HTML5
HTML5 (անգլ.՝ HyperText Markup Language, version 5), գերտեքստի նշագրման լեզու, որն օգտագործվում է վեբ-էջերի ստեղծման և ներկայացման համար։ Այն HTML-ի 5-րդ և ներկայիս տարբերակն է։
Տեսակ | ֆայլի ֆորմատ, նշագրման լեզու, W3C Recommendation? և specification edition? |
---|---|
Առաջացել է | հոկտեմբերի 28, 2014[1] |
Ստեղծող | Համացանցի կոնսորցիում |
Ընդլայնումներ | .html և .htm |
Համացանցի տվյալների տեսակ | text/html |
Հիմքի վրա է | SGML |
Ստանդարտացման մարմին | Համացանցի կոնսորցիում |
Կայք | html.spec.whatwg.org/multipage/(անգլ.) |
HTML5 Վիքիպահեստում |
Այն թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերին[2][3], նոր մուլտիմեդիա տեխնոլոգիաների աջակցման մակարդակի բարձրացման նպատակով։
Համացանցում երկար ժամանակ օգտագործվում էր HTML 4.01, XHTML 1.0 և XHTML 1.1 ստանդարտները։
HTML5-ում առկա է բազում նոր շարահյուսական առանձնահատկություններ։ Օրինակ՝ <video>
, <audio>
և <canvas>
, ինչպես նաև SVG և մաթեմատիկական ֆորմուլաներ օգտագործելու հնարավորությունը։ Այս նորարարությունները ստեղծվել են ցանցում գրաֆիկական և մուլտիմեդիայի օբյեկտների ստեղծման և կիրառման նպատակով։ Մյուս բոլոր էլեմենտները, ինչպիսիք են <section>
, <article>
, <header>
և <nav>
, մշակվել են այն բանի համար, որ հարստացվի վեբ էջի բովանդակությունը։ Նոր ատրիբուտները ստեղծվել են նույն այդ նպատակով, չնայած որ որոշները հեռացվել են։ Որոշ էլեմենտներ, օրինակ <a>
, <menu>
և <cite>
, փոփոխությունների են ենթարկվել, վերափոխվել, ստանդարտացվել։ API-ը և DOM-ը դարձան HTML5-ի հիմնական մասերը։ Ստորև ներկայացնում ենք մի քանի նոր էլեմենտներ, որոնք, գործածական չեն եղել HTML4.01 ծրագրի կոդում.<article>, <aside>, <audio>, <canvas>, <command>, <datalist>, <details>, <embed>, <figcaption>, <figure>, <footer>, <header>, <hgroup>, <keygen>, <main>, <mark>, <meter>, <nav>, <output>, <progress>, <rp>, <rt>, <ruby>, <section>, <source>, <summary>, <time>, <video>, <wbr>[4]
| width="" align="left" valign="top" |
HTML5-ի պատկերանիշ խմբագրել
2011 թվականի հունվարի 18-ին ներկայացվեց HTML5-ի պատկերանիշը։ Ի տարբերություն W3C-ի մյուս նշանների, այն չունի որոշակի ստանդարտներ։ Նույն թվականի ապրիլի 1-ին այս պատկերանիշը համարվեց պաշտոնական[5]։
Պատմություն խմբագրել
WHATWG-ը նոր չափորոշիչների վրա սկսեց աշխատել 2004 թվականին[6], երբ World Wide Web Consortium-ը (W3C) կենտրոնացած էր XHTML 2.0-ի մշակումների վրա, իսկ HTML 4.01-ը փոփոխության չէր ենթարկվել 2004 թվականից[7]։
2009 թվականին W3C-ը խոստովանեց, որ ավարտվել է XHTML 2.0-ի աշխատանքային խմբի աշխատանքների ժամկետը, և որոշեց չվերականգնել այն։ W3C-ն և WHATWG-ը միասին սկսեցին աշխատել HTML5-ի վրա[8]։
Չնայած որ HTML5-ը մի քանի տարի լավ հայտնի էր վեբ-մշակողներին, այն զանգվածային լրատվության միջոցների գլխավոր թեման դարձավ միայն 2010 թվականի ապրիլին։ Միայն դրանից հետո Apple Inc. ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը[9][10][11] բաց նամակ գրեց՝ վերնագրելով «Մտքեր Flash-ի մասին», որի վերջում խոսեց HTML5-ի։ HTML5-ի շնորհիվ հնարավոր եղավ վեբ կայքերում մուլտիմեդիան գործարկել առանց Flash Player-ի[12]։
HTML5 վեբ էջի կառուցվածքի օրինակ խմբագրել
<!DOCTYPE html><html> <head> <meta charset="utf-8"> <title> (Սա գլխագիր է) HTML5 էջի օրինակ </title> </head> <body> <header> <hgroup> <h1> hgroup խմբի «h1» վերնագիր </h1> <h2> hgroup խմբի «h2» վերնագիր </h2> </hgroup> </header> <nav> <menu> <li> <a href="link1.html"> «nav» բլոկի առաջին հղում </a> </li> <li> <a href="link2.html"> «nav» բլոկի երկրորդ հղում </a> </li> </menu> </nav> <section> <article> <h1> «article» բլոկի վերնագիր </h1> <p> «article» բլոկի տեքստ </p> <details> <summary> «details» բլոկ, «summary» թեգով տեքստ </summary> <p> «details» բլոկի տեքստ </p> </details> </article> </section> <footer> <time> «footer> բլոկի «time» թեգի պարունակություն </time> <p> «footer» բլոկի տեքստ </p> </footer> </body></html>
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.w3.org/2014/10/html5-rec.html.en
- ↑ HTML5 differences from HTML4
- ↑ «HTML5 is a W3C recommendation». W3C Blog. 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Б. Лоусон Р. Шарп Изучаем HTML5. Библиотека специалиста / Перевод Т. Качковская, Е. Шикарева. — СПб.: Питер, 2011. — С. 272. — (Библиотека специалиста). — 2000 экз. — ISBN 978-5-459-00269-0
- ↑ «W3C HTML5 Logo FAQ». World Wide Web Consortium. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 21 Января 2011 года-ին. «Is this W3C's "official" logo for HTML5? Yes, as of 1 April 2011.»
- ↑ A feature history of the modern Web Platform
- ↑ «HTML 4 Errata». World Wide Web Consortium. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 4 Декабря 2010 года-ին.
- ↑ «Frequently Asked Questions (FAQ) About the Future of XHTML». World Wide Web Consortium. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 4 Декабря 2010 года-ին.
- ↑ TIME: Steve Jobs: ‘Flash is No Longer Necessary’ and Other Musings
- ↑ CBS News: Steve Jobs: Why Apple Banned Flash
- ↑ FastCompany: Steve Jobs: Adobe’s Flash Is Old PC History, Open Web Is the Future
- ↑ Is HTML5 Replacing Flash?
Արտաքին հղումներ խմբագրել
- HTML Living Standard — Last Updated 4 November 2016 (անգլ.)
- W3C HTML5 (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «HTML5» հոդվածին։ |