկացվել է Մոնրեալում 2009 թվականի նոյեմբերի 27-ին (The Monster Ball Tour 1.0)։ Գագայի համերգային շրջագայության պաշտոնական պաստառում Գագան գտնվում է մի սարքի ներսում, որը կոչվում է «Օրբիտա»։ Առաջին անգամ Գագան հագել է այն 2009 թվականի հոկտեմբերի 3-ին Saturday Night Live-ում։

Զարգացում խմբագրել

The Monster Ball Tour 1.0 խմբագրել

Լեդի Գագան կատարում է «Paparazzi» երգը առանց հյուսերի
Լեդի Գագան կատարում է «Paparazzi» երգը հյուսերով

«Rolling Stone»-ին տված հարցազրույցում Գագան բացատրել է, որ ինքը ցանկացել է անել թանկարժեք, գեղեցիկ և գունագեղ շոու, որը արժանի կլինի իր երկրպագուներին։ Նա համերգային շրջագայությունը բնութագրել է որպես «փոփ-էլեկտրո օպերա», որովհետև համերգում թատերականությունն ու պատմության տարրերը միահյուսվում են այնպես, ինչպես օպերայում։ Ըստ նրա խոսքերի՝ շոուի դիզայնը նորարական է արվեստի տեսակետից։ Գագան ցանկացել է փոխել բեմի ձևը, և այդպիսի խնդիր է դրվել Haus of Gaga ընկերության առջև։ Նոր բեմը Գագան բնութագրել է այսպես․ «Հիմա բեմը եռանկյունաձև է, ինչպես ադամանդ»։

Շոուի թեման էվոլյուցիան է։ Գագան ինքն ասել է, որ The Monster Ball Tour-ը ընդհանրապես այլ մակարդակ է ի տարբերություն The Fame Ball Tour-ի։ Որոշ առարկաների ստեղծման վրա Գագային ոգեշնչել են առարկաներ, որոնք ստեղծվել էին Fame Kills համերգային շրջագայության համար։ Հետո նա որոշել է, որ դա եղել է «կորած մեծ համերգային շրջագայություն»։ «Paparazzi» երգի կատարման համար օգտագործվել է երկար հյուսված մազերով կեղծամ (Ռապունցելի նման), բայց մի քանի համերգ անց Գագան կտրականապես հրաժարվել է կրել դա՝ ասելով․ «Ես չեմ կրում հյուսեր»։ Դրանից հետո նա կրել է կարճ մազերով կեղծամ։

The Monster Ball Tour 2.0 խմբագրել

Լեդի Գագան կատարում է «Yoü and I» երգը
Լեդի Գագան կատարում է «Alejandro» երգը 2010 թվականին

2009 թվականի դեկտեմբերին Լեդի Գագան հայտարարել է, որ չեղյալ է համարում 2010 թվականի համերգի ծրագիրը և ամեն ինչ սկսելու է նորից։ Հարցազրույցի ժամանակ Գագան կանխատեսել է համերգային շրջագայության հետագա փոփոխությունները։ Նա ասել է, որ շոուն ծրագրված է որպես երաժշտական թատրոն։ Նոր համերգը ներառում է նոր և հին ստեղծագործություններ, որոնցից շատերը բեմադրվել են նոր շոուի համար։ Որպես անակնկալ նշվել են․ նոր ստեղնաշարը, որը ստեղծվել է հատուկ շոուի համար, և այդ ժամանակ արդեն հայտնի ԷՄՄԱ-ն, որը ցուցադրվել է Brit Awards 2010-ում։ Գագան ԷՄՄԱ-ն բնութագրել է այսպես․ «Մենք ստեղծել ենք նոր կատարելագործված սարք, որը շատ երաժշտական սարքերի հիբրիդ է»։ Ուրիշ ռադիոկայանին տրված հարցազրույցի ժամանակ նա ասել է․ «Դա նույն The Monster Ball-ն է, բայց այն դարձել է ավելի երաժշտական և տեղափոխվել է մեծ բեմ։ Հիմա դա իրական պատմություն է այն մասին, թե ինչպես էինք ես և իմ ընկերները գնում հրեշների դիմակահանդեսին, բայց մոլորվեցինք ճանապարհին»։

Համերգի բնութագիրը խմբագրել

The Monster Ball Tour 1.0 խմբագրել

Լեդի Գագան կատարում է «Bad Romance» երգը, The Monster Ball 1.0
Լեդի Գագան կատարում է «Fashion» երգը, The Monster Ball 1.0

