Գուգլ Քրոմը (անգլ.՝ Google Chrome) ցանցային դիտարկիչ է, որը թողարկվել է Գուգլ ընկերության կողմից և օգտագործում է WebKit շարժիչը։

Google Chrome
Изображение логотипа
Տեսակդիտարկիչ, շարժական դիտարկիչ, ծրագիր, բջջային հավելված և վկայագրված ծրագրային ապահովում
Նախագծումը՝Գուգլ
Գրված է՝C++
ԻնտեսֆեյսGTK և Cocoa
ՕՀWindows, Լինուքս, մաքՕՍ, Անդրոիդ և iOS
ՇարժիչBlink, V8 և WebKit
Առկա է50 լեզուներով
Լույս տեսավ՝սեպտեմբերի 2, 2008[1]
ՊլատֆորմIA-32, x86_64 և ARM
Զարգացման կարգավիճակգործող
Արտոնագիրfreeware[2]
Հիմք են ծառայելՔրոմիում
Անվանված էՔրոմապատում[3]
Կայքgoogle.com(անգլ.) և google.com/intl/el_GR/chrome/
 Google Chrome Վիքիպահեստում

Տարածվածություն խմբագրել

Գուգլ Քրոմը ամենատարածված բրաուզերն է աշխարհում, հարցման մասնակիցների 37%-ը նախընտրում է այս բրաուզերը[4]։

Պատմություն խմբագրել

6 տարի շարունակ Google կազմակերպության գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը հավանություն չէր տալիս նոր ցանցային դիտարկիչ ստեղծելու մտքին։ Նա չէր ուզում մասնակցել վեբ-զննարկիչների կատաղի կռիվներին։ Սակայն երբ մի քանի ծրագրավորողներ ստեղծում են Գուգլ Քրոմ ցանցային դիտարկչի ցուցադրական տարբերակը, Շմիդտին այնքան է դուր գալիս այն, որ նա փոխում է իր կարծիքը։ Այսպես ստեղծվում է Գուգլ Քրոմ ցանցային դիտարկչի առաջին տարբերակը։

Պաշտոնական թողարկում խմբագրել

Գուգլ Քրոմը պաշտոնապես իր օգտագործողներին է ներկայանում 2008 թվականի սեպտեմբերի 2-ին։

Տարբերակների պատմություն խմբագրել

ԳույնՆշանակություն
ԿարմիրՀնացած տարբերակը
ԿանաչՆերկայիս կայուն տարբերակը
ԿապույտՆերկայիս բետա-տարբերակը (Beta)
ՄանուշակագույնՆերկայիս Dev-տարբերակը
ԴեղինՆերկայիս Canary տարբերակը
ՏարբերակԹողարկման ամսաթիվըՏարբերակ WebKitՇարժիչի տարբերակը V8Օպերացիոն համակարգի հասանելիությունՀիմնական փոփոխությունները
0.2.1492008-09-025220.3WindowsԱռաջին թողարկում[5]
0.3.1542008-10-29Փլագինների աշխատանքի լավացում։ Ուղղագրության ստուգում գրելու դաշտում։ Նոր պատուհանների բացման հետ կապված ուղղումներ
0.4.1542008-11-24525Անվտանգության հետ կապված տարբեր լավացումներ
1.0.1542008-12-11528Առաջին կայուն տարբերակը
2.0.1722009-05-245300.4JavaScript-ը 35 %-ով ավելի արագ է աշխատում SunSpider-ի փորձարկումներով։ Լրիվ էկրանային ռեժիմի հնարավորություն։ Լրիվ էկրանով մասշտաբի հնարավորություն։ Ձևաչափի ինքնաբար լրացում։ Սիրված էջերի անվանակարգային դասավորություն։ Greasemonkey հնարավորություն[6]։
3.0.1952009-10-125321.2JavaScript-ը աշխատում է 25 %-ով արագ է աշխատում։ HTML5-ի վիդեո և աուդիո հնարավորություններ
4.0.2492010-01-25532.51.3HTML5 հնարավորությունների լավացումներ, ACID3 թեստի անցում, «HTTP byte range» հնարավորություն, անվտանգության բարձրացում, anti-reflected-XSS հնարավորություն՝ անվանված «XSS Auditor»[7]։
4.1.2492010-03-17Թարգմանման լողացող պանելի ինտեգրում, նոր անձնական կարգավորումներ, «XSS Auditor»-ի անջատում[8]։
5.0.3752010-05-215332.1Windows
Mac
Linux
JavaScript-ը աշխատում է ավելի արդյունավետ, ցանցային դիտարկչի կարգավորումների սինխրոնիզացիա,HTML5 թարմացումներ(Geolocation APIs, App Cache, web sockets, и file drag-and-drop), ինտեգրված Adobe Flash Player[9][10]։
6.0.4722010-09-02534.32.2Գործիքների տեսքային փոփոխություններ։ Omnibox հնարավորություն[11] WebM տեսագրության և PDF-ի աջակցում (լռելյայն անջատված է)[12]։
7.0.5172010-10-21534.72.3.11.22Պարունակում է իր մեջ մի շարք ուղղումներ, որոնք ուղղված են ցանցային դիտարկչի աշխատանքի բարելավմանը։
8.0.5522010-12-02534.102.4.9.19Chrome Web Store, նոր ինտեգրված PDF-ֆայլերի կարդացող՝ անվտանգության բարձրացմամբ[13] Նաև ավելացվել է «about: flags» էջը նոր հնարավորությունների թեստավորման համար։
9.0.5972011-02-03534.132.5.9.6WebGL-ի հնարավորությունը ինքնաբար միացված է, Chrome Instant-ի միացման հնարավորություն կարգավորումների էջի միջոցով[14], WebP հնարավորություն[15], մի շարք հնարավորություններ ինչպիսիք են՝ Google Native Client, CRX-less Web Apps, Web Page Prerendering, Experimental Extension APIs, Disable hyperlink auditing
10.0.6482011-03-08534.163.0.12.30Google Cloud Print-ի միացման հնարավորություն[16]
11.0.6962011-04-27534.243.1.8.16HTML5 API հնարավորություն խոսքի ինտեգրման համար։ Նոր պատկերանիշ
12.0.7422011-06-07534.303.2.10.213D CSS ապարատային արագացուցիչ։ Անվտանգության բարձրացում։ թխուկների ջնջման հնարավորություն
13.0.7822011-08-02535.13.3.10.30Google Instant Pages ավելացումներ
14.0.8352011-09-163.4.14.21Թարգմանման լողացող պանելի և գաղտնաբառերի հիշումը առաջարկող պանելի գույնը կապույտից փոխվում է մոխրագույնի
15.0.8742011-10-25535.23.5.10.22Տպման արագ նայում։ Այլ կարևոր փոփոխություններ[17]։
16.0.9122011-12-13535.73.6.6.11Մի քանի հաշիվների աջակցման հնարավորությունն ինքնաբար միացած է[18]։
17.0.9632012-01-05535.113.7.12.12Օգտագործողի զգուշացում ֆայլի բեռնման ժամանակ անտեսանելի (ծպտյալ) էջը փակելիս։ SVG ֆայլերի բացման հետ կապված լավացումներ
18.0.10032012-01-11535.163.8.4.1Լողացող պատուհանների հետ կապված մի շարք փոփոխություններ

