Super Junior (հանգըլ՝ 슈퍼주니어, սյուպհոջունիո, սյուպաձյունիա, ճապ.՝ スーパージュニア), հարավկորեական երաժշտական խումբ, կազմված է 13 անդամից։ Ստեղծվել է Սեուլ 2005 թվականին SM Entertainment-ի կողմից (հենց այս գործակալությունում են ստեղծվել DBSK, SHINee, Girls Generation (SNSD), BoA և ուրիշ այլ խմբեր)։

Super Junior(SuJu)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն슈퍼주니어 (슈주 )
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերփոփ, R&B, քեյ-փոփ
Գործունեություննոյեմբերի 6, 2005
Լեյբլ

SM EntertainmentRhythm ZoneGMM GrammyAvex Asia

Label SJ
Անդամներ
Իթհիկ, Հի Չհոլ, Հեսոն, Կանին, Սինգ Դոն, Սոնգ Մին, Ըն Հյոկ, Դոն Հե, Սի Վոն, Ռյոուկ, Կի Բոմ, Կյու Հյոն
Նախկին անդամներ
Հան Գյոն, Կյու Հյոն
 Super Junior Վիքիպահեստում

Խմբի անդամներն են՝ Իթհիկ, Հի Չհոլ, Հեսոն, Կանին, Սինգ Դոն, Սոնգ Մին, Ըն Հյոկ, Դոն Հե, Սի Վոն, Ռյոուկ, Կի Բոմ, Կյու Հյոն, ինչպես նաև երկու անդամներ Super Junior-M ենթախմբից Չոն Մին, Հենրի Լայ։

Խմբի մասին պատմություն խմբագրել

Մասնակիցների ցուցակը խմբագրել

Բեմական ԱԱնունԻսկական անունԾննդյան ամսաթիվԽմբի պաշտոն
ՀայկականՀանգըլՀայկականՀանգըլ
Լի Թիկ이특Պակ Ջոնգ Սու박정수01.07.1983Լիդեր, վոկալիստ, ռեպեր
Հվի Չոլ희철Կիմ Հվի Չոլ김희철10.07.1983Վոկալիստ, ռեպոր
Յո Սոնգ예성Կիմ Չոնգ Ուն김종운24.08.1984Գլխավոր վոկալիստ
Կանգ Ին강인Կիմ Յոնգ Ուն김영운17.01.1985Վոկալիստ
Սին Դոնգ신동Սին Դոնգ Հվի신동희28.09.1985Գլխավոր պարող, ռեպեր
Սոնգ Մին성민Լի Սոնգ Մին이성민01.01.1986Գլխավոր վոկալիստ
Ըն Հյոկ은혁Լի Հյոկ Ջե이혁재04.04.1986Գլխավոր պարող, ռեպեր, վոկալիստ,
Դոնգ Հե동해Լի Դոնգ Հե이동해15.10.1986Գլխավոր պարող, վոկալիստ, կոմպոզիտոր, երգ հեղինակ, դերասան
Սի Վոն시원Չոի Սի Վոն최시원10.02.1987Վոկալիստ, դերասան, մակնե
Ռյո Ուկ려욱Կիմ Ռյո Ուկ김려욱21.06.1987Գլխավեր վոկալիստ
Կյու Հյոն규현Չո Կյու Հյոն조규현03.02.1988Գլխավոր վոկալիստ, գլխավոր պարող, մակնե
Ջու Մի조미Ջու Մի周觅19.04.1986SJ-M ենթախմբի վոկալիստ
Հենրի Լաու,헨리Հենրի Լաու, Լայ Հինվա劉憲華11.10.1989Վոկալիստ, ռեպեր, SJ-M ենթախմբի պարող

Ժամանակավորապես չեն մասնկացում խմբի գործունեությանը։

  • Կիմ Կի Բոմ — պաշտոնապես լքել է գործակալությունը 2015 թ. օգոստոսի 18-ին
  • Հանգյոն — լքել է խումբը իր սոլո կարիերայի համար 2010 թ. փետրվարին
  • Սին Դոն— 2015 թվականին մարտ 24-ին գնացել է բանակ։
  • Սոն Մին —2015 թվականին մարտ 31-ին գնացել է բանակ։
  • Ըն Հյոկ — 2015 թվականին հոկտեմբեր 13-ին գնացել է բանակ։
  • Դոն Հե — 2015 թվականին հոկտեմբեր 15-ին գնացել է բանակ։
  • Սի Վոն — 2015 թվականին նոյեմբեր 19-ին գնացել է բանակ։