The Monster Ball 1.0 սկսվել է նրանով, որ Գագան հայտնվում է կանաչ լուսավորված հսկայական տեսաէկրանի հետևում։ Գագան հագել էր արծաթագույն հագուստ, որ զարդարված է թանկարժեք քարերով, նրա հագուստի վրա ամրացված են լամպեր։ Հնչում է «Dance in the Dark» երգը։ Պարբերաբար էկրանի վրա հայտնվում ու անհետանում են գծեր, որոնք բաժանում են էկրանը քառակուսիների։ Երգի ավարտից հետո բեմի վրա հայտնվում է մեծ խորանարդ, որից Գագան բարձրանում է պլատֆորմի վրա և ստեղնաշարային կիթառով կատարում է «Just Dance» երգը։ Հետո գալիս է միջերգ, որից հետո Գագան վերադառնում է ամբողջովին սպիտակ հագուստով, որից կախված են ոսկորներ, որոնց պատճառով հագուստը նմանվում է կմախքի։ Այդ կմախքանման հագուստով նա կատարում է «LoveGame» երգը։

Լեդի Գագան կատարում է "Eh, Eh (Nothing Else I Can Say)" երգը, The Monster Ball Tour 1.0

Երգի ավարտից հետո ոսկորները հանում են, և Գագան մնում է մաքուր սպիտակ, փայլուն լողազգեստով։ Երկրպագուների հետ փոքր զրույցից հետո Գագան սկսում է կատարել «Alejandro» երգը։ Երգի կատարման ժամանակ բեմի վրա ցուցադրվում է սեռական ակտ։ Հերթական միջերգից հետո սկսվում է «Անտառ» պիեսը, Գագան հայտնվում է սև խավոտ հագուստով և կատարում է «Monster» երգը։ Դրանից հետո սկսվում է «So Happy I could Die» երգը, որի կատարման ժամանակ Գագան հանում է խավոտ հագուստը և մնում է մաքուր սպիտակ լողազգեստով, որում Գագան երգում է «Teeth» երգը։ Հետո Գագան նստում է դաշնամուրի առջև, և սկսվում է «Speechless» երգը, որից հետո սկսվում է «Poker Face» երգի ակուստիկ տարբերակը։

Լեդի Գագան եգիպտական զգեստով, The Monster Ball Tour 1.0

Հետո այն սահուն կերպով անցում է «Make Her Say» երգին, որը կատարում է ռեփեր Kid Cudi-ն։ Դրանից հետո սկսվում է հաջորդ գործողությունը. Գագան հագել է ոսկե եգիպտական հագուստ, որը հիշեցնում է զրահ։ Այդպես Գագան կատարում է. «Fashion», «The Fame», «Beautiful, Dirty, Rich», «Money Honey» երգերը։ Մի քանի համերգների ժամանակ «Money Honey» երգը կատարվել է դաշնամուրով։ Սկսվում է միջերգը, որին հաջորդում է մյուս գործողությունը։ Այդտեղ Գագան հագել է ատրճանակ-գլխարկ և սև զգեստ, որից առաջանում է տպավորություն, թե Գագան փաթաթված է սև ժապավեններով։ Այդ հագուստով կատարվում են «Boys Boys Boys», «Paper Gangsta», «Poker Face» երգերը։ «Paper Gangsta» երգի կատարման ժամանակ Գագան նստած է պտտվող ստոմատոլոգիական աթոռին։ Համերգային շրջագայության երկրորդ մասում այդ գործողության սև հագուստը փոխարինվել է կարմիր լաքապատ լողազգեստով և գլխարկով։ Հետո Գագան դուրս է գալիս բեմ «Paparazzi» երգով։ Նա ունի երկար հյուսեր, որոնց ծայրերը բռնել են պարողները։ Երգը ավարտվում է նրանով, որ Գագան մեռնում։ Հետո Գագան վերածնվում է, և սկսվում է «Eh, Eh (Nothing Else I Can Say)» երգը, որին հետևում է «Bad Romance»-ը։ Շոուն ավարտվում է միջերգով, որի ժամանակ Գագայի վրա դաջում են «Dad» գրությունը։

The Monster Ball Tour 2.0 խմբագրել

Լեդի Գագան կատարում է "Dance in the Dark" երգը
Լեդի Գագան կատարում է "Glitter and Grease" երգը

The Monster Ball 2.0-ում նույնպես Լեդի Գագան սկսել է համերգը «Dance in the Dark» երգով, բայց այս անգամ երգչուհին չի երևում. նա կանգնած է բարձր հարթակի վրա վարագույրի հետևում, իսկ հանդիսատեսին միայն երևում է նրա ստվերը մանուշակագույն ֆոնի վրա։ Երգի վերջում վարագույրը բարձրանում է և հանդիսատեսները տեսնում են Գագային, որը հագել էր մանուշակագույն բաճկոն։ Հետո Գագայի ընկերները նրան ասում են, որ մեքենայի հետ կապված խնդիրներ կան, և հնարավոր է, որ իրենք չկարողանան հասնել հրեշների դիմակահանդեսին, բայց Գագան նրանց հանգստացնում է, և սկսվում է «Glitter and Grease» երգը։ Այդ երգից հետո Գագան հանում է բաճկոնը և մնում է ընձառյուծի մորթու նախշով մանուշակագույն լողազգեստով (համերգային շրջագայության սկզբում նրա հագին մանուշակագույն գույնի լողազգեստ էր)։ Հետո նա բացում է մեքենայի թափքը, որից դուրս են գալիս գոլորշու սյուն, և նա սկսում է նվագել, որից հետո կատարում է «Just Dance» երգը։

