Beko, թուրքական Koç Holding կորպորացիայի կենցաղային տեխնիկայի ապրանքանիշերից մեկն է (ինչպես և Arçelik-ը, Grundig-ը և այլ)։

Изображение логотипа
Ապրանքի տեսակբազմազգ ընկերություն
Տնտեսության ճյուղկենցաղային էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա
Օգտագոտծման սկիզբ1955
ՍեփականատերArçelik?
Երկիր Թուրքիա
Ծագման երկիր Թուրքիա
Կայքbeko.com(անգլ.)
Beko լվացքի մեքենա

Տվյալ ապրանքանիշով արտադրվող արտադրանքի հիմնական տեսակները ՝ խոշոր խոհանոցային տեխնիկա (սառնարաններ, խոհանոցային վառարաններ, սպասք լվացող մեքենաներ), լվացքի և չորացման մեքենաներ, օդորակիչներ։ Արտադրանքը տարածվում է աշխարհի ավելի քան 133 երկրներում։

Beko Հայաստանյան միակ և պաշտոնական ներկայացուցիչն է «ԷԴ-ՍՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին և շուրջ 18 տարի ներկայացնում է հանրահայտ Beko ապրանքանիշը Հայաստանում և հանդիսանում է նրա պաշտոնական ներկայացուցիչը։ Այսօր արդեն Բեկո ապրանքանիշը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում և տարիների ընթացքում ձեռք է բերել կայուն դիրք հայաստանյան շուկայում[1]։

Որոշ երկրներում արտադրությունը տեղայնացված է, մասնավորապես Ռուսաստանում, որտեղ մակնիշը հայտնվել է 1997 թվականին, 2006 թվականի հոկտեմբերին գործարկվել է Կիրժաչում սեփական գործարանը։

Այս ապրանքանշանի գովազդի առանձնահատկություններից մեկը մասնագիտացումն է բասկետբոլի և ֆուտբոլի միջոցառումների ոլորտում։ Ապրանքանիշն այնպիսի երկրների բասկետբոլի առաջնությունների հովանավորն է, ինչպիսիք են Թուրքիան, Գերմանիան, Իտալիան և Լիտվան, 2014 թվականին Koç կորպորացիան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բասկետբոլի աշխարհի առաջնությանը[2]։ Նաև հովանավորում է իսպանական Բարսելոնա ֆուտբոլային թիմին[3], թուրքական Բեշիկթաշին[4], թուրքմենական Եդիգենին, ինչպես նաև 2008-ից Անգլիայի Պրեմյեր լիգայի[5] խոշորագույն գովազդատուն և ֆուտբոլի Անգլիայի գավաթի պաշտոնական հովանավորն է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատվիրի՛ր առցանց՝ online ապառիկ տարբերակով ։». Beko Հայաստան. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  2. «PR N°4 - FIBA and Beko sign global partnership leading up to 2014 Basketball World Cup». FIBA.basketball (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Beko : FC Barcelona and Beko sign Global Sponsorship Agreement». www.beko.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. fanatik. «Beşiktaş, Beko ile imzaladı!». Fanatik. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «Beko teams up with The Football League - SportsPro Media». www.sportspromedia.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. «Beko Becomes a Sponsor to the Oldest Football Cup of the World». www.arcelikas.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Beko» հոդվածին։