2000-2005 թվականներին. Խմբի ձևավորում և առաջնելույթ խմբագրել

90-ական թվականների վերջերին ձայնագրության SM Entertainment գործակալությունը անցակացրել է տաղանդների որոնման ամենամյա լսումներ, նոր խմբում առաջին անդամներն են դարձել Իթհիկը և Ըն Հյոկը, որի լսումները անցկացվել ենլ են 2000 թվականին։

2001 թվականին գործակալությունը անցկացրեց առաջին արտասահմանյան ընտրությունը Պեկինում և 3000 հավակնորդից ընտրվել է մեկը Հան Գյոնը:Նույն տարում փորձել են Հեսոնը, Սոնգ Մինը և Դոն Հենը:Մեկ տարի անց նրանց միացան Հի Չհոլը, Կանինը և Կի Բոմը, ընտրությունը անցկացվել է Լոս-Անջելեսում:Շի Վոնը անցել է 2003 թվականին, 2004 թվականին Ռյոուկին ընդունել են երաժշտական փառատոնին մասնակցելուց հետո Ռյոուկին ընդունել են:2005 թվականին ընտրել են Սինգ Դոնին և Կյու Հյոնին։

2003 թվականին բոյ-բենդ DBSK առաջնաելույթից շատ ժամանակ չէր անցել, երբ սկսեցին համացանցում տարածվել լուրերը, որ Լի Սու Մանը ձևավորում է նոր տղաների խումբ։ 2005 թվականի սկզբին Լի Սու Մանը պաշտոնապես հաստատել է լուրերը և հայտարարել է, որ սա լինելու է 12 մասնակցից բաղկացած խումբ, նրանք առաջնաելույթ կունենան տարվա վերջում, և ներկայացրեց նրանց որպես «Ասիական բեմի դարպասներ»։ Սու Մանը նկատել է, որ ի տարբերություն մյուս քեյ փոփ խմբերի, մասնակիցները չունեն ոչ մի փորձ առաջնաելույթից առաջ, իսկ նոր խմբի մասնակիցները ընտրվել են արդեն տարբեր ոլորտներում հաջողություններ ունեցած:Այդ ժամանակ Հի Չհոլը և Կի Բոմը արդեն առաջնաելույթ են ունեցել դերասանական ոլորտում, Իթհիկը, Հեսոնը, Սինգ Դոնը, Սոնգ Մինը, Ըն Հյոկը և Սի Վոնը երևացին հեռուստատեսությունում, Հան Գյոնը հանդես է եկել որպես մոդել:Սյու Մանը հայտարարեց, որ սա կլինի խումբ ոչ մշտական անդամներով, այլ ամեն տարի կփոխարին են կազմը։

Որոշ ճամանակ անց լուրեր են տարածվել, որ հաջորդ խումբը կանվանեն «O.V.E.R.»(«Over the Voice for Each Rhythm»), երբ նրանք կստանան հստակ անվանումը, ընկերությունը նրանց անվանել է ուղղակի Junior:Դրանից հետո երբ բոլոր մասնակիցները ցուցադրեցին իրենց ընդունակությունները, ընկերությունը վերջնականապես նրանց անվանեց Super Junior 05, «05» նշանակում է «Սու Ջուի առաջին սերունդը»:Super Junior 05 առաջին անգամ երևացել են MNet հեռուստաալիքում 2005 թվականին սեպտեմբերի 11-ին, որտեղ նրանք ցույց են տվել տարբեր պարային ոճ էր, բայց այս շոուն չէր հեռարձակվել մինչև 2006 թվականի մայիսի 26-ին, առանձին վավերագրական ֆիլմի ժամանակ ցույց են տվել Super Junior շոուն։