Լեդի Գագան կատարում է "Beautiful, Dirty, Rich" երգը

Երգից հետո, առանց դադարի սկսվում է «Beautiful, Dirty, Rich» երգը, սակայն ելույթի ժամանակ պարողներից մեկը բեմի վրա դուրս է բերում նետ և կպցնում այն Գագայի գլխին։ Երգի վերջում Գագան իր ընկերներից մեկի հետ դուրս է գալիս բեմի «լեզու» և բոլորին բացատրում, որ հրեշների դիմակահանդեսը մի տեղ է, որտեղ բոլորը կարող են իրենց ազատ զգալ։ Գագան միջերգից հետո անմիջապես սկսել է կատարել «Vanity» երգը (որը 2010 թվականի սեպտեմբերից չէր կատարվել շրջագայության ժամանակ), իսկ հետո նա վազել է բեմի ետևը և հանդիսատեսը լսել է «The Fame» երգի երկարացված տարբերակը, հետո բեմի մեջտեղում սկսվում է հայտնվել ծուխ և բեմի տակից դուրս է գալիս Գագան կարմիր թիկնոցով և ահռելի մեծ ժապավենակապով։

Լեդի Գագան կատարում է "The Fame" երգը

Նա սկսում է սեղմել «ԷՄՄԱ» (անգլ.՝ EMMA) կոչվող սարքի վրայի ստեղներին և կատարում է «The Fame» երգը։ Երգի վերջում Գագան իջնում է բեմի տակ, վարագույրները փակվում են և սկսվում է միջերգը։ Հետո սկսվում է «Մետրո» գործողությունը։

Լեդի Գագան կատարում է "LoveGame" երգը

Բեմի վրա մետրոյի վագոնի մաս է, որով մարդիկ երթևեկում են, բայց հանկարծ օպերատորը հայտարարում է, որ ինչ-որ անհասկանալի բան է տեղի ունենում, և սկսվում է հերթական խնդիրը. վթար է տեղի ունենում մետրոյում։ Գագան հայտնվում է վագոնի դռների առջև և կատարում է «LoveGame» երգը, որի վերջում Գագային են փոխանցում նրա Disco Torch-ը (առաջին համերգներում Disco Stick), և նա սկսում է խոսել դահլիճի հետ։ Միջերգի վերջում Գագան ասում է, թե կա մի երգ, որը նա գրել է իր տղաների համար, և սկսվում է «Boys Boys Boys» երգը, որի վերջում նա հեռանում է բեմից։ Այդ երկու երգերը Լեդի Գագան կատարել է լաքապատ հագուստով, որով նա նկարահանվել էր «Telephone» երգի տեսահոլովակում։ Հետո հանդիսատեսը լսում է մետրոյի աղմուկը։

Լեդի Գագան կատարում է "Money Honey" երգը՝ նվագելով ստեղնակիթառի վրա

Եվ հանկարծ լսվում է ստեղնակիթառի ձայնը, և բեմի տակից բարձրանում է Գագան, որը հագել էր սև երկար թիկնոց Armani-ից. նա շարունակում է նվագել ստեղնակիթառի վրա, որի ձայնը սահուն կերպով նմանվում է «Money Honey» երգի մոտիվներին, և կատարվում է այդ երգը։ Երգի վերջում Գագան մի փոքր նվագում է ստեղնակիթառի վրա, և համարն ավարտվում է։ Այդ համարից հետո Գագան գալիս է բեմի «լեզվի» վրա և զանգահարում է դահլիճի իր երկրպագուներից մեկին (դա միայն Ամերիկայում) կամ նայում է երկրպագուների նվերները, որը նրանք նետել էին բեմի վրա (դա ամբողջ աշխարհում)։ Հետո Գագան հանում է բաճկոնը, մնում է ուլունքներով զարդարված սև լողազգեստով և կատարում է «Telephone» երգը, որից հետո նա նստում է դաշնամուրի առջև և կատարում է «Brown Eyes», «Speechless» (կատարման ժամանակ դաշնամուրը պատված է կրակով),

Լեդի Գագան կատարում է "Speechless" երգը

«Born This Way», «Yoü and I», «Americano» և «Living on the Radio» երգերը (կատարվել է ընդամենը մեկ անգամ)։ Դաշնամուրային բոլոր երգերից հետո Գագան կանգնում է և գնում է «լեզվի» վրա տավիղի ձայների ներքո։ Եվ այդտեղ նա հասկանում է, որ իր շուրջը հայտնվում է ինչ-որ տարօրինակ բան, որը շրջապատում է Գագային. պարզվում է, որ դա մրրիկ է, որը շրջապատում է Գագային և տանում հեռու։ Վերևից նրա կողքերին իջնում են կլոր վարագույրներ, և սկսվում է Twister միջերգը։ Դրանից հետո կլոր վարագույրները բարձրանում են և հանդիսատեսի առջև մնում է Գագան, որը հագել էր շքեղ զգեստ։ Նա ասում է, որ իր փոքրիկ հրեշներն իրեն դարձնում են անչափ երջանիկ, և սկսվում է «So Happy I Could Die» երգի կատարումը։

