Haberturk.com լրատվական կայքն իր գործունեությունը սկսել է 1999 թվականի նոյեմբերից։ Habertürk կայքի «կին» բանալի բաժնից բացվող Hthayat.haberturk.com[1] կայքը սկսել է գործել 2011 թվականի սեպտեմբերի 28-ից։ Ըստ ամերիկյան Alexa ինտերնետային ընկերության 2018 թվականի դեկտեմբերի 16-ի տվյալների այցելուների քանակով այն Թուրքիայում զբաղեցնում է 760-րդ տեղը[2]։ Կայքի խմբագիրը Դամլա Չելիքթաբանն է։ Կայքն իր հրապարակումներում անդրադառնում է կին-տղամարդ հարաբերություններին, ամուսնության, առողջության, գեղեցկության, մոդայի, գնումների, անձնական խնամքի, երեխայի խնամքի վերաբերյալ թեմաների։  Կայքի «սպորտ» բաժինը պահանջված բաժին է։ Այնտեղ ներկայացվում է ոչ միայն ֆուտբոլի թուրքական ազգային առաջնության , այլ նաև եվրոպական առաջնությունների վերաբերյալ հրապարակումներ, ինչն էլ ապահովում է այցելուների մեծ թիվ։ Habertürk լրատվական կայքը պատկանում է Ciner Yayın Holding-ին, որն էլ պատկանում է Ciner Holdingին, որն իր մեջ ներառում է Ciner Enerji ve Madencilik Grubu, Ciner Cam ve Kimyasallar Grubu, Ciner Medya Grubu,Ciner Denizcilik Grubu  և այլ առևտրական ընկերություններ[3]։

Habertürk.com
Изображение логотипа
haberturk.com
Տեսակթերթ
ԵրկիրԹուրքիա
Շտաբ կայանԲեյօղլու, Ստամբուլ, Թուրքիա
ԼեզուԹուրքերեն
ՍեփականատերCiner Media Group?
Բացված1999 թվականի նոյեմբերին
Ընթացիկ կարգավիճակԳործող

Habertürk լրատվական կայքը աչքի չի ընկնում ընդդիմադիր հրապարակումներով և վերահսկվում է իշխանությունների կողմից։ Դրա ապացույցներից է «Ալո Ֆաթիհ» դեպքը, երբ 2014 թվականի փետրվարին գաղտնալսվել էր Ռ. Թ. Էրդողանի և թերթի այդ ժամանակվա ղեկավար Մեհմեթ Ֆաթիհ Սարաչի խոսակցությունը, որտեղ Էրդողանը հստակ ցուցումներ էր տվել վերջինիս[4][5]։

Ըստ ամերիկյան Alexa ինտերնետային ընկերության դեկտեմբերի 24-ի տվյալների՝ Habertürk-ն աշխարհում այցելուների թվով 1445-րդն է, իսկ Թուրքիայում՝ 29-րդը[6]։ Ըստ Wpmavi.com կայքի տվյալների էլ՝ Habertürk կայքի ամսական այցելուների թիվը 49,39 միլիոն է[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://hthayat.haberturk.com/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «How popular is hthayat.com?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է Վերցված է 2018-12-28-ին.
  3. http://www.cinergroup.com.tr/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «YENİ! ALO Fatih ve Recep Tayyip Erdoğan gizli görüşmesi ses kaydi». Վերցված է Վերցված է 2018-12-28-ին.
  5. «Alo Fatih, kesin o yayını!». Վերցված է Վերցված է 2018-12-28-ին.
  6. «haberturk.com Traffic Statistics». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է Վերցված է 2018-12-28-ին.
  7. «Türkiye'de En Çok Ziyaret Edilen Siteler: TOP 100 | En Çok Tıklanan Siteler». Վերցված է Վերցված է 2018-12-28-ին.