Super Junior 05 խումբը առաջնաելույթ է ունեցել 2005 թվականին նոյեմբերի 6-ին SBS ալիքում երաժշտական ծրագրում Popular Songs «TWINS (Knock Out)» երգով:Թվային սինգլ, որը կազմած է հինգ երգից:Առաջին ալբոմը Super Junior 05 (TWINS), թողարկվել է մեկ ամիս անց:Նույն ամսում նրանք գրեցին DBSK խմբի հետ «Show Me Your Love» երգը, որը դարձավ դեկտեմբերին ամենաշատ վաճառված երգը 2005 թվականին։

2006-2007 թվականներին։ Ճեղքում խմբագրել

Երբ ավարտվեց պրոմո-ակցիան «TWINS (Knock Out)» և «Show Me Your Love», Սու Ջու 05 խումբը հանդես եկան իրենց երկրորդ նոր սինգլով «Miracle» 2006 թվականի փետրվարին, որը դարձավ խմբի առաջին երգը, գրավելով առաջին տեղը Հարավային Կորեայիօնլայն չարտում և Թաիլանդի միջազգային երաժշտական չարտում:SM Entertainment սկսեց հավաքել խմբի նոր անդամներ հաջորդ Սու Ջու Super Junior 06 սերնդի համար:Գործակալությունը կազմել է ցուցակ մասնակիցների համար, որոնք պիտի լքեն խումբը, բայց ավարտվեց նրանով, որ հին անդամներից ոչ մեկ չլքեց խումբը, 2006 թվականին խմբին միացավ տասներեքերորդ անդամը և խմբում ամենամյա փոփոխություն անելու մտքից հրաժարվեցին և խումբը ուղղակի ստացավ Super Junior անվանումը։

2006 թվականին մայիսի 23-ին խմբին միացավ տասներեքերորդ անդամ, Կյու Հյոն, ում ընտրել են երգեցողության մրցույթում 2005 թվականի:Նրանք տեղադրել են «U» սինգլը, իրենց պաշտոնական կայքում օնլայն ներբեռնելու համար 2006 թվականին մայիսի 25-ին։

«U» սինգլը իր գլխավոր դիրքը պահպանել է հինգ շաբաթ անընդմեջ, միաժամանակ երկու կորեական երաժշտական ծրագրերում:2006 թվականին հուլիսի 20-ին նրանց առաջին «Dancing Out», գլխավոր պրոմո-սինգլը թողարկվել է SM Town-ի ամենամյա ամառային ալբոմի համար, և հասել է հաջողոթյան, ստանալով երկու մրցանակ օգոստոսին:Սու Ջուն ստացել է 7 մրցանակ, 5 տարբեր արարողության ժամանակ հանձնել են Հարավային Կորեայում և տարին ավարտվում է այն թեմայով, որ նրանց ճանաչել են «Լավագույն նոր խումբ»։

2007—2008 թվականներ։ Անհաջողություն խմբագրել

Վնասվածքը, որը Կյու Հյոնը ստացել էր ավտովթարի ժամանակ 2007 թվականի ապրիլի 19-ին, որի պատճառով նա չի մասնակցել«SM Town»-ի համար հաջորդ «Full of Happiness» սինգլի ձայնագրությանը։ 2007 թվականի հուլիսի կեսերին թողարկվել է, ամառային հիթը արագ բարձրացել էր Հարավային Կորեայի և Թայլանդի չարտերում:Վերջապես 2006 թվականին հայտարարվեց խմբի երկրորդ ալբոմի թողարկման մասին, բայց Հի Չոլի ավտովթարի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով 2006 թվականի օգոստոսի 10-ից և «Don’t Don» ալբոմի թողարկումը հետաձգվել է մինչև 2007 թվականի սեպտեմբերի 20-ը:Ընդամենը թողարկումից 3 օր անց ալբոմի վաճառքը կազմեց 11 000 կրկնօրինակ, որը թույլ է տալիս նրանց առաջնելույթ անել առաջին տեղում բոլոր երաժշտական չարտերում և ավարտել ամիսը, ինչպես սեպտեմբերի ամենավաճառված ալբոմը:Առաջին շաբաթում վաճառվել է 60 000 կրնօրինակ, որի համար պետք է նոր պարտիա տպել։