Լեդի Գագան կատարում է "So Happy I could Die" երգը

Երգի ընթացքում Գագայի զգեստը և գլխարկը շարժվում են։ Երգի վերջում Գագան ընկնում է կենտրոնական այգու (անտառ) ամենամութ և սարսափելի տեղը, և սկսվում է «Put your paws up» միջերգը։ Դրանից հետո լույսն ուղղվում է երաժիշտի վրա, որը կատարում է տարօրինակ երաժշտություն սինթեզատորի վրա։ Եվ այդտեղ սկսվում է «Monster» երգը։

Լեդի Գագան կատարում է "Monster" երգը, The Monster Ball Tour 1.0 (այս զգեստն օգտագործվել է նաև 2011 թվականի համերգների ժամանակ)

Բեմի վրա հայտնվում է Գագան սև խավապատ հագուստով, որը նաև օգտագործվել է The Monster Ball 1.0.-ի ժամանակ։ Երգի վերջում պարողները բարձրացնում են Գագային և փորձում են «ուտել նրա սիրտը»։ Պարողները վազում են և Գագան չի երևում, բայց հանկարծ Գագան դուրս է թռչում բեմի տակից սև լողազգեստով. նա ամբողջությամբ արյունոտ է։ Դրանից հետո Գագան մի քիչ զրուցում է դահլիճի հետ և սկսում է երգել «Teeth» երգը, որից հետո Գագան նորից զրուցում է դահլիճի հետ, հետո նա ասում է այն մասին, որ գտել այգու միակ արյունահոս շատրվանը, և սկսում է երգել «Alejandro» երգը։ Համարն ավարտվում է երկու պարողներ համբույրով, վարագույրը փակվում է և սկսվում է հերթական միջերգը։

Լեդի Գագան կատարում է "Poker Face" երգը (այդ զգեստը նա հագել է մինչև 2010 թվականի ապրիլ)

Այնուհետև հանդիսատեսները լսում են վախեցնող ձայներ, որոնք փոքր-ինչ նման են գնչուական երաժշտության։ Սկսվում է «Poker Face» երգը, որը Գագան կատարում է «լեզվի» վրա։ Համերգային շրջագայության սկզբում «Poker Face» երգի համար օգտագործվել է սեփական արտադրության ընձառյուծային հագուստ, բայց 2010 թվականի ապրիլին նա սկսել է հագնել սեփական արտադրության սև զգեստ, իսկ 2011 թվականի համերգների ժամանակ Գագան երգը կատարել է նախորդ լողազգեստով, որի վրայից հագել է թեթև բաճկոն։ Սկսվում է հաջորդ միջերգ։

Լեդի Գագան կատարում է "Paparazzi" երգը

Նրանից հետո Գագան բեմ է դուրս գալիս իր ընկերների հետ։ Գագան հագել էր երկնագույն օրիգամի-զգեստ։ Նրանք չեն հասկանում, թե որտեղ են գտնվում իրենք, և նրա բոլոր ընկերները վախեցած փախչում են՝ թողնելով Գագային մենակ բախտի քմահաճույքին։ Նա շրջվում է և տեսնում սարսափելի հրեշի, որին անվանում են փառքի հրեշ։ Սկսվում է «Paparazzi» երգի կատարումը։ Երգում Գագան օգնության է կանչում իր երկրպագուներին, որպեսզի օգնեն իրեն հաղթել հրեշին լուսանկարչական ապարատների միջոցով, բայց դա չի օգնում Գագային, և հրեշը նրան ուտում է, բայց հետո նա «վերածնվում է» և բարձրանում բեմի տակից։ Նա սպանում է հրեշին և հեռանում, սկսվում է միջերգը, որի ընթացքում երկրպագուները լսում են երաժշտություն առանց տեսանյութի։

Լեդի Գագան կատարում է "Bad Romance" երգը
Լեդի Գագան կատարում է «Born This Way» երգը

Հետո սկսվում «Bad Romance» երգը. Գագան հագել է արծաթագույն ոչ սովորական հագուստ։ Նա կանգնած է պտտվող կլոր գիրոսկոպի կենտրոնում և սկսում է երգել, հետո պարողները կանգնեցնում են օղակները, և Գագան դուրս է գալիս, որպեսզի սկսի պարը։ Երգից հետո բեմի վրա ոչինչ տեղի չի ունենում։ Միայն երկրպագուները բարձր կանչում են Գագային։ Երկու րոպե սպասելուց հետո Գագան հայտնվում է մարմնագույն հագուստով և լողազգեստով։ Եվ սկսում է երգել «Born This Way» երգը, որի ընթացքում նա հասցնում է նվագել երգեհոնի վրա, իսկ երգից հետո Գագան պարողների հետ գրկախառնվում են և խոնարհվում։ Համերգն ավարտվում է «Outro» միջերգով։