Առանձնահատկությունները խմբագրել

Գուգլ Քրոմի նպատակն է իր ցանցային դիտարկիչը դարձնել ավելի անվտանգ, արագ և հաստատուն։ 2009 թ. հունիսի 9-ին Գուգլ Քրոմի ստեղծողները տվեցին ոչ պաշտոնական հարցազրույց, որտեղ նշեցին իրենց հետագա ռազմավարությունը, որը կայանում էր ցանցային դիտարկիչը դարձնել առավելագույնս թեթև և արագ ու միևնույն ժամանակ նվազագույն հնարավորություններով ապահովված, իսկ ավելի շատ հնարավորություններ կարելի էր ձեռք բերել բեռնելով հատուկ լայնացումները, որոնք հասանելի են Chrome Web Store համացանցային խանութում։

Անվտանգություն խմբագրել

Google Chrome-ը պարբերաբար թարմացնում է երկու սև ցուցակները (մեկը ֆիշինգի և մեկը չարամիտ ծրագրերի համար) և զգուշացնում է օգտատերերին, երբ նրանք այցելում են դրոշակավորված կայք։ Ծառայությունը հասանելի է նաև ուրիշների կողմից անվճար հանրային API-ի միջոցով, որը կոչվում է Google Safe Browser API:

Chrome-ը վերաբերվում է յուրաքանչյուր ներդիրին որպես առանձին գործընթաց; Այսպիսով, եթե ներդիրը դադարեցվի, ամբողջ բրաուզերը չի տուժի։ Բացի այդ, ամբողջ զննարկիչը աշխատում է ավազատուփում, ուստի չարամիտ ծրագրերը չեն կարող ազդել ձեր համակարգչի վրա, եթե ուղղակիորեն սեղմեք դրա վրա[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://googleblog.blogspot.com/2008/09/google-chrome-now-live.html
  2. Google Chrome Terms of Service
  3. https://www.thewindowsclub.com/google-chrome-reason-revealed
  4. http://gs.statcounter.com/#all-browser-ww-monthly-201402-201402-bar
  5. Official Google Blog: A fresh take on the browser
  6. Google Chrome Releases: Stable Update: Google Chrome 2.0.172.28
  7. Google Chrome Releases: Stable Channel Update
  8. Google Chrome Releases: Stable Channel Update 2010-03-17
  9. Brian Rakowski (2010 թ․ մայիսի 25). «Evolving from beta to stable with a faster version of Chrome». Google. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
  10. «Adobe Flash Player support now enabled in Google Chrome's stable channel». 2010 թ․ հունիսի 30. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  11. «Dev Channel Update». Google Chrome Releases. 2010 թ․ հունիսի 17. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին.
  12. «Dev Channel Update». Google Chrome Releases. 2010 թ․ հուլիսի 2. Վերցված է 2010 թ․ հուլիսի 2-ին.
  13. «Stable, Beta Channel Updates». Google. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3–ին-ին.
  14. «Safer plug-ins, faster search, and richer graphics». Google. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17–ին-ին.
  15. «WebP Home». Google. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  16. «Dev Channel Update». Google. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17–ին-ին.
  17. «Download Google Chrome 15.0.874.15 Dev with Fixes for the Revamped New Tab Page». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  18. «Download Google Chrome 16 Dev and Chrome 15 Beta». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  19. نحوه حذف تاریخچه جستجوی گوگل کروم (archived 11-07)