2008 թվական-Ներկա ժամանակ:Կորեայի սահմաներից դուրս խմբագրել

2007 թվականի հոկտեմբերի 2-ին SM Entertainment հայտարարել է Սու Ջուի երրորդ ենթախմբի ստեղծման մասին-Super Junior M:Հայտարարությունը առաջացրել է վրդովմունք խմբի երկրպագուների մոտ, նրանք համամիտ չէին այդ մտքի հետ:Չնայած դրան Սու Ջու М-ը հաջողակ է Չինաստանում, երկու համերգի համար վաճառվել են տոմսերը ՀոնԿոնգում, ցուցաբերել են դրական ազդեցություն շոուի-հաղորդման գնահատականի վրա, կնքել են գովազդային պայմանագիր Semir և Pepsi գործակալությունների հետ:Խումբը մասնակիցների կարիք ուներ, որպեսզի չմոռանային նրանց մասին, նույն տարում ստեղծվեց չորրորդ ենթախումբը։ Հինգ մասնակից արդեն հայտնի էր Սու Ջու Т-ում (Սինգ Դոն, Սոնգ Մին, Կանին, Իթ Հիկ, Ըն Հյոկ) և Հեսոնը հավաքվել են Super Junior Happy-ում և թողարկել են առաջին սինգլը «Cooking? Cooking!» 2008 թ. հուլիսի 5-ին:2008 թ.հոկտեմբերին վերադարձել է Սու Ջու Т -ին Super Junior — T x Moeyan անվան տակ։

Ենթախմբեր խմբագրել

Առաջնաելույթից հետո Սու Ջու-ն SM Entertainment-ում ստեղծում է 5 ենթախմբեր:Ամեն խմբի մասնակից, բացառությամբ Կի Բոմից, որը զբաղված էր իր դերասանական կարիերայով, նա եղել էր այս խմբերից մեկի կազմում:Ենթախումբ ստեղծելու նպատակը դարձավ երազանք, չսահմանափակել գործունությունը ինչ-որ մեկ ուղղությամբ և ցույց տալ, որ խումբը կարող է աճել տարբեր երաժշտական ժանրերում։

Super Junior-K.R.Y. խմբագրել

Super Junior-K.R.Y.- Super Junior-ի առաջին պաշտոնական ենթախումբն է, կազմած է երեք գլխավոր վոկալիստներից-Կյու Հյոն, Ռյո Ուկ և Հե Սոն:Նրանք կատարում են բալլադ ժանրի երգեր։

Super Junior-Trot խմբագրել

Super Junior-Trot-հայտնի է, որպես Super Junior-T, SJ-T:Super Junior-ի երկրորդ պաշտոնական խումբն է, կատարում են քեյ փոփ երաժշտության տրոտ ժանրի երգեր:Ենթախումբը կազմված է վեց անդամներից, Իթհիկ, Հի Չոլ, Կան Ին, Սինգ Դոն, Սոնգ Մին, Ըն Հյոկ։

Super Junior-Mandarin խմբագրել

Super Junior-Mandarin-հայտնի է, որպես Super Junior-M, SJ-M:Super Junior-ի երրորդ պաշտոնական խումբն է, ստեղծվել է Չինաստանում:Սկզբում խմբի անդամներն էին Հան Գյոնը, Շի Վոնը, Դոն Հեն, Ռյո Ուկը, Կյու Հյոնը, Հենրին և Ջո Մինը, բայց Հան Գյոնի դուրս գալուց հետո SJ-M-ին միացավ Սոնգ Մինը և Ըն Հյոկը։

Super Junior-Happy խմբագրել

Super Junior-Happy-Super Junior-ի չորրորդ պաշտոնական խումբն է, որը կազմված է վեց անդամներից, Իթհիկ, Կան Ին, Սոնգ Մին, Հե Սոնգ, Ըն Հյոկ, Սինգ Դոն:Ենթախումբը կատարում է բաբբլգամ փոփ ժանրի երգեր։

Super Junior-D&E խմբագրել

Super Junior-D&E-Super Junior-ի հինգերորդ պաշտոնական խումբն է:Ենթախմբի անդամներն են Դոն Հենը և Ըն Հյոկը:Ենթախումբը հենց սկզբից ստեղծվել է ճապոնական երաժշտական բեմի համար:Նրանք կատարում են ակումբային ժանրի երգեր։

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Super Junior» հոդվածին։