Երգացանկ խմբագրել

The Monster Ball Tour 1.0 (27 նոյեմբերի, 2009 — 26 հունվարի, 2010) խմբագրել

  1. «Dance in the Dark»
  2. «Just Dance»
  3. «LoveGame»
  4. «Alejandro»
  5. «Monster»
  6. «So Happy I Could Die»
  7. «Teeth»
  8. «Speechless»
  9. «Poker Face» (Piano Version)
  10. «Make Her Say» (feat. Kid Cudi)
  11. «Fashion»
  12. «The Fame»
  13. «Money Honey»
  14. «Beautiful, Dirty, Rich»
  15. «Boys Boys Boys»
  16. «Paper Gangsta»
  17. «Poker Face»
  18. «Paparazzi»
  19. «Eh, Eh (Nothing Else I Can Say)»
  20. «Bad Romance»

The Monster Ball Tour 2.0 (2010 թվականի փետրվարի 18-ից) խմբագրել

  • մաս 1 . Քաղաք
  1. «Dance in the Dark»
  2. «Glitter and Grease»
  3. «Just Dance»
  4. «Beautiful, Dirty, Rich»
  5. «Vanity» (2010 թվականի սեպտեմբերի 8-ից)
  6. «The Fame»
  • մաս 2. Մետրո
  1. «LoveGame»
  2. «Boys Boys Boys»
  3. «Money Honey»
  4. «Telephone»
  5. «Brown Eyes» (2010 թվականի հուլիսի 2-ից )
  6. «Speechless» (2011 թվականին կատարվել է միայն փետրվարի 21-22-ին, այնուհետև հանվել է երգացանկից)
  7. «Stand by Me»
  8. «Born This Way» (ակուստիկ տարբերակ) (2011 թվականի փետրվարի 24-ից )
  9. «Americano» (ակուստիկ տարբերակ) (2011 թվականի մայիսի 3-ից)
  10. «Yoü and I» (2010 թվականի հունիսի 28-ից )
  11. «Living on the Radio» (2010 թվականի օգոստոսի 30-ին)
  12. «So Happy I Could Die» (2011 թվականի փետրվարի 24-ից)
  • Մաս 3։ Կենտրոնական այգի
  1. «Monster»
  2. «Teeth»
  3. «Alejandro»
  4. «Poker Face»
  5. «Paparazzi»
  • Մաս 4։ Հրեշների դիմակահանդես
  1. «Bad Romance»
  2. «Born This Way» (2011 թվականի փետրվարի 19-ից)
  3. «Judas» (2011 թվականի ապրիլի 23-ից - Ստուդիային տարբերակ, 2011 թվականի մայիսի 3-ից Կենդանի կատարում)

Համերգների ամսաթիվը խմբագրել

ԱմսաթիվՔաղաքԵրկիրՀամերգասրահ
Հյուսիսային Ամերիկա[1][2][3]
27 նոյեմբերի, 2009ՄոնրեալԿանադաBell Centre
28 նոյեմբերի, 2009ՏորոնտոAir Canada Centre
29 նոյեմբերի, 2009ՕտտավաScotiabank Place
1 դեկտեմբերի, 2009ԲոստոնԱՄՆWang Center
2 դեկտեմբերի, 2009
3 դեկտեմբերի, 2009Քեմդեն շրջան (Նյու Ջերսի)Susquehanna Bank Center
9 դեկտեմբերի, 2009ՎանկուվերԿանադաQueen Elizabeth Theatre
10 դեկտեմբերի, 2009
11 դեկտեմբերի, 2009
13 դեկտեմբերի, 2009Սան ՖրանցիսկոԱՄՆBill Graham Civic Auditorium
14 դեկտեմբերի, 2009
17 դեկտեմբերի, 2009Լաս ՎեգասPearl Concert Theater
18 դեկտեմբերի, 2009
19 դեկտեմբերի, 2009Սան ԴիեգոSan Diego Sports Arena
21 դեկտեմբերի, 2009Լոս ԱնջելեսNokia Theatre
22 դեկտեմբերի, 2009
23 դեկտեմբերի, 2009
27 դեկտեմբերի, 2009Նոր ՕռլեանUNO Lakefront Arena
28 դեկտեմբերի, 2009ԱտլանտաFox Theatre
29 դեկտեմբերի, 2009
31 դեկտեմբերի, 2009ՄայամիJames L. Knight Center
2 հունվարի, 2010
3 հունվարի, 2010ՕռլանդոUCF Arena
7 հունվարի, 2010Սենտ ԼուիսFox Theatre
8 հունվարի, 2010ՉիկագոRosemont Theatre
9 հունվարի, 2010
10 հունվարի, 2010
12 հունվարի, 2010ԴետրոյթJoe Louis Arena
13 հունվարի, 2010
20 հունվարի, 2010Նյու-ՅորքRadio City Music Hall[A]
21 հունվարի, 2010
23 հունվարի, 2010
24 հունվարի, 2010
26 հունվարի, 2010Ուեսթ-ԼադեյետEdward C. Elliott Hall of Music[B]
Եվրոպա[4]
18 փետրվարի, 2010ՄանչեստրՄեծ ԲրիտանիաManchester Evening News Arena
20 փետրվարի, 2010ԴուբլինԻռլանդիաThe O2
21 փետրվարի, 2010
22 փետրվարի, 2010ԲելֆաստՄեծ ԲրիտանիաOdyssey Arena
24 փետրվարի, 2010ԼիվերպուլEcho Arena
26 փետրվարի, 2010ԼոնդոնThe O2 Arena
27 փետրվարի, 2010
1 մարտի, 2010ԳլազգոScottish Exhibition and Conference Centre
3 մարտի, 2010ՔարդիֆCardiff International Arena
4 մարտի, 2010Նյուքասլ-ափոն-ԹայնMetro Radio Arena
5 մարտի, 2010ԲիրմինգհեմLG Arena
7 մարտի, 2010ՇեֆիլդSheffield Arena
8 մարտի, 2010ՆոթինգհեմTrent FM Arena
Ավստրալիա և Օվկիանիա[5][6][7][8]
13 մարտի, 2010ՕքլենդՆոր ԶելանդիաVector Arena
14 մարտի, 2010
17 մարտի, 2010ՍիդնեյԱվստրալիաSydney Entertainment Centre[9]
18 մարտի, 2010
20 մարտի, 2010ՆյուքասլNewcastle Entertainment Centre
23 մարտի, 2010ՄելբուրնRod Laver Arena
24 մարտի, 2010
26 մարտի, 2010ԲրիսբենBrisbane Entertainment Centre
27 մարտի, 2010
29 մարտի, 2010ԿանբեռաAIS Arena
1 ապրիլի 2010ՊերթBurswood Dome
3 ապրիլի 2010ԱդելաիդաAdelaide Entertainment Centre
5 ապրիլի 2010ՎուլոնգոնգWIN Entertainment Centre
7 ապրիլի 2010ՍիդնեյSydney Entertainment Centre
9 ապրիլի 2010ՄելբուրնRod Laver Arena
Ասիա[10]
14 ապրիլի 2010ՕսակաՃաօոնիաKobe World Kinen Hall
15 ապրիլի 2010
17 ապրիլի 2010ՅոկոհամաՀոկոգամա արենա
18 ապրիլի 2010
Եվրոպա[11][12]
7 մայիսի, 2010ՍտոկհոլմՇվեդիաEricsson Globe
8 մայիսի, 2010
10 մայիսի, 2010ՀամբուրգԳերմանիաO2 World
11 մայիսի, 2010ԲեռլինO2 World
15 մայիսի, 2010ԱրնհեմՆիդեռլանդներGelreDome
17 մայիսի, 2010ԱնտվերպենԲելգիաSportpaleis Antwerp
18 մայիսի, 2010
21 մայիսի, 2010ՓարիզՖրանսիաPalais Omnisports de Paris-Bercy
22 մայիսի, 2010
24 մայիսի, 2010ՕբերհաուզենԳերմանիաKönig Pilsener Arena
25 մայիսի, 2010ՍտրասբուրգՖրանսիաLe Zénith
27 մայիսի, 2010ՆոթինգհեմՄեծ ԲրիտանիաTrent FM Arena[C]
28 մայիսի, 2010ԲիրմինգհեմLG Arena
30 մայիսի, 2010ԼոնդոնThe O2 Arena
31 մայիսի, 2010
2 հունիսի, 2010ՄանչեստրManchester Evening News Arena
3 հունիսի, 2010
4 հունիսի, 2010ՇեֆֆիլդSheffield Arena[C]
Հյուսիսային Ամերիկա[13][14]
28 հունիսի, 2010ՄոնրեալԿանադաBell Centre
1 հուլիսի, 2010ԲոստոնԱՄՆTD Garden
2 հուլիսի, 2010
4 հուլիսի, 2010Ատլանտիկ սիթիBoardwalk Hall
6 հուլիսի, 2010Նյու ՅորքMadison Square Garden
7 հուլիսի, 2010
9 հուլիսի, 2010
11 հուլիսի, 2010ՏորոնտոԿանադաAir Canada Centre
12 հուլիսի, 2010
14 հուլիսի, 2010ԿլիվլենդԱՄՆQuicken Loans Arena
15 հուլիսի, 2010ԻնդեապոլիսConseco Fieldhouse
17 հուլիսի, 2010Սենտ ԼուիսScottrade Center
20 հուլիսի, 2010ՕկլահոմաFord Center
22 հուլիսի, 2010ԴալլասAmerican Airlines Center
23 հուլիսի, 2010
25 հուլիսի, 2010ՀյուսթոնToyota Center
26 հուլիսի, 2010
28 հուլիսի, 2010ԴենվերPepsi Center
31 հուլիսի, 2010ՖենիքսUS Airways Center
3 օգոստոսի, 2010Կանզաս սիթիSprint Center
6 օգոստոսի, 2010[A]ՉիկագոGrant Park
11 օգոստոսի, 2010Լոս ԱնջելեսStaples Center
12 օգոստոսի, 2010
13 օգոստոսի, 2010Լաս ՎեգասMGM Grand Garden Arena
16 օգոստոսի, 2010Սան Խոսե (Կալիֆոռնիա)HP Pavilion at San Jose
17 օգոստոսի, 2010
19 օգոստոսի, 2010ՊորտլենդRose Garden
21 օգոստոսի, 2010ՏակոմաTacoma Dome
23 օգոստոսի, 2010ՎանկուվերԿանադաRogers Arena
24 օգոստոսի, 2010
26 օգոստոսի, 2010ԷդմոնտոնRexall Place
27 օգոստոսի, 2010
30 օգոստոսի, 2010Սան ՊաուլուԱՄՆXcel Energy Center
31 օգոստոսի, 2010
2 սեպտեմբերի, 2010ՄիլուոկիBradley Center
4 սեպտեմբերի, 2010Օբերն ՀիլլսThe Palace of Auburn Hills
5 սեպտեմբերի, 2010ՊիտսբուրգConsol Energy Center
7 սեպտեմբերի, 2010ՎաշինգտոնVerizon Center
8 սեպտեմբերի, 2010ՇարլոտստվիլJohn Paul Jones Arena
14 սեպտեմբերի, 2010ՖիլադելֆիաՎելս Ֆարգո կենտրոն
15 սեպտեմբերի, 2010
16 սեպտեմբերի, 2010ՀարթֆորդXL Center
18 սեպտեմբերի, 2010ՇառլոթTime Warner Cable Arena
19 սեպտեմբերի, 2010ՌոլիRBC Center
Եվրոպա[15][16][17]
13 հոկտեմբերի, 2010ՀելսինկիՖինլանդիաHartwall Areena
14 հոկտեմբերի, 2010
16 հոկտեմբերի, 2010ՕսլոՆորվեգիաOslo Spektrum
17 հոկտեմբերի, 2010
20 հոկտեմբերի, 2010ՀերնինգԴանիաJyske Bank Boxen
26 հոկտեմբերի, 2010ԴուբլինԻռլանիդաThe O2
27 հոկտեմբերի, 2010
29 հոկտեմբերի, 2010
30 հոկտեմբերի, 2010ԲելֆաստՀյուսիսային ԻռլանդիաOdyssey Arena
1 նոյեմբերի, 2010
2 նոյեմբերի, 2010
5 նոյեմբերի, 2010ԶագրեբԽորվաթիաArena Zagreb
7 նոյեմբերի, 2010ԲուդապեշտՀունգարիաBudapest Sports Arena
9 նոյեմբերի, 2010ԹուրինԻտալիաTorino Palasport Olimpico
11 նոյեմբերի, 2010ՎիեննաԱվստրիաWiener Stadthalle
14 նոյեմբերի, 2010ՑյուրիխՇվեյցարիաHallenstadion
15 նոյեմբերի, 2010
17 նոյեմբերի, 2010ՊրահաՉեխիաO2 Arena
19 նոյեմբերի, 2010ՄալմյոՇվեդիաMalmö Arena
22 նոյեմբերի, 2010ԱնտվերեպենԲելգիաSportpaleis
23 նոյեմբերի, 2010
26 նոյեմբերի, 2010ԳդանսկԼեհաստանHala Gdańsk-Sopot
29 նոյեմբերի, 2010ՌոտերդամՆիդեռլանդներThe Ahoy
30 նոյեմբերի, 2010
2 դեկտեմբերի, 2010ԼիոնՖրանսիաHalle Tony Garnier
4 դեկտեմբերի, 2010ՄիլանԻտալիաMediolanum Forum
5 դեկտեմբերի, 2010
7 դեկտեմբերի, 2010ԲարսելոնաԻսպանիաPalau Sant Jordi
10 դեկտեմբերի, 2010ԼիսսաբոնՊորտուգալիաPavilhão Atlântico
12 դեկտեմբերի, 2010ՄադրիդԻսպանիաPalacio de Deportes
16 դեկտեմբերի, 2010ԼոնդոնԱնգլիաThe O2
17 դեկտեմբերի, 2010
19 դեկտեմբերի, 2010ՓարիզՖրանսիաPalais Omnisports de Paris-Bercy
20 դեկտեմբերի, 2010
Հյուսիսային Ամերիկա[15][17][18][19][20][21]
19 փետրվարի, 2011Ատլանտիկ ՍիթիԱՄՆBoardwalk Hall
21 փետրվարի, 2011Նյու ՅորքMadison Square Garden
22 փետրվարի, 2011
24 փետրվարի, 2011ՎաշինգտոնVerizon Center
26 փետրվարի, 2011ՓիթսբուրգConsol Energy Center
28 փետրվարի, 2011ՉիկագոUnited Center
1 մարտի, 2011Գրենդ ՌիփեդսVan Andel Arena
3 մարտի, 2011ՏորոնտոԿանադաAir Canada Centre
4 մարտի, 2011ԲուֆալոԱՄՆHSBC Arena
6 մարտի, 2011ՕտտավաԿանադաScotiabank Place
8 մարտի, 2011ԲոստոնԱՄՆTD Garden
10 մարտի, 2011ԿոլումբուսJerome Schottenstein Center
12 մարտի, 2011ԼուիսվիլKFC Yum! Center
14 մարտի, 2011ԴալլասAmerican Airlines Center
15 մարտի, 2011Սան ԱնտոնիոAT&T Center
17 մարտի, 2011ՕմահաQwest Center Omaha
19 մարտի, 2011Սոլթ Լեյք ՍիթիEnergySolutions Arena
22 մարտի, 2011ՕքլենդOracle Arena
23 մարտի, 2011ՍակրամենտոARCO Arena
25 մարտի, 2011Լաս ՎեգասMGM Grand Garden Arena
26 մարտի, 2011ՖենիքսUS Airways Center
28 մարտի, 2011Լոս ԱնջելեսStaples Center
29 մարտի, 2011Սան ԴիեգոViejas Arena
31 մարտի, 2011ԱնահայմHonda Center
4 ապրիլի, 2011ԹալսաBOK Center
6 ապրիլի, 2011ՕսթինFrank Erwin Center
8 ապրիլի, 2011ՀյուսոնToyota Center
9 ապրիլի, 2011Նոր ՕռլեանNew Orleans Arena
12 ապրիլի, 2011Ֆորտ ԼոդերդեյլBankAtlantic Center
13 ապրիլի, 2011ՄայամիAmerican Airlines Arena
15 ապրիլի, 2011ՕռլանդոAmway Center
16 ապրիլի, 2011ՏամպաSt. Pete Times Forum
18 ապրիլի, 2011ԱտլանտաGwinnett Center
19 ապրիլի, 2011ՆեշվիլBridgestone Arena
22 ապրիլի, 2011ՆյուարկPrudential Center
23 ապրիլի, 2011ՅունոնդեյլNassau Veterans Memorial Coliseum
25 ապրիլի, 2011ՄոնրեալԿանադաBell Centre
27 ապրիլի, 2011ՔլևլենդԱՄՆQuicken Loans Arena
3 մայիսի, 2011ԳվադալայերաՄեքսիկաEstadio Tres de Marzo
5 մայիսի, 2011ՄեխիկոForo Sol
6 մայիսի, 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lady Gaga Announces 'The Monster Ball'». Lady Gaga Blog. www.ladygaga.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. Reporter, Staff (2009 թ․ նոյեմբերի 6). «Lady Gaga to come to campus». Purdue Exponent. Purdue Student Publishing Foundation. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «The Monster Ball On-Sales Continue». Lady Gaga blog. www.ladygaga.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «The Monster Ball Tour - European dates». Ticketmaster. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. Press, Associated (2009 թ․ սեպտեմբերի 3). «Lady GaGa announces Australian tour». The Sydney Morning Herald. Fairfax Media. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. «Ticketek: Lady Gaga». Ticketek. PBL Media. 2009 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. «Lady Gaga - Auckland Tour Dates». Vector Arena. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «The Monster Ball starring Lady GaGa». Brisbane Times. 2009 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. «Lady Gaga Sydney Venue Change». Ticketek. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. Press, Associated (2009 թ․ նոյեմբերի 16). «レディー・ガガ:"米国の歌姫"来春初来日!». Mainichi.jp (Japanese). Mainichi Shimbun. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  11. «Lady Gaga's official website». LadyGaga.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. «Lady Gaga Tickets Germany, Austria & Switzerland». worldticketshop.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  13. Vena, Jocelyn (2010 թ․ մարտի 15). «Lady Gaga Announces 31 Arena Tour Dates In North America». MTV. MTV Networks. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
  14. Karen, Tristan (2010 թ․ մարտի 19). «Lady Gaga Announces Summer Arena Tour Dates». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  15. 15,0 15,1 Tour dates for The Monster Ball Tour:
  16. «Lady Gaga to Return For Another Belfast Ball». The Belfast Telegraph. Times Corporation. 2010 թ․ ապրիլի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
  17. 17,0 17,1 «Events». Lady Gaga's Official Website. Universal Music Group. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. «Lady Gaga annouces BOK Center tour date» (Press release). Live Nation Entertainment. 2010 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.
  19. «Gaga on the Gogo». Pollstar. 2010 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.
  20. «Lady Gaga Will Perform In Chicago During 2011 North American Tour». WBBM-FM. CBS Radio East, Inc. 2010 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.
  21. «Lady Gaga llega a México con su gira 'Monster Ball Tour'» [Lady Gaga brings "Monster Ball Tour" to Mexico] (Spanish). 2010 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)